o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՆՐԱՑՈՂ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱԼ

02.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՆՐԱՑՈՂ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱԼ


ինչպես նախօրեին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մինսկի խմբի ¥ՄԽ¤ հերթական տարածաշրջանային այցը տեղի կունենա հունիսի առաջին տասնօրյակին: Տեղեկությունը երեկ հաստատեց Ֆրանսիայի, այսինքն՝ ՄԽ համանախագահ երկրի հայաստանյան դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն:«ԽԱՎԻԱՐԱՅԻՆ 
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» 
ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ֆրանսիացի դեսպանը մեկ հետաքրքիր միտք էլ հայտնեց: Պատասխանելով հարցին, թե կա՞ն խոսակցություններ, որ առաջիկա 1-2 տարում արցախյան հակամարտության շուրջ կարող է վերջնական լուծում ի հայտ գալ, դեսպանն ընդգծեց, թե պետք է այդ ուղղությամբ ամեն ինչ անել. «Ստատուս-քվոն չի կարող շարունակվել»: Ընդ որում, որ լուծումը հիմնված կլինի երեք հայտնի սկզբունքների վրա: Այն է՝ ուժի կիրառման բացառումը, ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:
Դեսպանի այս մտքին դեռ կվերադառնանք, բայց նախ նկատելով, որ այն նոր բան չէ եւ ուշագրավ է այնքանով, որ հնչեցնում է ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչը: Ու մինչ այդ, մեկ այլ հարցի անդրադառնանք. ՄԽ համանախագահների այս հերթական այցը այն բոլոր ստանդարտ եւ հիմնականում՝ անպտուղ այցերից մե՞կն է լինելու: Թերեւս՝ ոչ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ՝ վերջին ժամանակներս ՄԽ գործունեությունը ակտիվության էական աճ ունի, որը պետք է պայմանավորել նաեւ ղարաբաղյան բանակցային գործընթացի ուղղությամբ այլ ազդեցիկ ուժերի, այդ թվում՝ Մոսկվայի մի շարք ոչ պակաս ակտիվ քայլերով:Հաջորդը. դեռ միայն վերջերս տեղի ունեցած ՄԽ տարածաշրջանային այցից հետո որոշ էական գործոններ են հասցրել ի հայտ գալ: Այդ թվում, հայտարարություն հնչեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման շուրջ առկա պայմանավորվածությունների մասին: Եվ մինչ այդ էլ զինադադարի հետ կապված՝ հնչեց ՄԽ-ի առաջին հասցեական  հայտարարությունը: Ընդ որում, կարելի է ենթադրել նաեւ, որ դիտորդական առաքելության ընդլայնման մասին պայմանավորվածությանը հասնել հնարավոր դարձավ հենց այդ հասցեական հայտարարության շնորհիվ: Այսինքն՝ այդ կերպ Բաքուն տեսավ, որ իր դեմ սկսվել է համանախագահ երկրների հռետորաբանության կոշտացման փուլ: 
Եվ ավելին, եթե ՄԽ-ն բավարարվում է միայն երանգավորման կոշտացմամբ, ապա այլ հարթակներից Բաքվին ուղղված հարվածները շատ ավելի ծանր են: Դեռ տարեսկզբից սկսած ռուսները մի քանի հարված հասցրին: Եվրոպայից եւս դեռ միայն ծանրացող հարվածներ կան: Եվ բանը հասավ Ադրբեջանի համար նպաստավոր զեկույցներ կազմելու եւ քաղաքական լոբբինգի համար՝ ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաներին Բաքվի կողմից կաշառելու մեղադրանքներին: Դրա գագաթնակետն էլ դարձավ վերջին հարվածը, երբ նախօրեին ընդունվեց որոշում, ըստ որի՝ այդ մեղադրանքների հետ կապված՝ հատուկ հետաքննություն կսկսվի: Այս հարվածն արդեն իսկ լուրջ խնդիր է Ադրբեջանի համար, քանի որ «խավիարային դիվանագիտությունը» եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մեծ չափով գրողի ծոցը կգնա: Այսինքն՝ Բաքուն կզրկվի ժամանակին բավականին լավ աշխատող նման քաղաքական գործիքից: Ու դրանից զատ էլ՝ ամենավատը դեռ առջեւում է: Հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն այս տարեվերջին, եւ եթե դրանք հաստատեն մեղադրանքները, ապա դժվար չէ կռահել, թե ինչ աննախանձելի վիճակում կհայտնվի Ալիեւը: Այսինքն՝այս հետաքննությունը Դամոկլյան սրի պես կախվեց Բաքվի գլխին, ինչը վերջինիս քաղաքական մանեւվրների առանց այդ էլ սահմանափակ դարձած հնարավորություններն էլ ավելի է սեղմում:

ՄԻԱՎ-ախտահարվածների թիվը Վրաստանում աճում է

ԽԱՌՆՎԵՑ ՆԱԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ
Վերադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հիշատակած հայտարարությանը` նկատենք, որ այս իրավիճակում այն ստանում է Բաքվին ուղղված մեսիջի երանգ: Այսինքն՝ Եվրոպայում նման տրամադրություններ կան, ընդ որում, այդ տրամադրությունները Բաքվի համար ներկայումս շատ ավելի ծանրակշիռ տեսք ունեն, քանի որ դրանց պետք է մոտենա հիշատակված Դամոկլյան սուրը գլխին կախված վիճակում:  
Մյուս կողմից, երեկ հանդես եկավ նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. «Մենք պատրաստ ենք շարունակել հակամարտ կողմերին ուղղված աջակցությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»: Սա նույնպես «հերթապահ» հայտարարության տեսք ունի: Բայց նաեւ հաշվի առնենք, որ երբ Բաքուն ծանրակշիռ արդեն նույնիսկ ոչ թե մեսիջներ, այլ զգուշացումներ է ստանում նախ՝  ՌԴ-ից, ապա՝ Եվրոպայից, վերջապես, ՄԽ-ից, Վաշինգտոնը եւս պետք է, որ ցույց տա, որ գործընթացի մեջ է: Առավել եւս, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առկա ծրագրերի մասին վերջին շրջանում բավական կտրուկ հայտարարություններով ԱՄՆ-ի նաեւ ՄԽ-ում ներկայացուցիչն է հանդես գալիս:
Ընդ որում, նաեւ սխալ կլիներ աչքաթող անել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն աչքի առաջ շարունակում են վատթարանալ, ինչը հազիվ թե ինչ-որ կերպ չանդրադառնա նաեւ թուրքերի «փոքր եղբոր»՝ Բաքվի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վրա:

ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ
Ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման հերթական փուլի մեկնարկը տրվեց նախօրեին, երբ ի հայտ եկավ ամերիկյան ռազմական կառույցների տեղեկատվությունը, որ սկսել են սիրիական քրդերին, ավելի կոնկրետ՝ հիմնականում քրդական «Սիրիական դեմոկրատական ուժեր» կազմավորմանը զենքի մատակարարումը, ինչի դեմ Անկարան բավականին ժամանակ համառորեն պայքարում էր: Անկարայի պատասխանը չուշացավ. հենց նույն օրն էլ թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց իրաքյան քրդերին: Ասել, թե նման հարվածներով Թուրքիան կարող է եթե ոչ ռազմական, ապա գոնե՝ քաղաքական առավելությունների հասնել, սխալ կլիներ: Բայց փոխարենը, երբ սիրիական քրդերը ԱՄՆ-ից սկսել են ուղիղ խողովակներով զենք ստանալ, դա, անշուշտ, էլ ավելի հնարավոր է դարձնում եթե ոչ անկախ, ապա գոնե ինքնավար սիրիական Քուրդիստանի հեռանկարը: Հաշվի առնելով նաեւ, որ հենց քրդերը կլինեն «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքան գրավող ուժը, ինչը նրանց կտա նաեւ քաղաքական հսկայական կշիռ:
Կարճ ասած, Անկարային պարտադրի շատ ավելի վճռական քայլերի գնալ՝ այդ մահացու վտանգից խուսափելու համար: Դեռ միայն վերջերս կային խոսակցություններ, որ Թուրքիան, եթե չկարողանա դիվանագիտական խողովակներով հասնել ԱՄՆ-ի կողմից սիրիական քրդերին զինելու ծրագրերի չեղարկմանը, կարող է եւ նույն քրդերի դեմ մասշտաբային հարձակման անցնել: Բայց այս դեպքում էլ Անկարան կխախտի նաեւ Սիրիայում ռուսների հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները, այսինքն՝ բացի Վաշինգտոնից, խորը հակասություն կստանա նաեւ Մոսկվայի հետ: 
Չնայած առաջ չընկնենք՝ սպասելով Անկարայի հաջորդ քայլին: Բայց նաեւ նկատելով, որ Վաշինգտոնի եւ Անկարայի այս միայն խորացող հակամարտությունը նաեւ Բաքվին է ծանր  վիճակում դնում: Այսինքն՝ կարող է առաջ գալ ամերիկացիների եւ թուրք «եղբայրների» միջեւ ընտրություն կատարելու կոշտ պարտադրանք: Մինչդեռ՝ Վաշինգտոնին ընտրելը կնշանակի թուրքերի հետ «եղբայրությունը» ծանր փորձության ենթարկել: Իսկ Անկարային ընտրելը, այն էլ՝ երբ չորս կողմից հարվածներ են գալիս, կարող է Բաքվի գլխին բամփող եւս մեկ ծանր ձեռք ի հայտ բերել: Ի վերջո, չմոռանանք, որ Ադրբեջանում Ամերիկայի դեսպանը, ինչպես նշեցինք, նման ակնարկ արեց:
Այս իրավիճակում ՄԽ հերթական այցը կլինի՞ ստանդարտ: Դժվար թե, ու երեւի այս այցով ՄԽ-ն կփորձի ամփոփիչ պայմանավորվածությունների հասցնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցը, որն էլ բուն կարգավորման գործընթացը վերսկսելու հիմք կարող է դառնալ: 
Այսպիսով, ռեա՞լ է 1-2 տարում հակամարտության հանգուցալուծման վերջնական բանաձեւի ի հայտ գալը. թերեւս՝ այո՛, դրա մասին վկայող շատ գործոններ կան: Բայց ի հայտ կգա՞ նման բանաձեւ. դա էլ ժամանակը ցույց կտա, հաշվի առնելով, որ անցած երկուսուկես տասնամյակներին էլի են եղել պահեր, երբ թվում էր, թե ուր որ է՝ պայմանագիր ի հայտ կգա, սակայն ամեն անգամ էլ այն օրակարգից դուրս էր գալիս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Պուտինը հեշտացրել է Ռուսաստանում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА