o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 99 ՏԱՐԻ ԱՆՑ. ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ  ԱՐՏԱՔԻՆԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

26.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 99 ՏԱՐԻ ԱՆՑ. ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ  ԱՐՏԱՔԻՆԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


99 տարի առաջ այս օրը Սարդարապատի հերոսամարտի ամենաթեժ օրն էր: Դրանից երկու օր անց ծնունդ առավ Առաջին հանրապետությունը, որն ապրեց 2,5 տարի: Երրորդ հանրապետությունը արդեն բոլորել է իր քառորդ դարը եւ այժմ դիմագրավում է բազում մարտահրավերներ, որոնց մի մասը բացարձակ նոր են, 21-րդ դարի ծնունդ են: ԵՌԱԳԼՈՒԽ ԹՇՆԱՄԻՆ` ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, 
ԳԱՆՁԱԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՓՆԹԻՈՒԹՅՈՒՆԸ
Սերժ Սարգսյանի` 6-րդ գումարման ԱԺ-ին հղած համապարփակ ուղերձում իզուր չէր շեշտվել, որ ներքին թշնամին արտաքինից պակաս վտանգավոր չէ: Եվ մատնանշվել էր դրա թիվ մեկ հասցեն` անարդարությունը: 
Արտաքին թշնամու առնչությամբ, կարծես թե, բոլոր անելիքները պարզ են եւ հստակ: Վիգեն Սարգսյանի բանակային ռեֆորմը կոչված է էլ ավելի հզորացնել մեր բանակը, իսկ «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը կոչված է սերտորեն շաղկապել հանրային կյանքի շատ ու շատ ոլորտներ մեր անվտանգության գլխավոր երաշխավորի` բանակի հետ: Արտաքին քաղաքականության վերաբերյալ էլ կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանն այն վարում է շախմատային ճշգրտությամբ, եւ միջազգային ասպարեզում Հայաստանը այժմ գործոն է առավել քան երբեւէ: Բայց եթե արտաքին ոլորտում, կարծես թե, բացերը բավականին քիչ են, ապա ներսում ավգյան ախոռների վիճակ է: 
Այժմ բավականին հաճախ կարելի է քննադատություն լսել վարչապետ Կարեն Կարապետյանի` «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ: Քննադատողներն ասում են, թե ծանրագույն խնդիրների ֆոնին տարօրինակ է զբաղվել աղբ թափողներին տուգանելով եւ մայրաքաղաքի շենքերի տանիքները միատեսակ դարձնելու ծրագրով: Անշուշտ, վարչապետի գործունեությունը չի կարելի անվանել իդեալական, սակայն մաքրության համար հետեւողական պայքար մղելու առումով Կարեն Կարապետյանն իրավացի է 100 տոկոսով: Որովհետեւ ծանր խնդիրների լուծումը սկսվում է մաքուր եւ կոկիկ միջավայր ստեղծելուց:Եթե բնակավայրերը մաքուր են, ապա ենթագիտակցական մակարդակով մարդկանց մտադրություններն էլ են ավելի քիչ կեղտոտվում: Կառավարության վերջին նիստում վարչապետը հայտարարեց. «Ակնկալում ենք համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը»: Նա շեշտեց, որ այս ինստիտուտի ներդրումը ծախսեր չի ենթադրում, քանի որ աշխատակիցները վարձատրվելու են տույժերի արդյունքում հավաքված գումարների հաշվին: Դե, եթե լինեն խոզություն անողների տուգանքից վարձատրվող տեսուչներ, ապա բավականին արագ կանհետանա նաեւ խոզությունը, եւ մարդկանց մոտ նաեւ աստիճանաբար կձեւավորվի հանրային մաքրակենցաղության սովորություն:  
Բայց, բնականաբար, անխնա վերացման է ենթակա նաեւ անտեսանելի աղբը` կոռուպցիան, գանձագողությունը, հովանավորչությունը: Ուստի բոլորովին ավելորդ չէ հատուկ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, խստապահանջությունը` ինչպես պետական ծախսերի հարցում, այնպես էլ չինովնիկների ունեցվածքի հայտարարագրման եւ օրենքով նրանցից ունեցվածքի ծագման վերաբերյալ հիմնավորումներ պահանջելը: Ի դեպ, թեպետ ոմանք տխրեցին այն հանգամանքից, որ Դոնալդ Թրամփը 67 տոկոսով կրճատել է Հայաստանին տրամադրվող օգնությունը, սակայն իրավացի են բոլոր այն փորձագետները, ովքեր պնդում են, որ այդ օգնությունից ռեալ օգուտ չկա, սակայն այն ոտուգլխով կոռուպցիայի բուն է: Ուստի այդ կրճատումից նաեւ կոռուպցիոն որոշ ռիսկեր կպակասեն: 
Անտեսանելի աղբ է, ներքին թշնամու բաղադրիչ է եւ մեր նկարագրին հակասող օտարածին բարքերի սերմանումը: Դրանցից կան տեսակներ, որոնք մեր երկրում ծիլ չեն կարող տալ անգամ մեծագույն ջանքերի պարագայում: Բրիտանական դեսպանատան գարշելի ցինիկ էքսպերիմենտը` համասեռամոլների դրոշ բարձրացնելը, պարզ ցույց տվեց, որ մեր հանրության ջախջախիչ մեծամասնությունը այդ աղտին վերաբերվում է նույնքան անհանդուրժողաբար, որքան եւ քառորդ դար առաջ, ու նույնն են ցուցանում նաեւ առատ գրանտային սնունդ ստացած ԼԳԲՏ լոբբիստների «հետազոտությունները» եւ դրսի տերերին  ներկայացված զեկույցները: Սակայն, օրինակ, չեն դադարում փորձերը մեր իրականություն խցկել հակաընտանեկան օրենսդրության տարրեր: Այսպես, տեղական շպիոնօնիկների հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեւիդ ՄքԱլիսթերը հայտարարել է. «Նրանք մեզ թարմ տեղեկություններ են փոխանցել իրավունքի գերակայության ու հիմնական ազատությունների, իրավապահ մարմինների կողմից չարաշահումների, ընտանեկան բռնության, մամուլի ազատության հետ կապված բազմաթիվ խնդիրների մասին: Հետեւաբար մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել խորը բարեփոխումներ` նշված խնդիրների լուծման ուղղությամբ»: 
Այդ «եվրաբյուրոկրատի» խոսքում թացն ու չորը, օգտակարն ու անընդունելին խառնված են իրար, բայց կարծում ենք, որ ե՛ւ հանրությունը, ե՛ւ իշխանությունները կկարողանան ամեն ինչն անցկացնել ազգային եւ հանրային շահի մաղով: 

ՍԴ-ից ներքին ինֆորմացիան դուրս հանողը Արման Դիլանյանն է.«Հրապարակ»

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ. 
ՓՆՏՐՎՈՒՄ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Մեր երկրում տեղի է ունեցել այն, ինչին ականատես երբեւէ չենք եղել ընդդիմադիր դաշտի կողմից: Հայրենիքից` Ամերիկայից վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին դրական արտահայտվեց վարչապետի մասին եւ հայտարարեց` եթե վարչապետ Կարեն Կարապետյանը խիզախություն ունենա իրերը կոչել իրենց անուններով, ամեն ինչ այլ կինի: Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին, իր իսկ խոսքերով` անգամ նրանց, ովքեր ԱԺ անցել են «թեկուզ կեղծիքի բերմամբ»: Երեւի թե, ամերիկացիները, որեւէ խեր չստանալով Հայաստանում «գունավոր» հեղափոխությունների փորձերից, հուշել են «Ժառանգության» առաջնորդին, որ ժխտողականությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, եւ քաղաքական բարեկրթությունը պահանջում է շնորհավորել ընտրություններում հաջողության հասածներին: 
Մեկ ուրիշ հետաքրքիր պահ` թեեւ բանտից դուրս եկած պաշտոնաթող զինվորական Վոլոդյա Ավետիսյանը ընդդիմադիրներին կոչ արեց ծավալել փողոցային պայքար` ընդդեմ իշխանությունների, սակայն գործնականում բոլորն անխտիր հայտարարեցին, որ մերժում են փողոցային մեթոդները: Անգամ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» չի շտապում դա ողջունել, ու նման է, որ փողոցային քաղաքականության ցանկություն չունեն, պարզապես նրանց պետք է այդ նոր մոտեցման համար հարմար փաթեթավորում գտնել: 
Իսկ ընդհանուր առմամբ, այժմյան վիճակը կարելի է բնութագրել մեկ բառով` ներքին կայունություն: Իր հունով տեղի ունեցավ ԱԺ հանձնաժողովների ամբողջական ձեւավորումը, կատարվում են նախարարների եւ այլ գործադիր պաշտոնյաների նշանակումներ, առջեւում կառավարության ծրագրի ընդունումն է, որը, անկասկած, տեղի է ունենալու առանց լուրջ խնդիրների: 
Սակայն, թեեւ ներքաղաքական կայունությունը շատ արժեքավոր է` բարեփոխումները առաջ տանելու եւ ընդհանրապես գործ անելու տեսակետից: Սակայն կա բավականին կարեւոր հանգամանք` նորմալ ընդդիմության բացակայությունը որպես այդպիսին:
Այսպես, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը մատնանշեց, որ ընդդիմադիր ուժերը գնացել են քաղաքական արձակուրդ, եւ հայտնի չէ, թե երբ կվերադառնան, կամ կվերադառնան, թե չեն վերադառնա: Փորձագետը հիշատակեց եւ հանրության որոշակի թերացման պահը. «Հասարակությունն այնքան ժամանակ ուներ` նոր, ավելի հզոր, ավելի պոտենցիալ ընդդիմություն բերելու: Իր բերած ընդդիմության պոտենցիալն ընդամենը «Ելք»-ն էր ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը»: Դե, իսկ Ծառուկյան դաշինքից, ըստ Արմեն Բադալյանի, «Պողոս-Պետրոս», այսինքն` ընդդիմություն, դժվար թե ստացվի. «Դաշինքում կան մի քանի հոգի, որոնք պետք է ելույթներ ունենան, անհրաժեշտության դեպքում  քննադատեն, մնացած 90 տոկոսը ՀՀԿ-ից տարբերվում են ընդամենը կուսակցական տոմսով` մեկի մեջ գրված է ՀՀԿ, մյուսի մեջ` ԲՀԿ»: 
Դե ինչ, որպեսզի հանրությունը կարողանա գեներացնել գործունակ ընդդիմություն եւ ամեն ինչ չթողնի բացառապես իշխող քաղաքական ուժի հույսին, առաջինը, ինչ անհրաժեշտ է` կրթությունը: Իզուր չէ, որ կրթական ոլորտին այդքան ուշադրություն է դարձված ե՛ւ ՀՀԿ ծրագրում, ե՛ւ ՀՀ նախագահի գործնականում բոլոր ծրագրային ելույթներում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА