ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԼՔ-ը որոշել է ինքնահաստատվել ՕՐՕ-ի հաշվին

07.04.2017 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԵԼՔ-ը որոշել է  ինքնահաստատվել ՕՐՕ-ի հաշվին

Դեռեւս օրեր առաջ բակերում ու տանիքներում բոլորիս բարեւող ու հույս տվող պատգամավորի թեկնածուները, որոնք «հավատացնում էին», թե «ելք կա», այսօր արդեն, որպես ընտրված պատգամավորներ, դարձել են անհաղորդ մամուլի եւ հանրության հետ: «Իրավունքին» այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ազգընտիր ընդդիմադիրների հետ, որոնց հեռախոսահամարները համատարած լռություն են պահպանում: Սակայն հաջողվեց պարզել ուշագրավ դրվագներ` հենց նույն դաշինքից: Նորընտիր պատգամավորները խորհրդարանական աշխատանքի անցնելուց առաջ, նախ որոշել են ինքնահաստատվել ընտրություններին նվազագույն շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի հաշվին: Ըստ էության, թիրախում առաջինը ՕՐՕ դաշինքն է եւ այն ողջ երիտասարդական ներուժը, որոնք ելքականները ներդրել էին քարոզարշավի ժամանակ, հիմա այդ նույն կուռ կոլեկտիվը զբաղված է ՕՐՕ դաշինքի ցուցակում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյանին եւ Արմեն Մարտիրոսյանին սեւացնելու գործին: Վերջիններս չեն կարողանում ներել ՕՐՕ-ականներին, որոնք կասկած էին հայտնել` «Ելք»-ի իրական ընդդիմություն լինելու հետ կապված:

«Չփորձես միավորներ շահել՝ ՀՀԿ-ին քննադատելով». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА