ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանին կփոխարինի «Սևիլիա»-ի մարզի՞չը

23.01.2017 16:41 ՍՊՈՐՏ
Զիդանին կփոխարինի «Սևիլիա»-ի մարզի՞չը

Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է «Սևիլիա»-ի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի ծառայություններով, հայտնում է Bernabeu Digital-ը: Աղբյուրի տեղեկություններով «Ռեալ»-ը արգենտինացի մարզչին դիտարկում է՝ որպես «սերուցքայինների» ներկա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին փոխարինող:

Հայտնի են Զիդանի պայմանագրի մանրամասները և գլխավոր տրանսֆերային թիրախը

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն իհարկե հայտնել է իր վստահությունը Զինեդին Զիդանին, բայց ֆրանսիացու գլխավորությամբ մադրիդյան ակումբի արդեն մի քանի հանդիպում է այնքան էլ տպավորիչ խաղ ու արդյունք չի ցուցադրում, ուստի լեգենդար Զիզուն իր առաջ ունի մի քանի խնդիրներ, որոնց արագ եւ արդյունավետ լուծումից էլ կախված է վերջինիս աշխատանքը «Ռեալում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА