o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՎԱՏ ԵՐԱԶԸ

11.11.2016 20:12 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՎԱՏ ԵՐԱԶԸ

ԱՄՆ նախագահի ընտրությունը վերածվեց իսկական հիսթերիայի մեր արեւմտամետների ու, հատկապես, գրանտակեր «քաղաքացիական հասարակության» համար: Նրանցից շատերը Քլինթոնի պարտությունը ընկալեցին գրեթե անձնական ողբերգության պես: Զորօրինակ, «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը դառը կատակեց. «Ամերիկացիներ, դուք ձեզ գցիք Թրամփի մեջ, մեզ էլ` հետը»: ԻՆՉՈՒ ԵՆ 
ՏԱԳՆԱՊՈՒՄ 
ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԸ
Թե արդյոք Թրամփի ընտրությամբ ռուս-ամերիկյան հակամարտության մեղմացում ու դրանից բխող` նաեւ մեր տարածաշրջանում լարվածության թուլացում տեղի կունենա, թե` ոչ, բավականին դժվար է ասել, ու թերեւս իրավացի են հայ քաղաքագետները, ովքեր ԱՄՆ նոր նախագահին համեմատում են «չկտրած ձմերուկի» հետ: 
Բայց ինչն է նկատելի` մեր շպիոնօնիկների անթաքույց, խուճապի աստիճանի հասնող տագնապը: Իսկ գրանտը գրանտային թելերով ԱՄՆ-ի հետ սերտորեն կապված այդ կոնտինգենտը երեւի թե մի բան գիտի, որ այդքան տագնապել է: Ավելի ստույգ` գրանտակերները իրենց «հինգերորդ կետով» բնազդաբար զգում են գլխներին գալիքը: Իսակովի պողոտայի հայտնի դիվանագիտական շենքի հիմնական հաճախորդներից մեկը` տխրահռչակ Սաքունցը, մասնավորապես գրել է. «Թրամփի ընտրվելով` հայերը դարձան համաշխարհային ազգ` Հանրապետական կուսակցության ստանդարտները դարձան ուղենիշ` իդիոտիզմի, ֆաշիզմի եւ խտրականության իրացման համար... Բա՜... Կարծում եմ ՀՀԿ գերագույն մարմինը եւ առաջիկա համագումարը կանդրադառնային իր միջազգային գործունեության այս նվաճումներին»: 
Դե, եթե սաքունցները այդպես թքում են այն աղբյուրի վրա, որից մշտապես սնվում են, պիտակելով ԱՄՆ օրինականորեն ընտրված նախագահին, ապա թերեւս տեղին է ենթադրել, որ իրենք կորցրել են հույսերը, որ այսուհետ կշարունակեն ստանալ այդքան հաճելի կանաչ թղթադրամները: 
ԱՄՆ-ում գլխանց հենց Քլինթոնի թիմակիցները Թրամփին որակում էին «սեքսիստ եւ ռասիստ», հիմա էլ մեր շպիոնօնիկները դրան ավելացրին «իդոիտիզմի, ֆաշիզմի եւ խտրականության» պիտակները: Գրանտակերների բառապաշարում իդիոտիզմ եւ ֆաշիզմ է համարվում ավանդապահությունը, իսկ խտրականություն` դեգեներատիվ փոքրամասնությունների պաշտպանությունից հրաժարվելը: 
Իսկ շպիոնօնիկները հիմքեր ունեն ենթադրելու, որ իրենց ֆինանսավորումը կամ իսպառ կկտրվի, կամ շատ էականորեն կնվազի, եւ ամենակարեւորը` որ չեն կարողանա դիմել ԱՄՆ պաշտպանությանը, երբ հանրությունը նրանցից հաշիվ պահանջի ազգադավ գործունեության համար: Ի վերջո, ինչո՞ւ շարքային ամերիկացիները քվեարկեցին էքսցենտրիկ եւ անկանխատեսելի անձնավորության համբավ ունեցողի օգտին: Քվեարկությունն ակնհայտորեն բողոքավոր էր` մարդիկ զզվել են այն վիճակից, որ աշխարհի հզորագույն երկիրը վերածվել է գոմիկանոցի, իսկ «յուվենալ արդարադատություն» կոչվածի պատճառով զրկվել են սեփական երեխաներին դաստիարակելու գրեթե բոլոր հնարավորություններից: Այսինքն` ԱՄՆ նոր նախագահի աշխարհայացքը ոչ ոքի համար գաղտնիք չէ, իսկ ԱՄՆ նոր առաջին տիկնոջը ընդամենը մեկ հայացք գցելը բավական է հասկանալու համար, որ, պատկերավոր ասած, «գենդեր կապուտ»: Գումարած դրան, կա եւս մեկ հանգամանք` Թրամփը բիզնեսմեն է եւ գրեթե ամեն ինչին նայում է գործարարի աչքերով, իսկ դա նշանակում է, որ ամերիկյան հարկատուի փողերը տարատեսակ կեղտոտ գրանտային նախագծերի վրա մսխելը, դժվար թե, նրա դուրը գա: 
Ինչեւէ, մեր երկրի ամերիկյան կողմնորոշում ունեցող կոնտինգենտի մեջ նկատվում է հետեւյալը: Քչից-շատից հանգիստ են ընկալել ԱՄՆ նոր նախագահին քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, քանզի նրանց պարզ է, որ ամերիկյան գլոբալ շահերը նախագահ փոխելով` չեն փոփոխվում: Իսկ ծայրահեղ հիսթերիայի մեջ են, այսպես կոչված, «իրավապաշտպանները», ովքեր թերեւս գիտակցում են, որ իրենց գործունեության ֆինանսավորման «կապուտը» մոտիկ է: Ի դեպ, հետաքրքրական է, որ ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո տագնապալի հայտարարություն են հնչեցրել ավանդական ընտանիքի դեմ պայքարող ՀԿ-ները: Եթե ընդամենը շաբաթներ առաջ նրանք գոհ էին, թե Արդարադատության նախարարությունում ինչպես են ընթանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի մշակման աշխատանքները ու հենց իրենց իսկ հետ տեղի ունեցած քննարկումները, ապա այժմ հայտարարություն են տարածել, ուր ուղղակի ճչում են, իբր նախարարությունը չի ներառնում «հիմնարար սկզբունքները», աշխատում է ոչ թափանցիկ եւ իրենց չի ներգրավում: Այսինքն` նրանք զգացին հոտը, որ բավականին հավանական է դարձել ընտանիքի ինքնիշխանությունը վերացնող օրենսդրական նորմերի ընդունման արգելակումը, կամ, միգուցե, նույնիսկ իսպառ տապալումը: 
Այո, հանրություն եւ ընտանիք փչացնող «կապիտան Գրանտի զավակները» լավ էլ զգացել են, որ ԱՄՆ-ին սպասվող փոփոխությունների պատճառով, ամենայն հավանականությամբ, թուլանալու է ճնշումը Հայաստանի նկատմամբ անընդունելի նորմեր պարտադրելու ուղղությամբ, եւ ընդհանրապես, կրճատվելու է «շպիոնօնիկության» ֆինանսավորումը: Տագնապալի ազդանշան նրանք ունեցել են դեռ մինչեւ ընտրությունները, երբ ամեն ինչ որոշողները դեռ իրենց սիրելի Օբաման ու Քլինթոնն էին` նրանք տեսան, որ ԱՄՆ դեսպանատունը այլեւս չի աջակցում ՊՊԾ գունդը զավթած զինյալներին եւ ավելին` զինյալների ազգականները թերեւս շուտով հայտնվեն սեւ ցուցակում, եւ նրանց մուտքն ԱՄՆ արգելվի: Ուրեմն, եթե մինչեւ Թրամփը արդեն այդպիսի բաներ էին տեղի ունենում, ապա այժմ ինչեր կարող են տեղի ունենալ... 

ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԱՆՎՃԱՐ ՊԱՆԻՐ»  5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ԱՄԲՈՂՋ ՀՈՒՅՍԴ 
ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՎՐԱ Է
Դեռ մինչեւ Թրամփ, Հայաստանի ընդդիմության արեւմտամետ հատվածի վարկանիշը շատ ցածր էր, եւ դա, չնայած այն հանգամանքին, որ երկրի լրատվական դաշտի մեծ մասը արեւմտամետ դիրքերից է հանդես գալիս: Իսկ հիմա այդ ուժերին սպասվում է չեղած վարկանիշի նոր անկում, քանզի այս ընտրություններին բոլորի աչքի առաջ փլուզվեց ամերիկյան գեղեցիկ միֆը: Մարդիկ տեսան կեղտոտագույն ընտրարշավ, տեսան ընտրակեղծարարության լկտի ու կոպիտ այնպիսի տեխնոլոգիաների կիրառումը, որոնք մեր երկրում օգտագործվում էին միայն 1995-96 թվականներին: Տեսան նաեւ արեւմտյան «ազատ մամուլի» ողջ սնանկությունը` եթե այդ ԶԼՄ-ները ամիսներ շարունակ պնդում էին, որ Քլինթոնի հաղթանակի հավանականությունը 90 տոկոսից ավելին է, սակայն եղավ հակառակը, ապա դրանք կամ համալրված են բացառիկ բթամիտներով, կամ սոսկ նույն կենտրոնից ղեկավարվող քարոզչամիջոցներ են, եւ դրա համեմատ սովետական գրաքննությունը գլուխը պատով է տվել: 
Լավ չէ վիճակը եւ իրենք իրենց պրոամերիկյան չհամարող ընդդիմադիր ուժերի մոտ: Նույն ՀԱԿ-ի ամբողջ քաղաքական թշվառությունը երեւաց ՏԻՄ ընտրություններին, ՏԻՄ ընտրությունները երեւակեցին նաեւ ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի թուլությունը: Եվ բոլորը` ՀԱԿ-ից սկսած Օսկանյանով վերջացրած, խոսում են ընդդիմության միավորման, համախմբման, սերտ համագործակցության մասին, սակայն այդ «համախմբման» իրական գինը լավ էլ երեւաց Վանաձորի ավագանու առաջին նիստին, որից հետո մինչեւ հիմա որոնում են չորս «դավաճաններին» կամ Հեղինե Բիշարյանի ասած «պոռնիկներին»: 
Իսկ հիմա ընդդիմադիր դաշտի ողջ ինտրիգը պտտվում է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն հնարավոր վերադարձի շուրջ: Բազում ընդդիմադիրներ, այդ թվում եւ Օսկանյանն էլ բացառություն չէ, ակնարկներ են անում, որ լավ կլիներ` Ծառուկյանի շուրջ դաշինք ստեղծեին, սակայն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն, օրինակ, ինչպես նաեւ մի շարք այլ ԲՀԿ-ականներ, դաշինքը ավելորդություն են համարում: Շրջանառության մեջ հայտնվեց եւ Ծառուկյանի շուրջ «Միասնություն» անունը կրող շարժման ձեւավորման մասին լուրը, սակայն ԲՀԿ-ից հետո երկրորդ խոշոր կուսակցությունը այդպես էլ չի երեւում: Իսկ շարժման մասին ոգեւորված խոսող քաղաքական ուժերից են առայժմ միայն ռեալ որեւէ վարկանիշ չունեցող կուսակցությունները, զորօրինակ` «Հայազնը»:
Ստացվում է լրիվ ողբալի վիճակ: Որ ամբողջ ընդդիմադիր դաշտի հույսը մեկ մարդն է` Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչ է դա, եթե ոչ ընդդիմության կատարյալ ֆիասկոյի վկայություն: Առկա է դաժան փաստը` գործնականում բոլոր ընդդիմադիրների քաղաքական թոշակի գնալու ժամանակն է, եւ երկրին անհրաժեշտ է լրիվ նոր, զրոյից ստեղծված ընդդիմություն, որը այսօրվա եղածի համակարգային արատներից զերծ կմնա: 
Իսկ հիմա պատկերացրեք` ի՞նչ պետք է կատարվի այդ դաշտի հետ, եթե հանկարծ, այն էլ վերջին պահին Ծառուկյանն ասի, որ քաղաքականություն չի վերադառնում... Երեւի թե, մեր սիրասուն ընդդիմադիրները ժամանակ առ ժամանակ այդ տեսարանը տեսնում են իրենց ամենավատ երազներում: Չնայած, անգամ եթե իրենց երազած միավորումը եղավ, ապա ինչո՞ւ պետք է նույն Ծառուկյանը այդ թույլիկներին անցողիկ տեղեր տա համամասնական ցուցակում, ո՞ր տրամաբանությունից ելնելով: Ի վերջո, ինքն էլ է բիզնեսի ներկայացուցիչ, այսինքն` պրագմատիկ անձնավորություն: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА