o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում անօթևանների մեծ մասն ունեն հոգեկան խնդիրներ, բայց հոգեբուժարան չեն տեղափոխվում

02.03.2016 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում անօթևանների մեծ մասն ունեն հոգեկան խնդիրներ, բայց հոգեբուժարան չեն տեղափոխվում

 

 

Երևանում անօթևանների թիվն օրեցoր ավելանում  է: Դրա հիմնական պատճառը  սոցիալական խնդիրներն են: Անօթևաններին մուրացկանների հետ ընդհանրացնել բնավ հարկավոր չէ, քանի որ անօթևաններից շատերն ունեն բարձրագույն կրթություն, ժամանակին ունեցել են լավ աշխատանք, ընտանիք, սակայն ինչ-ինչ խնդիրներից ելնելով  րանք զրկվել է տանիքից երբեմն էլ ընտանիքից , այդպիսով հայտնվելով դրսում: Պարոն Գնելը նրանցից մեկն է, ով ժամանակին ունեցել է աշխատանք հացի փռում, բայց ալկոհոլից կախվածությունը թույլ չի տվել հավուր պատշաճի շարունակել աշխատանքը ու կոնջ հետ պահել լավ հարաբերություններ.

Ամիրյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

<<Նենց չի, որ մարդիկ սխալներ չեն գործում, ես սիրել խմել, ամեն օր փռից տուն գալուց հետս մի շիշ օղի էի տուն տանում, կինս կռիվ էր անում, բայց ես չէի լսում, խմում էի ու քնում, մեկ մեկ էլ հարբած վիճակում նրան ծեծում էի: Վերջը հասա նրան, որ մի օր նրա հերը ինձ տնից հանեց, տունը իրանցն էր, մեջտեղն էլ երեխա չկար, հանեցին մնացի փողոցներում: Մի շաբաթ թափառելուց հետո գնացի կնոջս ՝ Աննայի հետ բարիշելու, բայց դե հայրը չթողեց, էլի թևիցս բռնեց ու դուրս հանեց: Թափառող ընկերներիցս մեկը ասեց, որ մի կենտրոն կա, կարող եմ գնալ այնտեղ ու մնա: Գնացի եւ պարզվեց բոլորը իմ պես թափառող են, խմող ու հիվանդ: Մնացի այնքան մինչև սուպերմարկետում բանվորի գործ գտա, հավաքարարներից մեկի հետ էլ կյանքս կապեցի ու հիմա հանրակացարանում ենք ապրում>>:

Հիրավի, պարոն Գնելը անօթևանների պատմությունների միայն մի մասն է կազմում և կան այնպիսիք, ովքեր անօթևան լինելու հետ մեկտեղ ունեն մի շարք առողջական խնդիրներ: ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանի հավաստմամաբ  2014 թվականից նման կենտրոնում անօթևաններն ապրում են 3 ամիս, այս ընթացքում փորձ է արվում լուծել նրանց անձնագրային, առողջապահական ու մի շարք այլ խնդիրներ.

<< Պետական մասշտաբով անօթևանների համար դեռևս այս ծրագիրն է գործում: Կենտրոնում ապրում է շուրջ 100 անօթևան, որոնց 18 տարին լրացած է: Նրանցից շատերն ունեն առողջական ու հոգեկան խնդիրներ, փորձ է արվում կենտրոնից նրանց տեղափոխել հոգեբուժարան, հիվանդանոց կամ այլ կենտրոններ: Ցավոք մարզերում հատուկ ծրագրեր չունենք, բայց անօթևանների մեծ մասը Երևան է տեղափոխվում հենց գյուղերից: Իսկ նրանց շուրջ 90 տոկոսը հարբեցող, հիվանդ, հաշմանդամ ու ոչ ադեկվատ պահվածքով մարդիկ են: Նրանցից շատերը չունեն անձնագիր, այդ իսկ պատճառով  հնարավոր չի լինում թոշակ տրամադրել կամ  տուն-ինտերնատ տեղավորել: Փորձում ենք անձնագրային հարցերը լուծել, իսկ առաջնային խնդիրներից է  ` գտնել հարազատներին, պարզել, թե ինչ պատճառներով է նա դարձել անօթևան, հաշտեցնել հարազատների հետ: Փորձ է արվում նաև աջակցել մասնագիտական կողմնորոման և աշխատանքի հարցում:Ցավոք շատ քիչ դեպքերում է հաջողվում մարդուն աշխատանքի տեղավորել կամ ընտանիք վերադարձնել>>-նշում է տիկին Գևորգյանը:



Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Երևանում անօթևանների թիվը շուրջ  400 է:  Այս պահին  անօթևանների կենտրոնում 100 ժամանակավոր բնակիչներ կան, 100–ից 25–ը ունեն լուրջ հոգեկան խնդիրներ, նրանց մի մասը ունի համապատասխան ախտորոշում, մի մասը՝ ոչ: Սակայն անձնագրի և այլ փաստաթղթերի բացակայության պատճառով այս մարդիկ առայժմ հոգեբուժական հաստատություն և հիվանդանոց տեղափոխվելու հնարավորություն չունեն:Նշենք, որ  Երևանի փողոցներից հավաքագրվել են 230 անօթևան, որից 37 հոգու հաշտեցրել են ընտանիքի հետ, 30-ն անցել է ինքնուրույն կյանքի, 4 զույգ է ձևավորվել, 8-ին տեղավորել են ծերանոց: 

 

Ս.Ա.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА