o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ-ադրբեջական բախումներ չեն եղել երրորդ երկրներում. Մարիամ Հովսեփյան

02.08.2020 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ հայ-ադրբեջական բախումներ չեն եղել երրորդ երկրներում. Մարիամ Հովսեփյան

Թե որքանով էր վերջին շրջանում հայ-ադրբեջանական լարվածությունը Մոսկվայում պայմանավորված հայ-ադրբեջական պետական սահմանի իրադարձություններով, «Իրավունքի» հետ զրույցում մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ նկատեց, որ սահմանային լարվածության ավելի վատ վիճակներ էլ ենք ունեցել, բայց այն երբեւիցե չի վերածվել բախումների երրորդ երկրներում, առավել եւս` Ռուսաստանում:

Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան

– 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշում էր, որ ի տարբերություն իրենց պետություններում ստեղծված իրավիճակի` հայերը եւ ադրբեջանցիները գալիս են Ռուսաստանում ընկերանում են, իրար հետ բիզնես են անում եւ փող են աշխատում: Այնպես որ, վերջին օրերին նկատվող լարվածությունն, իսկապես, անսպասելի էր, այդ թվում՝ այն, որ հանկարծ ազգային պատկանելիության համար` ՌԴ-ում կարող են թույլ չտալ հայկական ապրանք վաճառել: Ըստ իս, սա հայաստանյան իշխանություններն էլ չէին կարող կանխատեսել, առավել եւս այս պահին, երբ ՀՀ-ում կորոնավիրուսը դարձել է ոչ վերահսկելի, մյուս կողմից էլ որոշակի լարվածություն կա սահմանում:

Ամուսինը հրկիզել է կնոջը ծննդյան տոնի ժամանակ

Մարիամ, իսկ հայ-ադրբեջանական լարվածությունը միայն առեւտրի կենտրոններո՞ւմ էր, թե առհասարակ լարված մթնոլորտ կա ՌԴ-ում:

Այս պահին, կարելի է ասել, լարված մթնոլորտ արդեն չկա, բայց 3-4 օր ունեցանք որոշակի լարվածություն: Նշեմ, որ սահմանային բախումների առաջին օրերին այստեղ եղավ քայլերթ՝ ադրբեջանցիների կողմից: Մոտ 100 երիտասարդի ձերբակալեցին, քանի որ այդ երթն արտոնված չէր: Ամեն դեպքում, նրանց կողմից եղավ անգամ հավաք` ադրբեջանական դեսպանատան հարակից այգում, որտեղ դուրս եկավ նրանց ողջունելու նաեւ իրենց դեսպանը: Ի դեպ, դիվանագիտական կանոններից ելնելով` դեսպանն իրավունք չունի մասնակցել ցույցներին: Մինչդեռ ոգեւորված շնորհակալություն էր հայտնում եւ ոգեկոչում էր ակցիայի մասնակիցներին: Վերադառնալով Ձեր հարցին` հավելեմ, որ փառք Աստծո, տեղի ինքնակառավարման մարմինները եւ անվտանգության համակարգը բավականին լուրջ է աշխատում:

Առանց թույլտվության զինվորական համազգեստի կրումն` անարգանք է ՀՀ նկատմամբ. Սարկիսով

Ամեն դեպքում, տպավորություն էր, որ, այսպես ասած, «ծիրանային պատերազմը» ՌԴ-ում արհեստածին է, ինչից մեծ աղմուկ բարձրացավ՝ նույն սահմանային իրավիճակից մարդկանց շեղելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրականում խնդիրը ծիրանի մեջ չէր, այլ այդ պահին, որպես սեզոնային միրգ, ծիրանի խնդիրը հիմնականում արծարծվեց: Դրանում նաեւ մեծ դեր խաղաց ադրբեջանցիների կողմից երկու արկղ ծիրան հրապարակավ տրորելը եւ տեսանյութը համացանցում տեղադրելը: Հենց ադրբեջանցիները թեման կենտրոնացրեցին ծիրանի վրա: Մինչդեռ հայկական համարանիշներով բեռնատարները բերում են նաեւ բազմաթիվ այլ ապրանքներ ու մթերքներ: Ինչեւէ, արդյունքում ավելի մեծ քանակությամբ ծիրան սպառվեց, ծիրանը դարձավ հայկական բրենդ ու ավելի մեծ հնչեղություն ստացավ՝ որպես հայկական միրգ եւ սիմվոլ:

Սաակաշվիլին Միջազգային քրեական դատարան է ներկայացրել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին միջազգային փորձագետների զեկույցը

Ովքե՞ր այս թեման օգտագործեցին ինքնագովազդվելու համար եւ ովքե՞ր իրականում գործ արեցին, որպեսզի բեռնատարներով Հայաստանից բերված ծիրանը կարողանան սպառել ՌԴ-ում:

Իհարկե, ով «չալարեց», փորձեց երեւալ այդ իրադարձությունների կադրերում, բայց «ծիրանային պատերազմը», երեւի, միակ իրադարձությունն էր, որը բացասական կողմ չունեցավ, այլ ընդհակառակը` դարձավ հայկական միասնականության առիթ: ՌԴ-ում հայ համայնքի, կարծես, առաջին եւ միակ ֆլեշմոբն էր, որն արժանացավ միայն դրական արձագանքների եւ չունեցավ ոչ մի քննդատություն: Եվ եթե անգամ ինչ-որ մեկն էլ ծիրան չգնելու նպատակով էր գալիս եւ փորձում էր ինքնագովազդվել, էլի ոչինչ: Կարելի է ասել, որ կայացավ ծիրանի փառատոն, որին մասնակից դարձան բոլորը:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ

ՀՀ ԱԳՆ նախարարի, փոխվարչապետի, դեսպանի մակարդակով թեման բարձրացվեց ՌԴ իշխանությունների առաջ,  թե ինչու հայկական ծիրանը խնդիրներ ունեցավ ռուսաստանյան շուկաներում: Ի վերջո, ո՞րն էր ռուսաստանյան իշխանությունների դիրքորոշումը:

Տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպում, նաեւ հանդիպում է կայացել Լավրովի եւ «Ֆուդ սիթիի» սեփականատերերից Գոտիսանովի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի միջեւ: Առաջացած խնդիրների մասին խոսել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր-նախագահ Ժիրինովսկին եւ էլի շատերը, բայց կարելի է ասել խնդիրը մնաց դեռ անլուծելի: Այսօրվա դրությամբ՝ «Ֆուդ սիթիիում» դեռ արգելված են հայկական պաստառները: Թեպետ հանգիստ կարող ես գնալ եւ գնել այնտեղ «Արարատ» անունով կոնյակ: Բայց «Տվոյ Դոմի» դեպքում՝ վաճառքից ընդհանրապես հանել էին հայկական ապրանքները եւ փոխարենը տեղադրել ադրբեջանականը: Հիմա «Տվոյ Դոմ»-ում հայկական ապրանքները կրկին հայտնվել են վաճառքում, բայց նոր պատվերներ հայկական արտադրողն էլի չի ստացել:

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

Ինչպե՞ս այս ամենը հասկանալ՝ Ռուսաստանը, պարզապես, փորձում է չեզո՞ք մնալ հայ-ադրբեջանական խնդիրների մեջ, թե՞ լծակները չեն հերիքում՝ կանխելու նման դեպքերը:

Ժիրինովսկին ասում էր՝ սա ձեզ համար Տայգա չէ. ստացվում է ձեւավորվել է պետություն պետության մեջ: Մի պետության մեջ առեւտրի կենտրոնը ինչքան էլ լինի ինչ-որ մեկի սեփականությունը, միեւնույն է, պետք է ենթարկվի տվյալ երկրի կանոններին: Իսկ Ռուսաստանում արգելք չկա ԱՊՀ-ից եկող ապրանքների վրա, ունենք ընդամենը լեհական խնձորների վրա արգելք, իսկ մնացած ապրանքները թող գան՝ ինչքան շատ ապրանք բերեն, այնքան ավելի լավ հենց մոսկվացիների համար, որովհետեւ մթերքը կլինի թարմ եւ ավելի մատչելի: Այսինքն՝ ստեղծված վիճակից տուժում են ոչ միայն Հայաստանից ապրանք արտահանողները, այլեւ հենց ռուսաստանաբնակները: Ի դեպ, նշեմ, որ հայկական տնտեսսությունը դեռեւս չի տուժել, որովհետեւ ծիրանի պարագայում մեր բեռնատարի վարորդներն այն վաճառեցին շուկայական գներից ավելի բարձր: Այսինքն՝ անմիջապես իրենք կապ ունեցան գնորդի հետ, եւ եթե գնորդը շուկայում գնում էր ծիրան 140-150 ռուբլիով, իսկ իրենք բնական է, որ ավելի էժան էին տալիս վերավաճառողներին, հետեւաբար այս պարագայում իրենք անգամ օգտվեցին ու շատ ավելի արագ վաճառեցին այդ ծիրանները:  Իրականում ծիրանի վաճառքի առյուծի բաժինը սպառվում է հենց Ռուսաստանում եւ Հայաստանի ԵԱՏՄ մտնելը կապված էր հենց այն հանգամանքով, որ նախ ՌԴ հայ համայնքն է մեծ եւ ուժեղ եւ երկրորդ՝ բիզնես հարաբերություններն են շատ կարեւոր, որի մեջ մտնում է նաեւ ծիրանի վաճառքը:

«Մենք կաշխատենք և ամեն ինչի գնահատականը կտա ժամանակը» Վարդան Բիչախչյան

Հայաստանից հիմնականում մատնանշում էին, որ ԵԱՏՄ սկզբունքներին է հակասում ՌԴ-ում հայկական ապրանքների վաճառքի համար խնդիրներ ստեղծելը: Սա կարո՞ղ է առիթ դառնալ հերթական անգամ աղմուկ բարձրացնելուն, թե ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ:

ԵԱՏՄ-ն այստեղ բացարձակ կապ չունի, որովհետեւ այս խնդիրը ԵԱՏՄ անդամ լինել-չլինելու հետ կապ չուներ: Լինելով ԱՊՀ անդամ՝ ոչինչ մեզ չի արգելում Հայաստանից ապրանք բերել այստեղ եւ վաճառել: Սակայն, այստեղ խնդիրն ավելի խորքային է, իրականում տեղի է ունենում հանցագործություն, որովհետեւ ՌԴ-ում գոյություն ունի օրենք առ այն, որ ազգային պատկանելության հիման վրա ատելության սերմանումը դատապարտելի է: Այնպես որ, այն առեւտրի կենտրոնների տնօրենները, որոնք արգելում են հայկական ապրանք վաճառել, հանգիստ կարելի է այս հոդվածի տակ հրավիրել քրեական պատասխանատվության:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5

Ի՞նչ եք կարծում այս ողջ պատմության մեջ դերակատարություն ունե՞ր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը:

Նորություն չէ, որ հայ-ռուսական հարաբերություններն այս պահին չեն փայլում եւ կայուն չեն վերջին տարիներին, բայց կարծում եմ` այստեղ ոչ այնքան հայ-ռուսական հարաբերություններն են էական, ինչքան հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լարումը: Ի դեպ, ի տարբերություն մնացած այլ պետությունների, այստեղ վիճակը մի քիչ ավելի կայուն է, որովհետեւ մեր հայրենակիցները կարողացան միասնականություն դրսեւորել եւ գնացինք միասնական էլ ծիրան գնելու: Սա խոսում է այն մասին, որ մեր համայնքը մտածում է խելքով, բանականությամբ ու չի տրվում սադրանքների: Նշեմ նաեւ, որ գրեթե ամբողջ ռուսական մեդիան իր ռեպորտաժներով, նյութերով մեր տեսակետն էր ներկայացնում եւ մեր կողմից էր խոսում: Սա փաստում է այն մասին, որ մենք իրենց համար այստեղ ավելորդ խնդիրներ չենք ստեղծել, կոնֆլիկտներ չենք ունեցել եւ ստեղծված իրավիճակից էլ պատվով ենք դուրս եկել:

Զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին. Կարապետյան

Եթե հետագայում էլ վաճառքի հետ կապված խնդիրներ լինեն, արդյոք այդ միասնականությունը կպահպանվի եւ ամեն անգամ հայկական ապրանքը հնարավոր կլինի իրացնել ՌԴ-ում բացառապես հայկական ուժերով:

Իհարկե՝ ոչ, որովհետեւ այն անհատները, որոնք գնել են այս օրերին մի քանի արկղ ծիրան, բնական է, որ վաղը դրա կարիքը չեն ունենալու: Հետեւաբար, հայերը չեն կարող լինել միակ սպառողը: Մի անգամ հայերը միասնաբար աջակցեցին, գնեցին, նվիրեցին, բաժանեցին այդ ծիրանը, բայց այս հարցը պետք է լուծում ունենա: Այն չի կարող մշտական  եւ շարունակական բնույթ կրել: Ես կապ եմ պահում առեւտրի կենտրոնների վաճառողների հետ եւ իրենք ասում են, որ վերջին օրերին անգամ պասիվացել է առեւտուրը, ինչը սպասելի էր: Բնական է, առաջին օրերին տեղի հայերն ակտիվ գնեցին հայկական ապրանքը, բայց այն պետք է նորմալ հասնի շուկա, որպեսզի սպառվի:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 4

Տեսակետ կար նաեւ, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ միջառեւտրային խնդիրներ միշտ էլ եղել են, բայց դրանք երբեւէ չեն ֆետիշացվել: Կա՞ նման բան:

- Նախկինում երբեք չեմ լսել նմանատիպ խնդիրների մասին, ընդհակառակը՝  նույն ծիրանի մեծածախ գնորդները հենց ադրբեջանցիներն էին, որոնք հետո այն մանրածախ վաճառում էին: Համենայնդեպս, ես չեմ լսել, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առեւտրային խնդիրներ են եղել Մոսկվայում: Ինչ վերաբերում է դեպքերի վերաբերյալ առկա հնչեղությանը, ապա միջազգային հանրությունը թող հասկանա, որ Արցախի հիմնախնդրի լուծում՝ հօգուտ Ադրբեջանի, ուղղակի կլինի սպիտակ եղեռն: Այս մասին է վկայում այն, որ այսօրվա դրությամբ՝ երրորդ պետության առեւտրի կենտրոնում են անգամ ադրբեջանցիներն արգելում հայկական ինչ-որ անվանումներ ունենալ կամ հայկական ապրանքները դուրս են հանում:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 3

Ի՞նչ եք կարծում՝ կլինե՞ն նաեւ համապատասխան արձագանքներ հայ խոշոր բիզնեսմենների կողմից, որոնք էլ իրենց հակընդդեմ քայլերով խնդիրներ կստեղծեն ՌԴ-ում ադրբեջանական առեւտրի համար:

Իհարկե, չէ՞ որ մենք այստեղ ունենք բազմաթիվ հայտնի եւ ոչ հայտնի հայրենակիցներ, որոնք Ռուսաստանում մեծ կշիռ ունեն: Օրինակ, «Ֆուդ սիթիի» լոգիստիկ ընկերության սեփականատերը հայ է եւ պարզվում է` ամբողջ այդ առեւտրի կենտրոնը կախված է այդ լոգիստիկ ընկերությունից: Եվ վերջին օրերին այդ ընկերության սեփականատերը հայտարարել էր, որ խզում է նրանց հետ իր 40 մլն դոլարի արժողությամբ պայմանագիրը: Տեղյակ եմ, որ ամբողջ հրեական համայնքով ուզում էին տվյալ հայի հետ «լեզու գտնել», որպեսզի պայմանագրի խզումը տեղի չունենար, բայց, ի վերջո, նա խզեց այդ պայմանագիրը: Ըստ էության, կարելի է ասել, հայ բիզնեսմենների կողմից էլ հակընդդեմ քայլեր լինելու են, որից կտուժեն նաեւ ադրբեջանցիները: Ուստի՝ չի՛ կարելի բերել երրորդ պետությունում նման բաժանումներ անել՝ հայկական շուկա-ադրբեջանական շուկա, հայկական ապրանք- ադրբեջանական ապրանք: Այս սխալը սկսվեց իրենցից, բայց երեւույթն ինքնին սխալ է, կարծում եմ` ՌԴ կառավարությունը պետք է միջամտի այս վիճակը վերջնականապես հարթելու համար: Սա չի կարող երկար շարունակվել, որ մենք միշտ լինենք հասկացող կողմը, իսկ ադրբեջանցիներն անընդհատ «բզբզան»:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1 և ՄԱՍ 2

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА