o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունը միջոց է փնտրում, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով, մարդկային մեծ հավաքներն արգելի

02.08.2020 11:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունը միջոց է փնտրում, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով,  մարդկային մեծ հավաքներն արգելի

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարի աթոռն ապօրինաբար զավթած Թորոսյան Արսենը կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց, որ այդ պահին Հայաստանում օրական կորոնավիրուսային թեստավորումը կազմում է 2500 եւ, որ 1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի։ Բայց ահա, Թորոսյանի ասած առավելագույն ժամկետն էլ է անցել, սակայն թեստերի թիվը միայն նվազեցրել են։ Համենայնդեպս, անգամ 2500 թեստավորման որեւէ դեպք չի գրանցվել՝ Թորոսյանի հայտարարությունից ի վեր։ Իսկ ահա այսօր, թեեւ ներկայացվեց օրական 209 վարակված, բայց նաեւ՝ ընդամենը 1045 թեստի արդյունքում։ Այսինքն, եթե դրա փոխարեն լիներ մոտ 2,5 հազար թեստավորում, կունենայինք 500-ի կարգի նոր վարակված։

Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան

Սակայն այդ համաչափությամբ հանդերձ, նկատելի անկում կա։ Այսինքն, եթե հուլիսի սկզբների համեմատությամբ, միջինացված հաշվարկներով, 2500 թեստի դեպքում ունենում էինք 700 եւ ավել վարակված, հիմա այդ ցուցանիշը 500-ի կարգի է, իսկ որոշ դեպքերում՝ ավելի պակաս։ Հասկանալի է, սրա հետ կառավարություն ու Թորոսյան Արսենը որեւէ կապ չունեն։ Անգամ ԱԻՆ-ը, որը սիրում է ներկայացնել տասնյակ հազարավոր վայրերում ախտահարում իրականացնելու մասին, սակայն կարող ենք ժամերով փողոցներում մարդկանց հարցնել, եւ հազիվ թե գտնեք մեկին, որ գոնե մեկ անգամ տեսած լինի, թե ինչպես են քաղաքն ախտահարում։ Պարզապես իրականությունն այն է, որ Հայաստանում արդեն իսկ ունենք վարակվածների այն քանակությունը (բնակչության առնվազն 20-25 տոկոս), որից հետո ցանկացած վարակ սկսում է նահանջել։

Եվ ահա, այս իրավիճակում, ըստ արժանահավաը աղբյուրի, իշխանական վերնախավը հայտնվել է փաստի առաջ․ պետք է հնարավորինս մեծ վարակվածություն ներկայացնել՝ եւս մեկ անգամ արտակարգ դրությունը երկարացնելու համար։ Բայց մյուս կողմից սկսել է նաեւ գլուխները մտնել, որ եթե արտակարգ դրությունը հասցրեցին աշուն, հավելյալ լուրջ խնդիրներ են առաջանալու։ Սկսվելու է ուսումնական փուլը, եւ նորից հեռավար դասերով շարժվելը խոստանում է լուրջ պայթուն։ Առավել եւս, որ արդեն իսկ հանրության նյարդերը տեղիք է տալիս դիմակներից եւ կառավարության մնացած աբսուրդային գործողություններից։ Վերջապես, կառավարական քարոզչամեքենային լուրջ վհարված հասցրեց շիշ բռնող դեպուտատ կոչվածը, ու թեեւ իշխանական վերնախավը փորձում է չտեսնելու տալ, բայց հարցադումը, թե հասարակությանը դիտավորյալ դիմակավորում են, իսկ թեքեր սարքող յուրայիններին բառ անգամ չեն ասում, հերթական հարված է դարձել։ Ու այսպես շարունակ, բազում մանր խնդիրներ, որոնք գումարվելով, դարձել են հակաիշխանական մեծ անհանդուրժողականություն։ Ընդ որում, դրա վրա ազդում է նաեւ արտաքին գործոնը․ ողջ աշխարհը անցել է վերականգնման փուլ, արդեն ավիափոխադրումներն են բացում, զբոսաշրջությունն է ակտիվանում, իսկ Հայաստանը մնացել է բոլորի «սեւ ցուցակներում»։

Մյուս կողմից, ըստ աղբյուրի, Նիկոլն իրոք սարսափած է արտակարգ դրությունը բացելու հետեւանքներից։ Այսինքն, որ ստիպված է լինելու ամենօրյա ռեժիմով գործ ունենալ տասնյակ մեծ ու փոքր բողոքի ակցիաների հետ, որը, ըստ իշխանական հաշվարկների, ձնագնդիի էֆեկտ են ունենալու։ Ուստիեւ, այս օրերին ակտիվ փնտրտուքի մեջ են՝ ի՞նչ մոգոնեն, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով, այնուամենայնիվ մարդկային մեծ հավաքներն արգելեն։ Սակայն դեռ խոլքին մոտ տարբերակ չկա։

Ս․Աբրամյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА