o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի պաշտպանության նախարարը դարձյալ Ադրբեջանին աջակցություն է խոստացել

16.07.2020 18:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարը դարձյալ Ադրբեջանին աջակցություն է խոստացել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դարձյալ Ադրբեջանին աջակցություն է խոստացել: Ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը ղեկավարել է պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, Աքարը նշել է, որ վերջին իրադարձությունների ֆոնին կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները, փոխանցում է «Անադոլուն»:

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա ստոր հարձակումը: Ադրբեջանցի զինվորականների մահն անպատասխան չի մնա»,- նշել է նա: «Թուրքիան աջակցում է Ադրբեջանում եղբայրների անձնվեր պայքարին: Եվ այս մասին հայտարարում են Թուրքիայի բոլոր բնակիչները, այդ թվում՝ անձամբ նախագահ Էրդողանը: Մենք ղեկավարվում ենք «Երկու երկիր, մեկ ազգ» սկզբունքով: Թուրքիան եղել եւ մնում է Ադրբեջանի բարեկամը: Մենք կշարունակենք եղբայրներին աջակցել: Թուրքիան եւ նրա բանակը այս ուղղությամբ ուժերի սահմաններում քայլեր կձեռնարկեն: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»,- հայտարարել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА