o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել

13.07.2020 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կայքից տեղեկանում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: 

«Ժողովուրդ». Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ «սահմանային սելֆիներն» արգելվել են, պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ

 Հիշեցնենք, որ Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին: ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծեց ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: Պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА