o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ ԼՀԿ-ն հետ կանգնեց. հույժ գաղտնի խորհրդատվություն՝ Էդմոն Մարուքյանի համար

26.06.2020 22:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչո՞ւ ԼՀԿ-ն հետ կանգնեց. հույժ գաղտնի խորհրդատվություն՝ Էդմոն Մարուքյանի համար

Ինչո՞ւ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համառորեն չմիացավ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին, որպեսզի խորհրդարանում ընդունված եւ իրենց իսկ կողմից հակասահմանադրական համարվող սահմանադրական փոփոխությունների նախագիծը վիճարկվեր Սահմանադրական դատարանում: Ինչո՞ւ ԼՀԿ-ականները բերեցին հազարումի պատճառաբանություն, թե ինչու չեն միանում հիմա, այդ թվում՝ շահարկելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՍԴ-ում քննվող գործը: Այս բոլորը հարցերը, որոնք թվում են՝ անբացատրելի, իրականում ունեն իրենց պատճառները: «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ում հովանու ներքո է եւ ինչ «խաղերի» մեջ է «Լուսավոր Հայաստանը»:

«Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ Սահմանադրական դատարանի հարցով հույժ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան ԼԻՆ ԹՐԵԻՍԻԻ միջեւ: Ընդ որում՝ հանդիպումը կայացել է ոչ թե ամերիկյան դեսպանատանն, այլ դեսպանի համար բավական վստահելի վայրում: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Է. Մարուքյանն այդ հանդիպմանը գնացել է ավելի քան դիմակավորված՝ զգուշանալով ամենատես աչքերից:

Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման բովանդակությունը եղել է այն, որ Է. Մարուքյանին տրամադրվել է իրավական բարձրակարգ կոնսուլտացիա, թե ինչպես ստեղծված իրավիճակից ճողոպրի այնպես, որ, որպես «մաքուր» ընդդիմություն, շարունակի ընկալվել: Թե ինչի դիմաց է ԼՀԿ-ն համաձայնել այս ամենին, ցույց կտա ժամանակը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА