o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովրդավարության բաստիոն» տիտղոսն այսօր կնքեց իր մահկանացուն. Անի Կարապետյան

12.06.2020 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ժողովրդավարության բաստիոն» տիտղոսն այսօր կնքեց իր մահկանացուն. Անի Կարապետյան

«Ոստիկանության այսօրվա ռեպրեսիվ գործողությունները ցույց տվեցին, որ կորոնավիրուսը գործող իշխանության համար ընդամենը պատրվակ է եւ առիթ՝ մարդու հիմնարար իրավունքները կոպտորեն ոտնահարելու, հակառակ կարծիք ունեցողներին լիկվիդացնելու եւ դրանով իսկ Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու համար: Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, ես՝ «Խեղափոխության» թիմի հետ միասին, «ՎԵՏՕ»-ի երկու աղջիկները մի քանի ժամվա ընթացքում հայտնվեցինք ոստիկանական տարբեր բաժիններում եւ պահվեցինք մի քանի ժամ», - այս մասին պատմում է քաղաքական մեկնաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ինձ ու ընկերներիս մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 082-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, մինչդեռ ոչ մի ոստիկան ոչ մի հոդաբաշխ պահանջ մեզ չէր ներկայացրել: Ակնհայտ է, որ այս ամենը խիստ նպատակային էր եւ ուներ ոչ թե օրինական կարգը պահպանելու, այլ ընդդիմադիր ակտիվիստներին ահաբեկելու նպատակ: Այս համոզմունքս վերջնականապես ամրապնդվեց, երբ ոստիկանության կողմից մեր պատանդառության ժամանակահատվածում Ազգային ժողովի ամբիոնից հոխորտաց վարչապետի աթոռը զբաղեցնողն ու հայտարարեց, թե բա՝ որոշ ուժերի հետ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը այնպես պետք է վարվեն, որ ծպտունները դուրս չգա: Ահա թե ինչ: Փաստորեն, ապաշնորհ ու անտաղանդ կառավարիչն արդեն չի էլ թաքցնում, որ քաղաքական հաշվեհարդար է տեսնում յուրաքանչյուրի հետ, ով կհամարձակվի իրեն քննադատել կամ պահանջել իր հրաժարականը: Փաստորեն, «ժողովրդավարական բաստիոն» տիտղոսն այլեւս կնքեց իր մահկանացուն, եւ սահուն անցում ենք կատարում դեպի 1937 թվական, որտեղ Փաշինյանն իրեն դրել է Լավրենտի Բերիայի տեղը: Եվ իր այդ քստմնելի ծրագիրն իրագործելու համար նա իր ձեռքի խաղալիք է դարձրել պետական ուժային կարեւորագույն կառույցները՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը: Սա, ըստ էության, պատերազմ է սեփական ժողովրդի դեմ, որը կարող է ունենալ խիստ անցանկալի եւ արյունոտ շարունակություն: Սա այն պահն է, որ ամբողջ ժողովուրդը պետք է սթափվի: Իշխանությունը զավթած ուժն արդեն անցնում է բարոյականության եւ օրինականության ռուբիկոնը: Մեզ՝ ընդդիմադիրներիս, նման մեթոդոլոգիայով հնարավոր չի լինելու լռեցնել: Նիկոլն ինքը շատ լավ գիտի ու հիշում է, որ ինձ, Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին, Նարեկ Մալյանին եւ մյուսներին նույնիսկ 2018-ի գարնան ռեպրեսիվ գործողությունները չկարողացան ստիպել նահանջել պայքարից, մի՞թե հիմա պետք է ընկրկենք ու հետ քաշվենք: Ի տարբերություն քայլարածների՝ մենք գիտեինք եւ այսօր էլ գիտենք, թե ինչ արժեքների համար ենք պայքարում»:

Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. politik.am

Եզրափակելով խոսքը՝ Ա. Կարապետյանն ընդգծել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ուշի-ուշով եւ սրտացավությամբ հետեւում էին այսօրվա դրամատիկ իրադարձություններին: Միաժամանակ ուզում եմ կոչ անել ուժային կառույցների ղեկավարներին ու ասել՝ պարոնա՛յք, դուք ի պաշտոնե կոչված եք ծառայելու հայ ժողովրդին, այլ ոչ թե բավարարել բռնապետական հակումներով անձի քմահաճույքը: Ուշքի՛ եկեք եւ կանգնեք ժողովրդի կողքին՝ առաջ տանելով նրա շահն ու անվտանգությունը»:

Նիկոլ Փաշինյանը 4 բուհերի հոգաբարձուների խորհրդների կազմերը հաստատելու մասին որոշումներ է ստորագրել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА