o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում աշխատանքային ստաժը Ռուսաստանում թոշակավորվելիս չի հաշվվի. «Ժամանակ»

03.06.2020 11:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՀ-ում աշխատանքային ստաժը Ռուսաստանում թոշակավորվելիս չի հաշվվի. «Ժամանակ»

«Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

Ըստ գործող կարգի՝ ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու աշխատանքային ստաժը թոշակավորման ժամանակ հաշվվում էր՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՊՀ անդամ որ երկրում էր այն ձեռք բերվել: Հայաստանի քաղաքացիները օգտվելով այդ հանգամանքից՝ թոշակի էին անցնում Ռուսաստանում, քանի որ Հայաստանում ունեցած աշխատանքային ստաժը ընդունվում էր Ռուսաստանում, որտեղ կենսաթոշակը անհամեմատ ավելի բարձր էր:

Նոր համաձայնագրով «ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը»:

Այսպիսով, Հայաստանում ձեռք բերված աշխատանքային ստաժը այլևս Ռուսաստանում չի հաշվվելու և հակառակը»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА