o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել, դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել

01.06.2020 16:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել, դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել

Ինչպես կառավարության անդամները, այնպես էլ այն անհատները, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ, պահպանել են անվտանգության բոլոր կանոները: Այս մասին Shabat.am-ին հայնտեց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Իրավապահ համակարգում կան մարդիկ, ովքեր նախորդ կոռուպցիոն ռեժիմի հետ համագործակցում են՝ մարդկանց զանգում եւ ասում են. Երկու օրից գալու են քո հետեւից, թռի՛.Դանիել Իոնիսյան

«Այս պահի դրությամբ այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել են, որովհետև դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել:Երբ որ լինի բժշկական համապատասխան ցուցումը, այդ ժամանակ կլինի թեստավորում»,-նշեց խոսնակը:

Հարցին` կարո՞ղ ենք համարել, որ այն մարդիկ, որոնք շփում են ունեցել վարչապետի հետ, կոնտակտավոր են, օրինակ՝ փոխվարչապետը, ԱՆ նախարարը, ՀՀ ոստիկանապետը և այլք.

«Իրենք կհամարվեին կոնտակտավոր, երբ որ շփվեին առանց պաշտպանիչ միջոցների: Շփման շրջանակը պահպանել է բոլոր կանոնները, այս պահի դրությամբ որևէ մասնագետ, որևէ բժիշկ չի համարում նպատակահարմար որպեսզի,օրինակ՝ մենք թեստավորվենք, եթե լինի դրա անհրաժեշտությունը, իհարկե, կթեստավորվենք »,- նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА