o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

29.05.2020 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ գլխին «սեւ ամպեր» են կուտակվում, բայց այս անգամ ոչ թե ՀՅԴ երիտասարդների նախաձեռնությամբ, այլ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ Աժ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում` հանձնաժողովի նախագահ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գլխավորությամբ, կոալիցիա է ձեւավորվել ընդդեմ Արայիկ Հարությունյանի: Այդ թվում` բավականին ակտիվ է նաեւ Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, քայլական պատգամավոր ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ, որին այս հարցում սատարում են սպորտի ոլորտի հայտնի մարզիկներ: Եվ թեպետ անելանելի վիճակում է հայտնվել Ա. Հարությունյանը եւ ինչ-որ առումով ճամպրուկային տրամադրություն ունի, սակայն իշխանության վերին օղակներում չեն շտապում նրան փոխարինել օրենսդիրից որեւէ մեկով: Իսկ հիմնական մտահոգությունն այն է, որ որեւէ իշխանական պատգամավորի մանդատը վայր դնելը հղի է նոր ցնցումներով, հատկապես որ, առանց այն էլ, կուռ կոլեկտիվ չեն իշխանական օրենսդիրները եւ հնարավոր որեւէ ինտրիգի դեպքում` ավելի շուտ կհրաժարվեն «Իմ քայլից», քան մանդատից, եւ սա լավագույնս հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը:

Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր. Տեր Արարատ քահանա Պողոսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА