o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

29.05.2020 22:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞ՆՉ ԿԵՐՊ ԿՓՈԽՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԵԹԵ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Վերջին ժամանակներս առիթներ ունեցել ենք պնդելու, որ Նիկոլի ուղղությամբ արտաքին ճնշումները գնալով միայն ծավալվում եւ սրվում են: Եվ ահա, դրա հետ կապված ոչ միայն փաստերը դարձել են մշտական, այլ նաեւ տպավորություն է առաջանում, որ հիմնական հարվածող ուժերից մեկը դառնում է Եվրոպան եւ եվրոպական առաջատար Գերմանիան:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

 

ՄԵՐԿԵԼԸ «ՈՒՐԱՑԱՎ» ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԱՆ

Այսպես, դեռ միայն օրերս էր հայտնի դարձել, որ ԵՄ արտաքին քաղաքական հանձնաժողովում պատրաստվում է Արցախի հետ կապված բավականին կոշտ բանաձեւ: Իսկ ահա Գերմանիայի ԱԳՆ-ն որոշեց իր երկրի քաղաքացիներին հորդորել՝ հրաժարվել Արցախ մեկնել, դա ուղղակիորեն կապելով հակամարտության հետ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին ԱԺ-ում հազիվ կարողացավ նման մեկնաբանություն տալ. «Դա քարոզչական մրցակցության գործընթաց է: Դա չի սկսվել այսօր եւ չի ավարտվելու վաղը»: Ի՞նչ քարոզչություն, երբ հարվածը գալիս է Գերմանիայի ԱԳՆ-ից: Իսկ ի՞նչ կասի Մնացականյանը, երբ գրեթե անմիջապես հայտնի դարձավ, որ գերմանական իշխանությունները դադարեցնում են այդ երկրում երկար տարիներ շարունակ գործող Արցախի ներկայացուցչության գործունեությունը՝ այն համարելով ապօրինի կառույց: Դա է՞լ է քարոզչություն, թե՞ այնուամենայնիվ, հայաստանյան քայլոների արտաքին քաղաքականության հերթական խոշոր ձախողումըԱյս ամենից զատ էլ, այսօր ՄԻԵԴ-ը կարծես թե վերջապես ՀՀ ՍԴ-ի հայտնի հարցման հիման վրա կարծիք է ներկայացնելու՝ կապված Քոչարյանի գործի հետՆախնական տեղեկատվության համաձայն` ՄԻԵԴ-ի դիրքորոշումը կլինի այս սկզբունքի շրջանակներում՝ «չկա պատիժ՝ առանց օրենքի: Այսինքն, քանի որ 2008թ.-ին չի եղել չարաբաստիկ 300.1-րդ հոդվածը, ուրեմն Քոչարյանը չի կարող մեղադրվել  դրանով: Իհարկե, դեռ սպասենք, թե փաստացի ինչպիսի՞ն կլինի ՄԻԵԴ-ի գնահատականը: Բայց եթե հենց այդ տարբերակով որորոշում ներկայացվի, ապա ինչքան էլ որ այն լինի խորհրդակցական, դա կդառնա Նիկոլին ուղղված ամենածանր հարվածներից մեկը: Այսինքն, դրանով Եվրոպան ոչ միայն ցույց կտա, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ չլինի, այլ նաեւ, որ մոտ երկու տարի շարունակ նրա նկատմամբ հարուցված է բացահայտ ապօրինի հիմնավորմամբ քրգործ: Վերջապես, նման որոշումը կդառնա նաեւ պարզ ակնարկ, որ այն բոլոր քննիչներ-դատախազներ-դատավորները, որոնք այսքան ժամանակ համառորեն այդ գործն առաջ են տանում, կա՛մ մասնագիտական զրո մակարդակի վրա են, կա՛մ որ սովորական քաղաքական պատվեր են կատարել: Ընդ որում, նաեւ Նիկոլին կմնա ընտրություն կատարել այդ երկու տարբերակների մեջ, չնայած կա նաեւ երրորդը՝ լռել: Սակայն այդ տարբերակներից  որն էլ ընտրի, ամեն մեկն էլ խոստանում է իր համար լուրջ հետեւանքներ: Կարճ ասած, սա կարող է Նիկոլի համար դառնալ մի այնպիսի հարված, որը կգերազանցի անգամ Լավրովի վերջին՝ «փուլային» հարվածըԹե ինչու Եվրոպան որոշեց այսպես լայն ճակատով թիրախավորել Նիկոլին, խոսելու առիթներ ունեցել ենք, չկրկնենք: Ֆիքսենք միայն հիմնականը. ժամանակին, երբ Նիկոլը  Վաշինգտոնից եւ Մոսկվայից հարվածներ ստանալով, փորձում էր սփոփանք գտնել Մերկելի եւ Մակրոնի հետ երեւանյան գիշերային մտերմիկ զբոսանքների մեջ, հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ դա ոչինչ չի տվել: Ավելին, սա  նաեւ մեր ներկայիս արեւմտամոլ չինովնիկության` «Արեւմուտքը մեզ կօգնի» հայտնի թեզի ձախողումն է: Ավելի ճիշտ, ինչպես ժամանակին քանիցս ենք ենթադրել, «եւ-եւ»-ի քաղաքականություն խաղալու Նիկոլի փորձերը տարան նրան, որ ե՛ւ Արեւմուտքից են հարվածները գալիս, ե՛ւ` ռուսներիցԲայց չմոռանանք, որ այդ հարվածները հաճախ կրում են արցախյան ուղղվածություն, ինչը նշանակում է, որ սա  ոչ թե պարզապես Նիկոլի համար է խնդիր, այլ մեզ բոլորիս:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

 

ՆՈՐԻՑ «ՄՈՌԱՑԱՆ» ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ

Առավել եւս, որ այս օրերին աչքի առաջ եւ վատթարագույն, թեեւ սպասված տարբերակով փլվեց նիկոլյան իշխանությունների հերթական թեզերից մեկը եւս: Հիշու՞մ եք, երբ Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո ազերիները սկսեցին Նախիջեւանում առաջ բերել իրենց մարտական դիրքերը՝ վերահսկողության տակ առնելով մի շարք կարեւորագույն ռազմավարական բարձունքներ, մեր իշխանավորները սկսեցին «բացատրել», թե ոչ մի ահավոր բան չկա, նրանք իրենց հողում են, ինչ ուզեն` կանեն: Մինչդեռ այն, որ դա հետագայում լրջագույն խնդիրներ է ստեղծելու, ահազանգում էինք: Եվ ահա, այդ խնդիրները եւս սկսեցին տեսանելի դառնալԱյսպես, շրջանառության մեջ հայտնվեցին լուրերոր նախիջեւանյան դիրքերից ազերիները գնդակոծել եւ հրկիզել են հայկական գումարտակներից  մեկի հրամանատարի մեքենան: Այս դեպքում, կրակոցներն արձակվել են Նախիջեւանի սահմանային հենց այն հատվածներից մեկից, որտեղ հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել: Եվ ամենավատը. դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում: Սա հենց այն է, ինչի մասին ժամանակին քանիցս ահազանգել ենք. Արենին կրակի գծում է, ինչը ռազմավարական տեսանկյունից հույժ վտանգավոր է Հայաստանի համար: Այսինքն, եթե գնդացրային կրակի գոտում է Արենին, դա նշանակում է, որ հրետանաականանետային կրակի գոտում է նաեւ դեպի Արցախ եւ Իրան տանող եւ Արենիով անցնող ճանապարհը: Իսկ թե դա ինչ է նշանակում, բացատրել անգամ իմաստ չունիԱրտգործնախարար Մնացականյանը վերջին սահմանային սրացումների հետ կապված ԱԺ-ում հերթական անգամ հավաստիացրեց. «Մենք առավել քան պարզ արտահայտվել ենք, որ սպառնալիքը, ուժի կիրառումը չի հանդուրժվելու»: Այ, եթե պարոն Մնացականյանն արցախյան պատերազմի տարիներին ՀՀ ԱԳՆ-ում, ապա՝ Բրիտանիայում տաքուկ տեղավորվելու ընթացքում գոնե մեկ-երկու անգամ սահման գնար, երեւի ավելի լավ կպատկերացներ, որ «ուժի կիրառումը չի հանդուրժվելու» միտքը պետք է ոչ թե ԱԺ ամբիոնից ասել, այլ գործնականում կիրառել: Այսինքն, կոնկրետ դեպքում, հայկական գումարտակի հրամանատարի մեքենան գնդակոծելու դիմաց պետք է ոչնչացվեր ազերիների երկու մեքենա: Բայց ոչ մի նման բանՍակայն հարցն այլ ենթատեքստ ունի: Փաստ է, որ վերջին ժամանակներս ազերիներն աստիճանաբար  թեժացնում են սահմանային իրավիճակը՝ մասշտաբային չհայտարարված զինավարժություններ, սահմանային դիվերսիաներ եւ այլն: Պատահական չի կարող լինել նաեւ այն, որոշեցին Արենիի հատվածում ուժ կիրառել՝ ցույց տալով նաեւ ռազմավարական տեսանկյունից մեր այդքան խոցելի դարձած վիճակը՝ դեպի Արցախ եւ Իրան կոմունիկացիաների առումովՀասկանալի է, նման  քայլերով Բաքուն փորձում է էլ ավելի ամրապնդել իր բանակցային դիրքերը, նաեւ ի ցույց դնելով, թե ինչ գործողությունների կդիմի, եթե բանակցությունները համարի տապալված: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ Նիկոլին ուղղված մյուս բոլոր արտաքին հարվածները, Բաքվի նման քայլը նաեւ կարելի  է սպասելի համարել: Առավել եւս, որ ինչքան էլ որ ՀՀ ԱԳՆ-ն եւ Նիկոլը փորձում են «ուժ չհանդուրժողի» դերի մեջ մնալ, բայց թե այն գործնականում ինչ է նշանակում՝ ազերիների կողմից ուժի ցուցադրման այդքան դրվագներից հետո, այդպես էլ չենք տեսնում: Գումարած կորոնավիրուսային այս բոլոր խայտառակ ձախողումները, ինչը եւս հազիվ թե թշնամուն հավելյալ վստահություն չհաղորդիԵվ այս ամենին էլ եկավ գումարվելու Արցախի հետ հարաբերությունների այդպես էլ չհանգուցալուծվող անորոշությունը: Ընդ որում, այն էլ ավելի սրվեց երեկ, երբ ԱՀ նորընտիր նախագահը առաջին պաշտոնական այցով Երեւանում էր եւ հանդիպեց Նիկոլի հետ: Հիշեցնենք, անցած տարիերբ Նիկոլը մի առիթով ընդունեց Բակո Սահակյանին, մեծ սկանդալ առաջացավ, որ Արցախի դրոշը տեղադրված չէր: Այն ժամանակ բացատրեցին, թե այցը շատ անսպասելի էրու պարզապես չեն հասցրել դրոշը տեղադրել: Եվ ահա երեկ, հենց տարածվեցին Փաշինյան-Հարությունյան հանդիպման  առաջին կադրերը, էլի աչքի զարնեց Արցախի դրոշի բացակայությունը: Ինչ է, ԱՀ նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը նույնպե՞ս անսպասելի էր: Իսկ դրանից հետո, ինչքան էլ որ փորձեցին տեսախցիկների առաջ ջերմ հարաբերություններ դրսեւորել, այն տպավորությունն էր, որ Նիկոլը Հարությունյանին ընդունում եւ վերաբերվում է նույնկերպ, ինչ Սահակյանին: Այսինքն, ինչքան էլ Նիկոլը Հարությունյանին տեսախցիկների առաջ անվանում է «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ», սակայն եթե նրա կողմնակիցներից մեկը հրապարակավ ասի՝ «Արցախի մարզպետ», առանձնապես չի վրդովվիՉնայած` այն նախնական հայտարարություններից, որոնք հնչեցրեց ԱՀ նոր նախագահը, ենթադրելի էր, որ Նիկոլի աչքին կունենա մոտավորապես նույն կարգավիճակը, ինչ նախորդը: Չնայած, Նիկոլի համար էլ ամբողջ խնդիրն այն է, որ իրավիճակային փոփոխության չկարողացավ հասնել: Ստեփանակերտը, փաստորեն, շարունակում է նույն քաղաքականությունը՝ Նիկոլի վրա թողնելով ողջ բանակցային պատասխանատվությունը: Իսկ ահա նա այլեւս բանակցությունները ձգձգելու հնարավորություն չունի, եւ, գնալով սրվող արտաքին ճնշումներն էլ նշանակում են, որ արդեն իսկ նրանից վերջնական կողմնորոշում են պահանջում: Միայն թե մեկ անակնկալ կարող է լինել. իսկ ի՞նչկերպ կփոխվի արցախյան իրավիճակը, եթե Քոչարյանը հայտնվի ազատության մեջ: Ընդհանուր հասկանալի իրավիճակին այս հարցը մեկ եւ մեծ  ինտրիգ, այնուամենայնիվ, ավելացնում է:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА