o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

28.05.2020 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և վերջիններիս նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Ո՛չ խտրականությանը. լարված վիճակ ՀՀ նախագահականի դիմաց (Տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանի և 4 մեղադրյալների նկատմամբ միջնորդությունները բավարարվել են, իսկ որդու վերաբերյալ՝ մերժվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ Ռաֆիկ Հայրապետյանը խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից  հետո՝ ժամեր անց, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ այնուհետև ՀՀ քննչական կոմիտե:

Նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու և Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА