o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Yoday

28.05.2020 17:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Yoday

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը որոշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունում համակարգումը թույլ վիճակում է, ևս տասը հոգու լրացուցիչ ներուժ է պետք, որպեսզի կառավարման բացը լրացվի: Այդ պատճառով էլ նախարարությունում բացվել է 14 լրիվ նոր «իմպրովիզային» հաստիք՝ «Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդականի» պաշտոնով և որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի հետ:

Ցեղասպան Թուրքիայի «թասիբին» կանգնած ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նույն մտքի՞ն է մնացել

Բնական է, 50 մլն դրամ լրացուցիչ աշխատավարձի ֆոնդ բյուջեից ստանալու համար՝ առանց Փաշինյանի դաբրոյի ֆինանսների նախարարությունը որևէ դեպքում սիրահոժար չէր ընդառաջի Բաթոյանի խնդրանքներին, մանավանդ որ Բաթոյանն առանց այդ էլ 4  խորհրդական ուներ և հասցրել էր, մի շարք օգնականներ նշանակել:

Ստացվում է՝ միայն սոցապնախարար արդեն ունի 18 խորհրդական, որից 4-ը՝ ավանդական, մյուս 14-ը «մոդեռն»՝ ԿՍԱԳՀ (Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խոհրդական):

Եթե նախարար Զառա Բաթոյանի 18 խորհրդականին գումարենք նաև օգնականների թիվը՝    վարչապետ Փաշինյանի աշխատակազմից վստահաբար մեծ կազմ կունենա: Ինչո՞ւ է նման շքեղություն իրեն թույլ տվել ահռելի պարտքերի տակ կքած երկրի սոցապնախարարը, համակարգում դրա պատասխանը չունեն։ Իսկ սոցապնախարարի առաջնային մանդատը սոցիալապես խոցելի խմբերին, կարիքավորներին հայտնաբերելն ու օգնելը պիտի լինի, ոչ թե մրցակցելը վարչապետի ու Պաշտպանության նախարարի աշխատակազմերի քանակի հետ:

Ուշագրավ է այն, որ Բաթոյանի 14 «մոդեռն» խոհրդականները քանակով նախարարության ստորաբաժանումներից էլ ավելի շատ են, և այստեղ մի տեսակ տրամաբանական կազուս է առաջանում:

Մյուս զավեշտն այն է, որ ստորաբաժանումների վերահսկող դարձած 14 հոգուց ոչ մեկը ոլորտը չգիտի, անցյալում կապ չի ունեցել, չնայած զբաղեցնում են հայեցողական բարձր պաշտոններ, ունեն անորոշ զբաղմունք, հպարտ կեցվածք ու ըստ տեղեկության՝ ամսական 624 հազար դրամ եկամուտ: Նրանց ամսական եկամտի 312 հազար դրամը աշխատավարձն է, և նույնքան ամեն ամիս, ըստ աղբյուրի, ստանում են՝ ձևակերպված 100% չափով պարգևավճար:

Համակարգի ներսում տասնչորս խորհրդավոր խորհրդականներից միայն երկու-երեքին գիտեն․ նրանցից մեկը Վահագն Արշակյանն է, ֆիննախից է եկել, այս ընթացքում  ակտիվություն է դրսևորել այնքանով, որ ենթականերին սիտիպել է ֆինանսների վարչության հետ առնչվող բոլոր տիպի հարցերը համաձայնեցնել իր հետ: Մյուս առավել ակտիվը Էդուարդ Ստեփանյանն է, նրան վերապահված է համակարգել ծերանոցների ու մանկատների աշխատանքը։ Միակ քաջածանոթ դեմքը Լաուրա Հարությունյանն է, նա նախկին նախարարների օգնականն է եղել: Մնացյալ 11-ին, ըստ աշխատակիցների, դեմքով հազիվ են տեղը բերում, պարզապես նկատել են՝ նրանք Բաթոյանի աչքն ու ականջն են, տեղաբաշխված են նախարարության տարբեր սենյակներում, որ ամեն մեկն իրեն տրված առանձին ոլորտի աշխատակիցների շարժը վերահսկի և պարբերաբար զեկուցի նախարար Բաթոյանին:

ԿՍԱԳՀ խորհրդականներն են՝  Էդվարդ Գևորգյան, Վահագն Արշակյան, Անդրանիկ Քոչարյան, Աստղիկ Մկրտչյան, Դավիթ Մանուկյան, Հերմինե Կարապետյան, Քրիստինե Համբարձումյան, Լիլիթ Մնացականյան, Լաուրա Հարությունյան, Իզաբելլա Մուրադյան, Էդգար Ամիրխանյան, Արաքսյա Սվաջյան, Քրիստինե Ասատրյան, Էդուարդ Ստեփանյան։ Նախարարի խոհրդականները՝ ըստ պաշտոնական տվյալների, 4-ն են՝ Աստղիկ Մինասյան, Ազատ Հարությունյան, Ալբերտ Աբգարյան և Արա Պետրոսյան։ Վերջինը նախկին փոխնախարարն էր, օրերս է պաշտոնանկ արվել:

Ի դեպ, ԿՍԱԳՀ պաշտոնի անձնագրի իրական մոդելը ստեղծվել է դեռ նախկին իշխանության օրոք, ընդ որում՝ լրիվ հակառակ տրամաբանությամբ: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք՝ 2013թ․, այս հաստիքը հորինվել էր մի կարևոր նպատակով, որպեսզի նոր հնարավորություն տրվեր թոշակի անցած ոլորտի հին ու կարուղունակ պրոֆեսիոնալներին մնալ համակարգում և ծառայել երկրին:

Այսինքն, ըստ անհրաժեշության, լուծում էր գտնվել, որ պետական կառավարման համակարգը զուտ տարիքի գործոնով պայմանավորված՝ չկորցնի իր լավագույն ծառայողներին, և որոնք իրենց ինստիտուցիոնալ հիշողությամբ ու գիտելիքներով շարունակեն օգուտ տալ համակարգերի արդիականացմանը, պետական համակարգում սերնդափոխությունը սահուն ապահովելու համար նաև:

Որքանո՞վ է  հեղափոխական կառավարոթյունը փորձել այս նոր-մոդեռն հաստիքի հաշվին պահպանել պրոֆեսիոնալ կադրերին՝ համադրելու նրանց  փորձառությունն իր «քայլած սերնդակիցների» հետ, մեծ հարց է...

Հակոբ Ճաղարյանը բացում է բոլոր փակագծերը (Տեսանյութ)

Իրականում այն, ինչ արել են հեղափոխական նախարարները՝ կարծես միտումնավոր խեղել են այս հաստիքի բովանդակության ամբողջ տրամաբանությունը:

Փաստն այն է, որ Բաթոյանի օրինակով, նորեկները ընդամենը ֆիքսել են, որ առանց գիտելիքի պահանջի, շանս կա հայեցողական բարձր պաշտոն զբաղեցնել, ու դա հրաշալի է:

Հապճեպ կանչել են ում զանկացել են, նշանակել են և անհամեստորեն ԱՅԴ ՇԱՆՍԸ  ծառայեցրել են զուտ մասնավոր շահի․ այդքան բան:

Հետո երևի ախորժակ է բացվել, վարչապետի հետ համաձայնեցրել են ու բուծել նույն հաստիքը ևս տասներեք անգամ, որ շատերը գոհ մնան: Սրանով, ըստ էության, միայն մի խնդիր է լուծվել՝ մերձավոր մարդիկ տեղավորվել են բարձր պաշտոնների, ստանում են ճոխ աշխատավարձ և վայելում են չինովնիկական մի շարք բարիքներ՝ հարկատուներիս հաշվին: Չնայած՝ համակարգի ներսում կարծիք կա, որ այս նոր կադրերով Զառա Բաթոյանը փորձում է համակարգի ներսում իր յուրայինների թիմը ստեղծել, խորությամբ մարսել ոլորտի ողջ նրբությունները, որպեսզի մի կողմից իր ազդեցության լծակները մեծացնի, մյուս կողմից՝ պատրաստի վարչության նոր պետերի ու փոխնախարարների յուրային  թեկնածուների:

Իսկ ինչ են տալիս նրանք այսօր պետական համակարգին, սոցիալական պաշտպանության ոլորտին՝ այդ 14 հոգով միասին վերցրած, հայտնի չէ, փաստ է, միայն որ անորոշ գործառույթով օժտված սույն պաշտոնյաների համար տարեկան  բյուջեից իջեցվում է շուրջ 50 միլիոն դրամ չոր աշխատավարձ և նույնքան իջեցվում է պարգևավճարի համար ու չգիտենք՝ մատուցած ինչ ծառայության դիմաց:

Նախարարության պաշտոնական կայքում այս հաստիքների կանոնադրությամբ սահմանված առաքելությունը չգտնվեց, որովհետև նախարարության լրատվական բաժինը «պարապուրդի» մեջ է, անգամ նոր կազմավորված կառուցվածքային փոփոխությունն է զլացել հրապարակայացնել՝ ի տես բոլորիս: Հուսանք՝ «մոդեռն» խոհրդականների գործառույթի, հույժ անհրաժեշտ լինելու մասին և վերջինններիս շռայլած ճոխ պարգևավճարերի մասին մեր հարցադրումների պատասխանները կստանանք տիկին Բաթոյանից, և կհրապարակենք առաջիկայում:

Նյութի աղբյուրը. Yerevan.Yoday

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА