o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք չունենք պետություն, Հայաստանը կիսագաղութ է. Վարուժան Ավետիսյան

23.05.2020 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մենք չունենք պետություն, Հայաստանը կիսագաղութ է. Վարուժան Ավետիսյան

Երկրում ծավալված ներքաղաքական իրավիճակի,Լանզարոտի հայտնի կոնվենցիայի,ԱԺ-ում տեզի ունեցած ծեծկռտուքի և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության ղեկավար Վարուժան Ավետիսյանի հետ:

Այսօրվա կառավարության ձեռքը պետությունից վերածվում ենք եվնուխների հարեմի. Արմեն Աշոտյան

- Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիք ունեք Լանզարոտի հայտնի կոնվենցիայի մասին, քանի որ Ազգային ժողովը գաղտագողի կերպով վերջերս վավերացրեց այն:

- Նախ մենք պետք է պետություն կառուցենք, ապա նոր մտածենք նման հարցերի մասին: Մենք չունենք պետություն, Հայաստանը կիսագաղութ է: Հայաստանում կան շատ խնդրահարույց հարցեր, բայց նախ պետք է ազգային պետություն ունենալ, և ժողովրդի, ազգի ռեսուրսը ճիշտ չէ ապակենտրոնացնել  դրանով:

- Վերոնշյալ կոնվենցիայի վավերացումից ժամեր առաջ, ԱԺ-ում թեժ ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև:Դուք որպես քաղաքական գործիչ ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին:

- Ազգային ժողովում տեղի ունեցածն անցանկալի և տհաճ երևույթ էր, բայց ես կրկնում եմ, որ Հայաստանն ունի հիմնական հարց, որը պետք է լուծվի: Մենք մեր տունն ամբողջությամբ չենք կառուցել, բայց ամեն օր դիզայնի մասին ենք խոսում: Այդպես ճիշտ չէ:

- Երեկ Պավել Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում բազմապիսի հայտարարություններ արեց ներկայիս իշխանությունների մասին,մասնավորապես նշելով,որ Հայաստանը ֆաշիստենրի ձեռքերում է:Դուք ի՞նչ կասեք այդ մասին:Համամի՞տ եք:

- Չեմ լսել Պավել Մանուկյանի մեկնաբանությունն,ուստի կարծիք հայտնել չեմ կարող:

- Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանը չի կարողանում հաղթահարել կորոնավիրուս կոչվող համաճարակը: Իսկ վերջերս էլ պարետը նոր որոշում կայացրեց, համաձայն որի՝ դիմակ և ձեռնոց կրելն այսուհետ դառնում են պարտադիր, ինչը հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց: Ի՞նչ կասեք այդ մասին: Արդյո՞ք դիմակների մենաշնորհ է Հայաստանում:

- Ծայրահեղություններն այսօր նույնանում են, այս դեպքում որևէ ծայրահեղություն ընդունելի չէ:Պետք է իրավիճակին ռեալ մոտենալ,և պետական, համակարգային քայլերով հաղթահարել համաճարակը:

- Ամեն օր առավել տեսանելի է դառնում, որ գործող իշխանությունների,մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն էապես նվազում է: Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանը դեռ որքա՞ն կմնա իշխանության ղեկին:

- Հիմա կանխատեսումներ անելը դժվար է,բայց հասկանալի է, որ Հայաստանը շատ խորը ճգնաժամի մեջ է, իսկ ճգնաժամն ամեն օր ավելի է խորանում: Մենք այդ մասին հստակ նշել ենք մեր հռչակագրում: Ակնառու է, որ նմանատիպ ժողովրդական ալիքներն անկում ապրում են, այն շատ բնական երևույթ է, և դրան գումարած հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները պարզ է,որ հասթափության ալիքն ավելի արագ կբարձրանար:

Հիմա դեռևս չկա որևէ սոցիոլոգիական հետազոտություն,որից հետո կարելի է հասկանալ, թե Հայատանն ինչ աստիճանի վրա է գտնվում, սակայն,որ մենք ևս տեսնում ենք անկման ընթացքը,դա փաստ է: Հիմա հարցը գործող իշխանությանը ծանր պիտակներ կպցնելու մեջ չէ: Մենք որոշ ազգային օրակարգեր ենք առաջարկել ,թեպետ հինգերորդ շարասյան որոշ ներկայացուցիչներ փորձում են վերցնել այդ ամենը և օգտագործել: Մենք շատ բաց գործընթացների մեջ ենք,սակայն պետք է հաշվի առնենք օտարին ծառայողների գործոնը:

- Պարոն Ավետիսյան, ի ՞նչ կասեք ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարույան մասին, կապված արցախյան հարցի փուլային տարբերակի հետ:

- Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, ուստի կարիք չկա որևէ նոր բան ասելու: Մեր դիրքորոշումները հստակ են:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА