o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրային հեռուստաընկերությունը չպետք է ինչ-որ մեկի շահերը պաշտպանի. բժիշկ, սեքսոլոգ

22.05.2020 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրային հեռուստաընկերությունը չպետք է ինչ-որ մեկի շահերը պաշտպանի. բժիշկ, սեքսոլոգ

Ինչպես արդեն հայտնի է, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը պարբերաբար հանդես է գալիս սուր քննադատություններվ և մտահոգություններով կապված Լանզարոտի կոնվենցիայի հետ: Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Եկեք հասկանանք» հաղորթաշարի հերթական թեման ուղղված էր հենց վերոնշյալ կոնվենցիային: Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը ևս հրավիրված էր հաղորթաշարին, սակայն չգիտես ինչու բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը վերոնշալ հադորթաշարի տաղավարում ներկայացվեց առավել մեղմ մոտեցումներով իբրև մի մասնագետ,ով շատ գոհ է կոնվենցիայի վավերացումից, ինչը առաջին իսկ րոպեից կասկածներ հարուցեց, քանի որ վիրտուալ տիրույթում հանդես եկեղ Նարինե Ներսիսյանն առավել սուր և հնչեղ հայտարարություններով է հանդես գալիս: Ինչպես ժողովուրդն է ասում` «Ամեն հարց իր պատասխանը ստանում է ժամանկի հետ», ու ահա հաղորթաշարից ժամեր անց բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը ֆեյսբուքյան մի գրառում կատարեց, որտեղ մասնավորապես նշվում է, որ այլևս չկա անհրաժեշտություն իրեն ինչ-որ հաղորթաշարերի հրավիրելու, քանի-որ իր խոսքերի մեծ մասն ուղղակիերեն մոնտաժվել է, հայտնվելով եթերից դուրս:

Փաստաբանըՙ դիմակ կրելու պարտադրանքի մասին

Iravunk.com-ը կապ հաստատեց վերջինիս հետ, փորձելով ինչ-ինչ հարցեր պարզել: Նարինե Ներսիսյանի խոսքով` այո իր խոսքերի ճնշող մեծամասնությունը մոնտաժվել է, և մնացել է ընդամենը այն հատվածը,երբ ասվում են ինչ-ինչ դրական բաներ: Այն դեպքում,երբ հայտարարություններիս հակափաստարկ չի եղել, խոսքս մոնտաժվել է: «Ես շատ-շատ եմ խոսել, սակայն իմ խոսքից բան չկար: Կարծում եմ, որ գոնե Հանրային հեռուստաընկերությունը չպետք է ինչ-որ մեկի շահերը պաշտպանի, քանի որ այն հենց հանրային է:Հանրայինը նման բան անելու իրավունք չուներ»: 

Հայկ Գևորգյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА