o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բելառուսի հետ հակառուսական գազային քաղաքականություն մշակելը մեր շահերից չէր բխում. Արմեն Մանվելյան

22.05.2020 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Բելառուսի հետ հակառուսական գազային քաղաքականություն մշակելը մեր շահերից չէր բխում. Արմեն Մանվելյան

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ ակնարկեց, որ Հայաստանն ու Բելառուսը չպետք է գազի սակագնի նվազման հույս ունենան` այն պատճառաբանելով նաեւ ԵԱՏՄ-ում ինտեգրման մակարդակի ոչ բավարար լինելով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ:

2 տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին. Արմեն Աշոտյան

- Պարոն Մանվելյան, գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահի կոշտ պատասխանը` քաղաքակա՞ն տիրույթում պետք է ընկալել, թե՞ իսկապես կան այնպիսի խնդիրներ, որոնցով պայմանավորված հնարավոր չէ այս պահին խոսել գազի սակագնի նվազման մասին:

Այստեղ մի քանի ենթատեքստեր կան` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ տեխնիկական: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել է որոշակի խնդիրներ լուծելու համար, եւ դրանցից մեկը, որն ամրագրված է ԵԱՏՄ պայմանագրով, սեւով սպիտակի վրա գրված է` ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծում: Այդ պայմանագրով նախատեսված է, որ մինչեւ 2021 թվականը պետք է ստեղծվի էլեկտրաէներգիայի, իսկ մինչեւ 2025 թվականը` գազի եւ նավթի ընդհանուր շուկա: Բայց այդ շուկաների ստեղծումը բավականին երկար եւ ծանր գործընթաց է, որը պետք է կատարել համատեղ` պայմանագրի ընդհանուր ռազմավարությունից ելնելով կամ ավելի շուտ` այդ ռազմավարությունը մշակելով: Պայմանագրով գրված են նպատակները, բայց չի գրված, թե ինչպես հասնել այդ նպատակներին, ուստի` քայլեր է պետք ձեռնարկել դրան հասնելու համար: Ըստ էության, այս մասին է բարձրաձայնվել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում, որ եթե այդ ռազմավարությունը չկա, եւ պարզ չէ, թե ինչ ձեւով ենք դրան հասնելու, խոսել այս պայմաններում ընդհանուր գազի գնի մասին, անհնար է եւ անիմաստ:

Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է, քանի երկիրն ու ժողովուրդը վերջնականորեն չեն կործանվել. Արմեն Աշոտյան

Կարո՞ղ էինք հայ-ռուսական հարաբերությունների ավելի լավ վիճակ ունենալով` այս հարցում հասնել որոշակի զիջումների կամ Հայաստանի համար բացառություն ակնկալել:

Իրականում սա շատ բարդ խնդիր է, որովհետեւ վերջին երկու տարվա ընթացքում  հայ-ռուսական հարաբերությունների մեջ այնքան սխալներ ենք թույլ տվել, որ դրա համար, երեւի, տասնամյակներ էին պետք, մինչդեռ ներկա իշխանություններին հաջողվել է անել երկու տարում: Առաջին հերթին` մենք պետք է էներգետիկ քաղաքականություն ունենանք, ինչը չունենք: Եթե ռազմավարությունը, ճանապարհային քարտեզը գծված չէ եւ չկա, նմանատիպ քաղաքականությունը, որպես կանոն, արդյունք չի տալիս: Ժամանակ առ ժամանակ գնում եւ ասում են ռուսներին, թե մեր գազը էժանացրեք` մինչեւ այդ չվարելով որոշակի բանակցություններ, չփորձելով ինչ-որ էներգետիկ քաղաքականություն մշակել, որի հիմքում կլինեն հայ-ռուսական փոխադարձ շահեր եւ ինչ-որ խնդիրների լուծում: Մի օրինակ բերեմ` երբ Կարեն Կարապետյանն էր վարչապետ, կարողացել էինք գազի գինը իջեցնել. պաշտոնապես 150 դոլար էր սահմանում, բայց իրականում վճարում էինք ավելի քիչ` մոտավորապես` 135 դոլար, որովհետեւ կար փոխադարձ շահերի ըմբռնման որոշակի ներքին համաձայնություն: Իրենք մեզ համար նվազեցնում էին գազի գինը, դրա փոխարեն` Հայաստանը սկսում էր ջերմոցային տնտեսությունների զարգացում, որը պետք է զբաղվեր լոլիկի եւ վարունգի արտադրությամբ եւ ռուսական շուկայում էժան գնով վաճառվեր: Ռուսների շահն այն էր, որ իրենք խնդիր ունեին լոլիկի եւ վարունգի շուկայում, որովհետեւ այնտեղ գերիշխում էին թուրքական ընկերությունները: Իրենք ցանկանում էին նվազեցնել իրենց շուկայում թուրքերի գերիշխանությունը: Եվ հայկական կողմն առաջարկել էր, որ մենք կարող ենք ձեզ օգնել, արդյունքում` Ռուսաստանն ավելի շատ ներդրում էր անում` էժան գազի տեսքով դեպի Հայաստան, փոխարենը` Հայաստանն իրեն տալիս էր լոլիկ եւ վարունգ: Այդ համակարգը հիմա ամբողջովին ոչնչացված է:

Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի. Արմեն Աշոտյան

Այդուհանդերձ, գազի գնի հետ կապված կար որոշակի մարտավարություն. օրվա իշխանությունը փորձում էր Բելառուսի հետ համաձայնեցված` գազի գնի հարցում ԵԱՏՄ-ում հասնել իշխող մեծամասնության եւ ՌԴ-ից ուղղակի պահանջել զիջումներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Ընդհանրապես` գազի հարցում գնալ բելառուսների հետ ինչ-որ համաձայնության, չմտածված եւ անհեռատես քաղաքական քայլ էր, որովհետեւ մեր շահերն այստեղ լրիվ տարբեր են, մեր խնդիրներն ու լուծումներն էլ են տարբեր: Բելառուսի համար շատ կարեւոր է գազի տարանցման գները, իսկ մեզ համար տարանցման գինն էական չէ, քանի որ Հայաստանի տարածքով գազ չի գնում, չի գալիս, մենք գազի սպառող ենք: Հետեւաբար, Բելառուսի հետ նստել ու ինչ-որ «հակառուսական գազային քաղաքականություն» մշակելը մեր շահերից չէր բխում: Մանավանդ, որ Բելառուսի ղեկավարը հայտնի է իր` ժամանակ առ ժամանակ արված հակառուսական հայտարարություններով, որից հետո, տեսնում ենք, թե ինչպես է գնում Մոսկվա, եւ այդ հարցերը կարողանում են տեղում լուծել: Այնպես որ, չգիտեմ, թե իշխանությանն ով ինչ էր խորհուրդ տվել, որ այս հարցում բանակցեն Բելառուսի նախագահի հետ, բայց սա ավելի շատ վնաս տվեց եւ վնաս է տալու, քան օգուտ:

Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է. պիտի սթափվենք ու գործենք. Վլադիմիր Գասպարյան

Ձեր գնահատմամբ` իրավիճակից ելք կա՞, դեռ կկարողանա՞նք գազի գնի նվազեցման հարցում համաձայնության գալ ՌԴ-ի հետ, թե՞ այլեւս թեման փակված է:

Տեսականորեն միշտ էլ հնարավորություն կա, թեման փակված չէ, մանավանդ, որ Հայաստանը 2 միլիարդ խ/մ գազ է սպառում, ինչը լուրջ թիվ չէ: Ռուսաստանում միայն դեպի Եվրոպա 200 միլիարդ տարեկան գազ է վաճառում: Այնպես որ, իհարկե, միշտ էլ հնարավոր է համաձայնության գալ:

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Ինչպե՞ս...

Ճանապարհը ռուսների հետ երկխոսություն սկսելն է, հասկանալ, թե մենք ինչ արտաքին քաղաքականություն ենք վարում, այդ թվում` էներգետիկ քաղաքականության առումով: Հիմա նույնիսկ էներգետիկայի նախարարություն չունենք: Հետեւաբար, սպասել, որ այս ուղղությաբ գոնե առաջիկա 7-8 ամսում ինչ-որ հաջողության կհասնենք, ինձ թվում է` անիմաստ է:

Եթե գազի գնի նվազեցման հույս չկա, ապա կարո՞ղ ենք գոնե հույս ունենալ, որ այն հուլիսի 1-ից դեռ մի բան էլ չի թանկանա:

​​​​​​​Մտացածին մեղադրանքով կալանավորված անձը հացադուլ է սկսել. Ռուբեն Մելիքյան

Գազի գինը թանկացել է դեռ 2019 թվականին: Հիմա թե ինչ կլինի հուլիսի 1-ից, վերաբերում է ներքին գնին, այսինքն` թե ինչ որոշում կկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Սա նրանց որոշելիքն է, եւ դրա հետ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵԱՏՄ-ն կապ չունեն: Մոտավորապես գործընթացը հետեւյալն է` «Գազպրոմ-Արմենիան» ներկայացնում է գազի գնի բարձրացման հայտ եւ դրանից հետո պետք է հիմնավորի, թե ինչու է պետք գազի գինը բարձրացնել: Այսինքն` թե ինչ գնով է ներմուծում, ինչ հարկեր է մուծում, ինքնարժեքն ինչքան է եւ այդ պայմաններում ինչքան եկամուտ պետք է ունենա, որպեսզի կարողանա այդ ամբողջ ծախսերը ծածկել: Եթե որոշակիորեն հիմնավոր է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրածը, ապա, որպես կանոն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է բարձրացնել գինը, բայց ոչ այն չափով, ինչպես «Գազպրոմ Արմենիան» է ուզում, այլ` ինչ-որ չափով:

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА