o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.05.2020 19:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Իջե՛ք, հասել ենք: 2016-ին Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ բացված ԱՐԱՐԱՏ 73-ի արձանախմբից մի քանի արձան գողացել են: «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադեւոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել է հանրությանը. «Խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գողություն են կատարել, հետ վերադարձնեն արձանները: Թեկուզ թողնեն այստեղ, մենք շինաշխատանքները կկատարենք, կբերենք օրիգինալ տեսքին: Պատրաստ ենք դրամական պարգեւ տալ այն մարդուն, որը կօգնի գտնել արձանները»: Զարմանալի էայդ ի՞նչ բարձիթողի վիճակ է, որ մայրաքաղաքում արդեն արձան են գողանում: Եվ այս պայմաններում  Նիկոլն ու իր քայլասերված թիմը դեռ համարձակվում են մտածել իշխանությունը պահելու մասին: Տո՛ այ ողորմելիներ, նույնիսկ արձան պահել չեք կարողանում, իշխանություն ինչպե՞ս եք պահում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մինչ խեղճուկրակ վիճակում հայտնված անկարող նախարարները  չգիտեն` գլուխները պատով տան, թե պատերը` գլուխներով, քանզի  վիրուսի հետ կապված իրավիճակի դեմ ոչինչ չեն կարողանում անել եւ, անկեղծ ասած, չեն էլ ուզումԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում եւ ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ: Թե ի՞նչ «հիմնավորումներ» է ներկայացված, կարեւոր չէ: Պարզապես զարմանալի է, թե ինչպես  հենց ամենանեղ պահերին Սիմոնյանի մոտ առաջանում է «թիթեռ նկարելու» անզուսպ ցանկություն: Լավ, բոլոր խնդիրները լուծել եք, մնում է ինչ-որ պիժոնների` պետհամարանիշի փոխարեն սեփական անունդ գրելու հնարավորությո՞ւնը ապահովել, եւ դրանից հետո սկսելու ենք շատ լավ ապրե՞լ, լիքը ներդրումնե՞ր կգան, կորոնավիրուսն էլ այդ համարանիշները տեսնելով` կփախչի՞: Մնում է, զարմանլով հանդերձ, հիշել հայտնի ասացվածքը, որ էծի պարը խարխուլ կամրջի վրա է բռնում:

ԶԱՐՄԱՆՔ

Գարդասիլասեր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ զարմանալիորեն իր ասուլիսին այնքան ցինիկ, ամբարտավան եւ թափթփված բաներ է դուրս տվել, որ մնում ես ապշած: Օրինակ` արձագանքելով Արթուր Վանեցյանի հակաճգնաժամային  առաջարկությանը, նա հայտարարեց, թե երեւի թե Վանեցյանը հակաճգնաժամային կառավարություն կկազմի Վստրեչի Ապերից, Ռուբեն Հայրապետյանից եւ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից... Դե ինչ, քանզի այդպիսի տափակությունները նախարարի կողմից սովորական բան են, անդրադառնանք գոնե  կոնկրետ իր ոլորտի պահով հնչեցրած: Զորօրինակ` անդրադառնալով փակ տարածքներում եւ աշխատավայրերում դիմակներ կրելուն, նա հայտարարեց. «Ես չեմ բացառում, որ դա լինի, օրինակ, մեկ կամ երկու տարի: Ես բազմիցս նշել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի»: Զարմանալի է, որ ընդամենը երկու տարի նշեց, Թորոսյան Արսեն ունեցող երկիրը հինգ տարում էլ դիմակներից չի պրծնի: Իսկ ինչ վերաբերում է մեծ շուքով «Տավուշ տեքստիլում» դիմակների արտադրություն բացելուն, ապա զարմանալիորեն  հենց այժմ այդտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսով 7 հիվանդ: Հիմա ի՞նչ, սպասենք, որ բնակչությանը պատրաստի կորոնավիրուսով դիմա՞կ վաճառեն, թե՞ հուսանք, որ դրանք  ախտահանված կլինեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА