o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԹՈՂ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՓԱԿԵՆ»

22.05.2020 19:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ԹՈՂ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՓԱԿԵՆ»

Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն տեւական ժամանակ է` նախարար չունի, նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից` հայտնվելով իմքայլական իշխանության լուսանցքում: Ի՞նչ է կատարվում նախարարությունում, եւ արդյոք օրվա իշխանության ամենավատ կադրը հենց Էրիկ Գրիգորյանն էր, «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք բնապահպանական էկո-մեդիա ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

 

Տիկին Կիրակոսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ազատվեց հենց Էրիկ Գրիգորյանից:

Սա փոքր երկիր է, բոլորս էլ գիտենք, որ իրենք ընտանիքներով մոտ էին, եւ պատահականություն չէր, որ Էրիկ Գրիգորյանը դարձավ նախարար: Նա ոլորտի մարդ էր, բայց նշանակման հարցում իրենց ընտանեկան կապերն էլ դեր խաղացին: Ընդհանրապես` կարծում եմ` բնապահպանության ոլորտում ավելի լավ է հանգիստ թողնել, քան թե ինչ-որ բան ձեռնարկել: Վարչապետն ինքը հաստատեց, որ ոչ թե Էրիկ Գրիգորյանն է իր հոժար կամքով ազատման դիմում գրել, այլ ինքն է հորդորել, որպեսզի նա դիմում գրի եւ հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Չեմ ուզում մտածել, թե Տավուշի անտառների ինչ-որ մի անտառապահի խնդիր է եղել, եւ դրա պատճառով է վարչապետը հեռացրել: Ավելի հակված եմ կարծել, որ ընդհանուր առմամբ` անիրատեսական ծրագրեր էին մտցվել` սկսած 10 մլն ծառից: Ի դեպ, Էրիկ Գրիգորյանը հեծանիվի բիզնեսով էր զբաղվում: Երբ նախարար էր, նա իր բիզնեսը չէր թողել, դրա վառ ապացույցն իր ֆեյսբուքյան էջն է, որտեղ կարող էիք տեսնել, թե ինչպես նա իր պաշտոնավարման ընթացքում գովազդում է այդ բիզնեսը:

Զտումներ՝ նաեւ շրջակա միջավայրի նախարարությունում․ «Փաստ»

Ձեր գնահատմամբ` հիմա ի՞նչ իրավիճակ է նախարարությունում:

Փոխնախարարները բացարձակապես կապ չունեն բնապահպանության, կենսաբանության, բիոլոգիայի նեղ մասնագիտությունների հետ: Գալիս է ինչ-որ արտասահմանցի հայ, կարծես, անունը Իրինա, որն ընդամենը Կասկադի մոտ կաֆե է ունեցել, որը կոչվում է «Գրին» եսիմինչ, ու նրան նշանակում են նախարարությունում պաշտոնի: Բայց «Գրին» անունով կաֆե ունենալը դեռ չի նշանակում, որ նա պետական համակարգի լավ կազմակերպիչ է, մենեջեր է կամ նեղ մասնագետ է էկոլոգիայի ուղղությամբ: Այդ նախարարությունում այլեւս դժվար է գտնել մի արժանի մասնագետ, ումից կարելի է հուզող հարցերի պատասխաններ ստանալ:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

Այսինքն` կարծում եք` Շրջակա միջավայրի նախարարության միակ խնդիրը Էրիկ Գրիգորյանը չէ՞ր:

Էրիկ Գրիգորյանն էլ էր` իր մեծամտությամբ:

Հիմա ունենք այն, ինչ ունենք, ինչպե՞ս եք տեսնում ելքը եւ ո՞ւմ եք տեսնում նախարարի պաշտոնում:

Չեմ ուզում, որ որեւէ մեկը ստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը, որովհետեւ այս կազմով ցանկալի չէ, որ ընդհանրապես այդ նախարարությունը գոյություն ունենա:

Արցախում կստեղծվի ՊՎԾ և ՏԿԶ նախարարություն․ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Արցախի կառավարության կառուցվածքային փոփոխությունները (տեսանյութ)

Առաջարկում եք այս նախարարությունը ե՞ւս փակել:

Եթե Մշակույթի, Գյուղատնտեսության նախարարությունները փակել ենք, ուրեմն` Բնապահպանությունն էլ կարող ենք փակել, որովհետեւ այդ նախարարությունում նորմալ մասնագետ գրեթե չի մնացել: Որպես ի՞նչ մնա, որպեսզի ինչ-որ ծրագիր գրեն ու  միջազգային կազմակերպություններից ողորմության կարգով գրանտնե՞ր ստանան, ինչպես` Սորոսի կազմակերպությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/NaYjc

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА