o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել հուլիսին

19.05.2020 08:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա կարող են սկսվել հուլիսին

ՌԴ առողջապահության նախարարությունը դեռևս չի թույլատրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա, փորձարկումների նախնական ամսաթիվը կարող է լինել հուլիսը:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Ոստիկանությունը կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի մասին տեղեկություն չունի

Վերջինս ընդգծել է նաև կամավորներին նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու կարևորությունը:

«Իսկապես, համավարակի պայմաններում պատվաստանյութը կփորձարկվի: Այդ իսկ պատճառով որպեսզի կամավորները, որոնք այժմ գրանցվում են, գիտափորձին մոտենան չվարակված, նրանց պետք է ինչ-որ կերպ պաշտպանել տվյալ վիրուսով վարակվելուց»,- ասել է Գինցբուրգը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА