o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղվանից Ռուսաստանը դուրս է գալիս կարանտինից

11.05.2020 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վաղվանից Ռուսաստանը դուրս է գալիս կարանտինից

Վաղվանից ՝ մայիսի 12-ից, ամբողջ Ռուսաստանի տարածքի և տնտեսության բոլոր ճյուղերի համար ոչ աշխատանքային օրերի միասնական ժամանակահատվածն ավարտվում է ։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։  Նա, սակայն, ընդգծել է, որ համաճարակի դեմ պայքարը չի ավարտվում։ Վտանգը պահպանվում է, ընդ որում ՝ նույնիսկ այն տարածքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար բարվոք է, և նոր վարակման դեպքերը դեռևս եզակի բնույթ են կրում ։

Մեր պրոբլեմն ամենևին առողջապահական համակարգում չէ, այն առողջապահական համակարգից դուրս է. Նիկոլ Փաշինյան

Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ մեկուսացումից դուրս գալը նոր համաճարակի ալիքի և աճի առաջ կանգնեցնի։

Նա ասել է, որ սահմանափակումների ռեժիմներից դուրս գալը արագ չի լինի։ Այն կպահանջի զգալի ժամանակ։

Միևնույն ժամանակ Պուտինն ասել է, որ բարձր անվտանգության ռեժիմը պետք է պահպանվի 65 տարեկանից բարձր մարդկանց և քրոնիկ հիվանդություններով մարդկանց համար։

Հիմա դիմում եմ ավագ տարիքի մարդկանց. հարազատներս, հասկանում եմ, թե որքան դժվար է ձեզ անընդհատ տանը լինել, հաճախ ՝ բաժանվելով ձեր երեխաներից, թոռներից , բայց հիմա դեռ պետք է համբերել։ Սրանք դատարկ խոսքեր չեն, դա կյանքի հարց է ։ Սահմանափակումների ռեժիմը դեռ պահպանվում է, քանի որ մենք անհանգստանում ենք ձեր համար և անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ձեզ զերծ պահենք վիրուսի սպառնալիքից, որպեսզի այդ վտանգն ավելի արագ անցնի, ասել Է նախագահը:

Նա ավելացրել է, որ սահմանափակումների ռեժիմն առայժմ պահպանվում է, քանի որ անհանգստանում են․ անում են ամեն բան, որ զերծ պահեն բնակչությանը վիրուսի սպառնալիքից։

Պուտինը հավելել է, որ կորոնավիրուսի վտանգը դեռ երկար կպահպանվի։

Անցեք հղումով

https://www.facebook.com/1tvnews/videos/174083837247801/

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА