o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

08.05.2020 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

28 տարի հնարավոր չի եղել Կարմիր կամուրջ-Բերդ գազատարի շահագործումը

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում։ Խոր ավանդույթներ ունի Շուշիի հայ աշուղական արվեստը, հանճարեղ անուններից են 18-րդ դարի վերջից մինչև նորագույն ժամանակները գոյատևած Շուշիի հարևանությամբ գտնվող մեծ թաղլարեցի Չիթչյանների աշուղական տոհմը՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Նշանավոր ժողովրդական երգիչ ստեղծագործողների առատության պատճառով դարասկզբին Շուշի քաղաքն անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։

No photo description available.Ժողովրդական երաժշտությանը մեծ ուշադրություն է նվիրել Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսը» (1896-1916 թթ)։ 19-րդ դարի վերջին քառորդից Շուշիում նկատելիորեն աշխուժացել է երաժշտական կյանքը 1895 թայստեղ երգչախումբ է կազմել և համերգներ տվել Գ Միրզոյանը, 1890-1910-ական թթ Շուշիի թեմական դպրոցում երգչախմբեր է կազմել և համերգներ տվել Ստեփան Դեմուրյանը, որը 1916-1917 թթբեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Երկար տարիներ նրա ստեղծած երգչախումբը մասնակցել է Շուշիի եկեղեցու պատարագներին։ Մինչև 1920 թՇուշիում փողային նվագախումբ է ղեկավարել Հ Իոննիսյանը։

Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար

Շուշիի երաժշտական հարուստ ավանդույթների շարունակողներն էին թառահարներ Միրզա Սադղջանը (1846-1902 թթ), Գրիգոր Մելիքովը (1895-1929 թթ), Բալա Մելիքյանը (1888-1935 թթ), Սողոմոն Սեյրանյանը (1907-1974 թթ), քամանչահարներ Ավանեսը, նրա աշակերտներ Սաշա Օգանեզաշվիլին (1889-1932 թթ), Լևոն Կարախանը (1889-1937 թթ) և ուրիշներ։ Ղարաբաղը և Շուշին հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից են։ Դեռևս 1890-ական թթ Շուշիի հարևանությամբ՝ Վանանդում, Կոմիտասը ձայնագրել է այդ ժանրին բնորոշ բարձրարժեք մի նմուշ՝ «Ձիգ տու՛, քաշի, եզո ջան»-ը։

 «Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները». Կարո Վարդանյայն

Տարբեր ժամանակներում «Խանդամիրյան» թատրոնում համերգներով հանդես են եկել հայ ճանաչված երգիչներ ու երգահաններ Արշակ Կոստանդյանը, Բեգլար Ամիրջանյանը, մեծ թատրոնի մեներգիչ Ներսես Շահլամյանը, թեմական դպրոցի երգի դասատու, կոմպոզիտոր Ստեփան Դեմուրյանը, Գրիգոր Սյունին (Միրզոյան), Դանիել Ղազարյանը, Նիկոլայ Թեյմուրազյանը, Եղիշե Բաղդասարյանը և շատ ուրիշներ։ Տարբեր ժամանակներում Շուշի են այցելել Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։ Վերջինիս ջանքերով քաղաքում կազմակերպվել է երգչախումբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА