o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուշիի մշակույթի մեկ դարը` Արցախ աշխարհում թատերական կյանքը սկզբնավորվել է 1865 թվականին

08.05.2020 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուշիի մշակույթի մեկ դարը` Արցախ աշխարհում թատերական կյանքը սկզբնավորվել է 1865 թվականին

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը», օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

«Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում

Նոր ժամանակների թատերական կյանքը Արցախ աշխարհում սկզբնավորվել է 1865 թ-ին, երբ թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը տեղական ինքնագործ ուժերի հետ միասին Շուշիի լսարան-ակումբում բեմականացրին «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» և այլ ներկայացումներ, որոնց օրինակով հետագայում, 1868 թ-ից սկսած՝ արդեն Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։ 1882թ օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի ականավոր վարպետ Պետրոս Ադամյանը (Շեքսպիրի Համլետի դերում)։ 1891թ-ից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան» թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։

Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։ «Խանդամիրյան» թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թ-ի հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան» թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ Ավետյան, Հ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ադրբեջանցիների կողմից։ «Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը Ղարաբաղում։

Շուշիի «Խանդամիրյան» թատրոնում բեմադրվել են արևմտաեվրոպական գրողների մի շարք ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, Իբսենի «Ուրվականները», «Նորան», «Դոկտոր Ստոկմանը», Սերվանտեսի «Դոն Քիշոտը», Շիլլերի «Ավազակները», «Խարդավանք և սերը», «Օրլեանի կույսը», Մոլիերի «Ակամա բժիշկը», «Տարտյուֆը», «Սկապենի արարքները», «Ագահը», Հյուգոյի «Անջելոն», «Էռնանին», Դյումայի «Քամելիազարդ տիկինը», «Քինը», «Մադամ Սան-Ժենը», «Հայրենիքը», Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Զուդերմանի «Պատիվը», «Սոդոմի կործանումը» և այլն։ Հայ և ռուս դրամատուրգներից բեմադրվել են առավելապես Հակոբ Պարոնյանի, Շիրվանզադեի, Պուշկինի, Գոգոլի, Լերմոնտովի, Չեխովի, Օստրովսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի և այլոց դրամատիկական ստեղծագործությունները։

Եղանակը Հայաստանում և Արցախում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА