o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շուշիի մշակույթի մեկ դարը`1820-1920 թթ․ ընթացքում Շուշիում գործել են թվով տասը կրթական օջախներ

08.05.2020 18:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շուշիի մշակույթի մեկ դարը`1820-1920 թթ․ ընթացքում Շուշիում գործել են թվով տասը կրթական օջախներ

Շուշիի ազատագրման 28-ամյակի առթիվ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը իր հարուստ արխիվից ներկայացնում է Շուշիի մշակույթի մեկ դարը` 1820-1920թթ, որն այսօր «Իրավունքը» օրվա ընթացքում ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:

Անցնող շաբաթվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ

1820-ական թթ Շուշին դարձավ արևելահայոց և ողջ կովկասյան տարածաշրջանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը, ուր լայն թափ ստացավ Image may contain: 16 peopleկրթական-մշակութային կյանքը։ Բերդաքաղաքի հարևանությամբ դեռևս վաղ քրիստոնեական ժամանակներից ի վեր գործում էին հայ մշակույթի պատմության մեջ մեծագույն դեր կատարած այնպիսի նշանավոր հոգևոր կենտրոններ, ինչպիսիք էին Գանձասարի եկեղեցիներն ու մի շարք վանական համալիրներ, որոնցից առաջինում, դեռևս 5-րդ դարասկզբին, հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցը առաջին դպրոցը բացեց՝ հայոց գրերը ուսուցանելու նպատակով։ 1822 թ` Շուշիի խանության վերացումից հետո, մշակութային կյանքը բուն քաղաքում աննախադեպ զարթոնք ապրեց։

1820-1920 թթ ընթացքում Շուշիում գործել են թվով տասը կրթական օջախներ, որոնցից շատերի համբավը դուրս է եկել երկրամասի սահմաններից։ Դրանցից հիշատակման արժանի են Ղարաբաղի հայոց թեմական դպրոցը (1838 թ), Ղարաբաղու տիրամայր Սուրբ Մարիամու օրիորդաց ուսումնարանը (1864 թ), Քաղաքային ուսումնարանը (1875 թ), Ռեալական ուսումնարանը (1881 թ), Օրիորդաց Մարիամ-Ղուկասյան արքունական գիմնազիան (1894 թ) և այլն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА