o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը

07.05.2020 21:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։  Այս մասին հայտնում է Կրեմլը: Քննարկվել է երկու երկրների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։ Կողմերը դրական են գնահատել երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել են է՛լ ավելի զարգացնել համակարգումն այդ ուղղությամբ: Մասնավորապես, ամերիկյան կողմն առաջարկել է Ռուսաստան ուղարկել բժշկական սարքավորումների խմբաքանակ:

Կորոնավիրուսից չի կարելի պաշտպանվել միայն դիմակների օգնությամբ. ԱՀԿ

Երկու երկրների ղեկավարները միմյանց շնորհավորանքներ են փոխանցել ֆաշիզմի նկատմամբ Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:  Բացի այդ, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։

Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝  զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։ Երկու ղեկավարները քննարկել են նաև նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА