o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՇԻԶՈՖՐԵՆԻԱ ԱՌԱՋԱՑՆԵԼ

07.05.2020 12:21 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՇԻԶՈՖՐԵՆԻԱ ԱՌԱՋԱՑՆԵԼ

ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում գտնվող Կալիֆորնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի բարդացումը կարող է հարվածել կենտրոնական նյարդային համակարգին եւ առաջացնել շիզոֆրենիա։ Известия-ի փոխանցման համաձայն, մասնագետները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսային ինֆեկցիա կարող է ծանրագույն հոգեկան խանգարումներ առաջացնել այն երեխաների մոտ, որոնք ծնվել են կորոնավիրուս հաղթահարած կանանցից։ Գիտնականները նշում են, որ հատկապես պետք է ուշադիր լինել այն դեպքերին, երբ կորոնավիրուսը հաղթահարվում է ներարգանդային կյանքի փուլում։ Հնարավոր է, որ կորոնավիրուսը ներարգանդային փուլում հաղթահարածների մոտ լինեն հոգեկան խանգարումների ախտանշաններ՝ հալյուցինացիաների, ցնորամտության, եւ այլ խանգարումների տեսքով։ Նման դեպքերում եթե կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը խորը չէ, հնարավոր է բուժօգնության ցուցաբերմամբ տվյալ մարդու մոտ վիճակի բարելավումը։

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА