o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԲՈԼՈՒԿԻ ՎԵՐՋԻՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ

05.05.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԲՈԼՈՒԿԻ ՎԵՐՋԻՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի բարեհաճում պատասխանել երկու կարեւորագույն հարցադրումների: Առաջինը` նա այդպես էլ չպատասխանեց Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է: ՌԴ ԱԳ նախարարի խոսքը գործնականում չէր տարբերվում քայլասերված վարչախմբի կողմից փաստացի պետական դավաճանության մեջ ներգրավված լինելու մասին հրապարակային ծանուցումից: Իսկ երկրորդը` Միքայել Մինասյանը հայտարարեց, որ 2019-ին Նիկոլն իր մոտ էր ուղարկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին` առաջարկելով «մուծվելու», քաղաքական գործընթացներին չխառնվելու եւ ՀՀ չվերադառնալու դիմաց դադարեցնել ազգականների եւ մերձավոր շրջապատի քրեական հալածանքները: Այսինքն` պաշտոնաթող դեսպանը հայտարարեց ծանրագույն հանցագործության մասին:

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՔՄԾԻԾԱՂԸ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Իսկ Նիկոլն ի պատասխան ասելիք չուներ: Այս ամբողջ խատառակությանը նա պատասխանեց կիրակնօրյա լայվով Տիգրան Ավինյանի եւ Արսեն Թորոսյանի հետ, որի հիմնական ուղերձը հետեւյալն էր` կորոնավիրուսի վարակի հարցում մեզ վրա հույս չդնեք, «ապակենտրոն» տարբերակով ինքներդ փրկեք ձեզ եւ մերձավորներին այդ վարակից: Փաշինյան-Ավինյան խուլ հակամարտությունն անշուշտ արտացոլվելու է եւ «կորոնավիրուսի հետ ապրելու» գործընթացում: Այսպես, Նիկոլն ապահովում է տնտեսական գործունեության փաստացի բոլոր տեսակների թույլտվությունը, փորձում է պետբյուջեի ինչ-ինչ փողեր բաժանել ժողովրդին: Իսկ պարետը սահմանել է գործատուների համար հակավարակային միջոցառումների մանրամասն ցանկ, որի մի մասն անիրագործելի է, ինքն իրեն հնարավորություն ստեղծելով մշտապես համատարած խախտումներ արձանագրելու եւ խիստ ռեժիմին վերադառնալու պահանջներ բարձրաձայնելու հնարավորություն: Թե ով ավելի հաջող ձեւով կկարողանա մանիպուլացնել թվերն ու փաստերը եւ հետեւանքների պատասխանատվությունը, այդքան էլ կարեւոր չէ, քանզի երկուսի համար էլ դա կործանարար գործընթաց է: Առավելեւս, որ որոշ հանրային գործիչներ բարձրաձայնում են այն վարկածը, որ միտումնավոր ստեղծվում է համաճարակային քաոս, որպեսզի ավելի հեշտ իրագործվեն Արցախի հարցի շուրջ տարբեր ազգադավ ծրագրեր: Իսկ համաճարակային հետեւանքները կարող են լինել շատ ծանր: «Covid-19 Հայաստան» փաստահավաք խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են` պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ: Հայտարարված արտակարգ դրության իրավական գործիքները կիրառվել են եւ կիրառվում են թերի, ժամանակավրեպ, առանց համապարփակ բժշկական, տնտեսագիտական եւ իրավական վերլուծությունների, ինչի մասին են վկայում ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի իրավունքների անիմաստ եւ չիրականացված սահմանափակումները, սոցիալ-տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակը, բժշկական միջոցառումների անարդյունավետությունը (անկախ բուժաշխատողների ազնիվ ու ազգանվեր աշխատանքից), ինչը փաստում է վարակակիրների թվի աճը, առողջացածների մոտ հիվանդության կրկնությունը, մահվան դեպքերի աճը»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

ԹԱԿԱՐԴԸ ՓԱԿՎՈ՞ՒՄ Է

Խոշոր հաշվով, պաշտոնաթող դեսպան Մ. Մինասյանի ասածի մեջ նոր ոչինչ չկա: Փրկագին վճարելու պրակտիկայի մասին գիտեն գործնականում բոլորը` որ «մուծվելով» վատ օլիգարխները դառնում են օրինավոր խոշոր գործարար եւ շարունակում են գործել, «կոռումպացված» նախկին պաշտոնյաները ստանում են բյուրեղյա մաքրություն: Մերժողներն էլ հայտնի են` նրանք, ովքեր կալանքի կամ քրեական հետապնդման տակ են, հաճախ` ընտանիքով ու մերձավոր շջապատով հանդերձ: Իրավապահ մարմիններն էլ այդ պարագայում կատարում են ոչ թե իրավապահ, այլ բանդիտական գործառույթ` հաճախ կիրառելով նաեւ պատանդառության պրակտիկա: Պաշտոնաթող դեսպանը սոսկ անվանապես հնչեցրեց այն, ինչը գիտեին բոլորը, ու դրանով հարուցեց վարչախմբի հիստերիան: Հիստերիան խորացավ նաեւ այն հանգամանքով, որ Մ. Մինասյանը պարզ ասաց` բացահայտումները շարունակություն են ունենալու: Եվ ուշագրավ է, որ նրա դեմ աղմուկ հանելու համար մոբիլիզացվեց շուրջ 3000 ֆեյք, գումարած սորոսական պատգամավորներ, նախարարներ, այլ պաշտոնյաներ: Ընդ որում, պաշտոնյաներին «քշում» էին նույնքան անխնա, որքան հասարակ ֆեյքերին, եւ օրինակ Ստյոպիկ Սաֆարյանը ռեկորդ սահմանեց` Մ. Մինասյանի դեմ իր 22 գրառումներով: Նման է, որ սորոսականները խուճապի մեջ են` տապալման եզրին է լրիվ «անպետքացած» Նիկոլին, որը հասավ հարեւանի փոխարեն կոմունալները մուծելու տխմարագույն առաջարկին, Ավինյանով փոխարինելու ծրագիրը: Իսկ եթե իշխանության այդ «տրանսֆերը» տապալվի, ապա, կոպիտ ասած, վարչապետ կդառնա նա, ով ավելի բարձր կգոռա ներկայիս խղճուկ եւ անկարող ԱԺ-ի վրա: Ու թերեւս պատահական չէ, որ խորամանկ Տիգրան Մուկուչյանն ԱԺ բերեց արտահերթ ընտրությունների կարգը փոփոխելու նախագիծ...

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Քայլասերվածներին «քաշեց» նաեւ Զոհրաբ Մնացականյանը: ԱԺ-ում ԱԳ նախարարը բաց տեքստով ընդունեց, որ այս իշխանությունները Արցախի հարցում վարում են բանակցություններ` փաստացի ստախոս հանելով Նիկոլ Փաշինյանին, ով երբեք այս արձանագրումը չի արել, ամեն կերպ խուսափելով դրա մասին աղաղակող բազում փաստերից: Եվ վերջապես, ԱԳ նախարարը հրապարակավ ընդունեց, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա են խնդիրներ, այս անգամ փաստացի մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին` փաստորեն, նրանք իրոք աննախադեպ են, բայց միայն բացասական իմաստով: Նաեւ այլ ամպեր են կուտակվում: Մոսկվայից ճնշումներ կան ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ իրագործող դատավորների, քննիչների, դատախազների հանդեպ:  Politik.am-ը, մասնավորապես,գրում է. «Ըստ մեր աղբյուրի` ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում է լինելու պատժամիջոցների տակ հայտնված դատավորների ֆինանսական շարժը, որը կապված է Ռուսաստանի հետ: Հնարավոր է` նման փոխանցումները սառեցվեն, եւ պատժամիջոցներ կիրառվեն նաեւ նման դատավորիների` ՌԴ տարածքում գտնվող գույքի նկատմամբ: Կարգելվի նաեւ նրանց մուտքը ՌԴ տարածք: Մեր նույն աղբյուրների պնդմամբ` դատավորների որոշակի շրջանակ Ռուսաստանի իշխանություններին մոտ հայկական շրջանակներին հասկացրել են, որ իրենք ստիպված են որոշ գործերով քաղաքական պատվեր կատարել, քանի որ իրենց «պատին են դեմ տալիս» իրավապահ կառույցների ղեկավարները: Ռուսաստանի իշխանությունների «սեւ ցուցակում» առկա են նաեւ իրավապահ համակարգի ղեկավարների անուններ: Այդ ցուցակում են մասնավորապես գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը»:

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Առանց ծուխ կրակ չի լինում: Ի դեպ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Ռոբերտ Քոչարյանին ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկելիս ՀՔԾ քննիչի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը: Դա լուրջ ազդակ է: Նման է, որ շատ շուտով ռազմիկ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, լրջորեն զբաղվելու են ազգադավների այս բոլուկի չեզոքացումով:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА