o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում համար է փորձում ճանապարհ հարթել ԱԺ փոխոսնակը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2019-ի ապրիլի 16-ին

16.04.2020 19:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Ում համար է փորձում ճանապարհ հարթել ԱԺ փոխոսնակը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2019-ի ապրիլի 16-ին

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՅԴՔԱ՞Ն ԾԱՆՐ է

ԳՈՐԾԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՅԴՔԱ՞Ն ԾԱՆՐ է

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Երեկ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ էին սկսել, նրանց հայտնել են, որ երկու ամսից գործարանը փակվում է, ու շուրջ  հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: ««Արարատցեմենտի» ղեկավարությունը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով կառավարության հետ չի հաշտվում` գնային պայմանների հետ կապված, հիմա ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 աշխատող, գործազուրկ դարձնել»,- դժգոհում էին տեղի աշխատակիցները: Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած աղբյուրները փաստում են, որ գործարանի ֆինանսական վիճակը իսկապես շատ վատ է եւ որպեսզի սնանկացման ճանապարհով չգնան, որոշել են մարդկանց երկու ամիս շուտ տեղեկացնեն;

ՕՊԵՐԱՅԻ ՊՈՒՐԱԿԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ

ՕՊԵՐԱՅԻ ՊՈՒՐԱԿԸ ԿԱՆԱՉԱՊԱՏԵԼՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ

Շարունակում են գերիշխող մնալ խոսակցություններն այն մասին, որ Օպերայի հարակից հատվածում մեծ աղմուկ-աղաղակով երեք սրճարան ապամոնտաժելով եւ մի քանիսին ձեռք չտալով, քաղաքապետարանը պարզապես այս վերջինների համար արտոնյալ իրավիճակ ստեղծեց: Այսինքն, ոչնչացրեց մրցակիցներին` գործողներին մեծ փողեր աշխատելու հնարավորություն տալով: Եվ եթե քանդելու պահին հանրային կարծիքը հիմնականում այն բանի օգտին էր, թե այս ծանր օրերին ավելորդ գործազուրկներ մի ստեղծեք, հիմա արդեն հակառակ պահանջն է. եթե փաստացի քանդել եք ոմանց օբյեկտները, ապա արդեն պարտավոր եք բոլորը քանդել՝ անարդարություն թույլ չտալու համար:

Ու ահա մենք էլ օրեր առաջ խնդրի հետ կապված հետեւյալ գրավոր հարցում էինք ուղղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հետեւյալ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու ակնկալիքով.

«Դուք Օպերայի տարածքին կից երկու սրճարանները ապամոնտաժելիս` նշել եք, որ դա արվում է տարածքը կանաչապատելու նպատակով. Ինչո՞ւ այդ դեպքում բոլոր սրճարանները միանգամից չեն ապամոնտաժվում:Ե՞րբ եք պատրաստվում ապամոնտաժել այդ տարածքի բոլոր սրճարանները, կարո՞ղ եք ներկայացնել կոնկրետ ժամանակացույց: Քանի որ հանրության մեջ քննարկվում է տեսակետ, որ Դուք համաձայնության եք եկել մնացած սրճարանատերերի հետ, ընդհուպ կոռուպցիոն բնույթի: Խնդրում ենք հիմնավորել Ձեր պատասխանը, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվել մնացած սրճարանները, եթե նպատակը մեկն է` կանաչապատել տարածքը եւ որ դա արվում է քաղաքացու պահանջով: Խնդրում ենք նշել նաեւ՝ ապամոնտաժված սրճարանների աշխատակիցներից քանիսի՞ն եք այս ընթացքում տեղավորել նոր աշխատանքի եւ որտե՞ղ»:

Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան

Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

 

Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել

ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։ 

Ավելի վաղ՝ տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել  ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ  նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

 

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մի քանի օր առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան) եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով ամբաստանյալին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Խոսքը ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի մասին է. նրա համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Ջանիբեկ Հայրապետյանը եւ Քաջիկ Գեւորգյանը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՔԱՋԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ: Վերջինս հարցը լսելուն պես ասաց, որ միջնորդության տակ ստորագրել է՝ լսելով ամբաստանյալի Արմավիրի մարզից լինելու հանգամանքը եւ նրա համար հարազատ մարդկանց խնդրանքը:

– Գործին ծանոթ չեմ եղել, ստորագրել եմ միայն լսելով, որ ում համար միջնորդում ենք, Արմավիրի մարզի բնակիչ է: Չեմ մերժել ամբաստանյալի հարազատ մարդկանց կողմից ինձ ուղղված խնդրանքը: Այնուհետեւ, իմանալով ամբաստանյալի գործի մանրամասերը՝ կարող եմ ասել, որ ես հետ եմ վերցնում իմ ստորագրությունը այդ միջնորդությունից:

Տղամարդն այս պահին փորձում է նետվել Կիևյան կամուրջից

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը` Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության կասկածանքով: Ըստ մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդմամբ պատվիրել է նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց

Ում համար է փորձում ճանապարհ հարթել ԱԺ փոխոսնակը «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծը կյանքի կոչելով

Ում համար է փորձում ճանապարհ հարթել ԱԺ փոխոսնակը «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծը կյանքի կոչելով

«Իրավունքի» տեղեկություններով, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով, վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենեւին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի` պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փորձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած կամ հաճոյացած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար:

 

«Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը

 

«Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը. «Ժողովուրդ»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահմանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:

Օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները:

Հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»: Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին:

Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսերի օպտիմալացման, կորուստների կրճատման եւ շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА