o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

15.04.2020 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Արտակարգ դրությունը, բացի բազում «սովորական» սահմանափակումներից, անհարմարություններից ու  արգելքներից, ստեղծել է նաեւ զարմանալի, կուրիոզային  արգելքներ: Այսպես, պարզվում է, որ քաղաքացիները  հիմա  իրավունք ունեն  միայն ծնվել կամ մահանալ, բայց ոչ մի դեպքում` ԱՄՈՒՍՆԱՆԱԼ կամ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ: Զարմանալիորեն պարզվում է հետեւյալը` Քաղաքացիական ակտերի գրանցման  գրասենյակները չեն աշխատում, եւ, ըստ Արդարադատության նախարարության. «Աշխատում է Արդարադատության նախարարության ընդունարանը: Այստեղ եւ մարզային ՔԿԱԳ-ներում բացառապես երկու ծառայություն է մատուցվում` ծնունդ եւ մահ»: Եվ նախարարությունից արդարանում են, որ. «Այս ընթացքում այսպես թե այնպես ամուսնալուծության վկայականներ զույգերը չէին կարող ստանալ` ժամկետից ելնելով»: Լավ, ինչպես կասեր ժողովուրդը, այդտեղ ի՞նչ կապ ունեն Ալեքսանի բեղերը...

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ գլխավոր պարետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆՆ էլ հայտնի «գաղտնալսման օրենքի» առնչությամբ մարդկանց վրա մուննաթ եկավ, թե «շահարկումներից խուսափելու» համար տեղորոշում չենք կատարում եւ ընդհանրապես բացի ախտորոշված հիվանդներից, օպերատորի մոտից ոչ մի տվյալ չենք վերցնում: Բայց լսեք շարունակությունը` «315 արձանագրված հիվանդից բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ: Այդ անձանց հետ կապ է հաստատվել, եւ նրանք չեն գտնվել Համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է` նրանք 3029 հավելյալ անձ են, որոնք պոտենցիալ վարակակիր կարող են լինել»: Այսինքն` ի՞նչ է ստացվում` տեղորոշում չի կատարվում, ուսումնասիրվում են միայն  վարակվածների զանգերի մատյանները, եւ հետո էլ ով դժբախտություն է ունեցել հեռախոսով հետները շփվելու, գալիս կանգնում են նրա գլխին եւ ոչ մի պնդում ու փաստարկ չեն ընդունում: Ստացվում է զարմանալի մի բան` որ ոչ թե պոտենցիալ վարակակիր են հայտնաբերում, այլ պարզապես իրականացնում են այնպիսի այլանդակություն, ինչպիսին է հեռախոսային շուրջկալը: Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, պատահմամբ «դրբի տակ» չընկնելու համար ամեն կերպ  խուսափեք սովորական բջջային զանգերից եւ հնարավորինս շփվեք տարբեր մեսինջերներով: Ինչքան քիչ բան լինի օպերատորի մոտ ձեր հեռախոսազանգերի եւ նամակների մատյանում, այնքան հեռու կլինեք շառից ու փորձանքից:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ քայլասերված իշխանությունից դժգոհ են շատ-շատերը, եւ անգամ նախկին մոլեռանդ զոմբիներըմիանգամայն օրինաչափ է ու զարմանք  չի հարուցում: Սակայն զարմանքով պարզվեց, որ քայլոներից դժգոհ է անգամ պառկացույցերի սիրահար ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ. «Կարդացի Լենա Նազարյանի պարզաբանումներ համարվող հոդվածը եւ նրան հաջորդող բոլոր 250, գերազանցապես հակադիր, վրդովված (այդ թվում եւ կոպիտ արտահայտված) քոմենթները... Գուցե իմ կարծիքը գրեմ հետո, բայց հիմա միայն պնդում եմ նախկին, բազմիցս հայտարարած պահանջը` ԱԺ «Իմ քայլի» հարգելի պատգամավորներ, ինչո՞ւ չեք հանդիպում ձեր ընտրողների հետ... թե՞ մեզ հիշելու եք մեկ էլ հաջորդ ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հաշվին մտնեք խորհրդարան...»: Իհարկե, լավ է, որ նույնիսկ էդպիսի կերպարներն են դժգոհում, բայց արի ու մի ասա` այ բիձա, քեզ ինչո՞ւ է թվում, որ մյուս ընտրություններին դեռ Նիկոլի ռեյտինգ կարող է գոյություն ունենալ, որ մի բան էլ դրա հաշվին խորհրդարան մտնողներ լինեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА