o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետեւում ենք մեր երկրորդ մայր դարձած ընկեր Կարապետյանի հորդորներին եւ հնարավորինս արդյունավետ օգտագործում մեկուսացման շրջանը

07.04.2020 20:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հետեւում ենք մեր երկրորդ մայր դարձած ընկեր Կարապետյանի հորդորներին եւ հնարավորինս արդյունավետ օգտագործում մեկուսացման շրջանը

Ինչպես են մեկուսացումը անցկացնում Հայաստանում իր ձեւի մեջ միակ  կառույցի` «Մեր տունը» հասարակական կազմակերպութան աղջիկները: Հիշեցնենք  «Մեր տունը» օթեւան է տալիս մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների դեռահաս եւ չափահաս այն աղջիկներին, ովքեր ուզում են կրթություն ստանալ կամ շարունակել իրենց ուսումը: «Մեր տանը» նրանք ապրում են չորս տարի` այդ ընթացքում սովորելով էջմիածնում կամ մայրաքաղաք Երեւանում: Տանիք եւ կրթություն տրամադրելուց բացի, այս տարածքը հասարակության տնտեսապես ամենախոցելի անդամներին ապահովում է նաեւ անկախ կյանքի համար անհրաժեշտ միջավայրով: <<Մանկատներում աղջիկները մեծանում են շատ բաներից զրկված՝ ընտանեկան գուրգուրանք, սեր, ջերմություն, մայրական համբյուրներ քնելուց առաջ: Այդ ամենը փորձում ենք մենք լրացնել մեր սիրով ու ջերմությամբ: Բոլորս էլ գիտենք, որ այս երեխաների անցած կյանքը խաթարումների հետևանք է եղել: Հատկապես կարևոր է նրանց ընտանեկան երջանկության հասցնել>>,- մի առիթով մեզ հետ զրույցում ասաց «Մեր տունը» հկ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:

Բժիշկ-վիրուսաբանը նշել է, թե որն է կորոնավիրուսից պաշտպանվելու առավել արդյունավետ միջոցը

Այս օրերին, ինչպես տեղեկացանք «Մեր տունը» հկ-ի աղջիկները այս օրերին ամենայն պատասխանատվությամբ եւ լրջությամբ են հետեւում պարետի կողմից հայտարարված արտակարգ դրության կոչերին եւ կանխարգելիչ միջոցառումներին: Զբաղվում են ընթերցանությամբ, տարատեսակ ինտելեկտուալ խաղերով, խոհարարության մեջ են վարպետանում: <<Հետեւում ենք մեր երկրորդ մայր դարձած ընկեր Կարապետյանի հորդորներին եւ հնարավորինս արդյունավետ օգտագործում մեկուսացման շրջանը>>,-մեզ հետ զրույցում ասացին աղջիկները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА