o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ, ՈՐ ՈՄՆ ՌԵՎԱԶՅԱՆԻ ՈՒ ՆՐԱՆ ՆՇԱՆԱԿՈՂՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎԵՑ «ԿՅԱՆՔԻ ՈՒՂՈՒՑ»

07.04.2020 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ, ՈՐ ՈՄՆ ՌԵՎԱԶՅԱՆԻ ՈՒ ՆՐԱՆ ՆՇԱՆԱԿՈՂՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶՐԿՎԵՑ «ԿՅԱՆՔԻ ՈՒՂՈՒՑ»

Այսօր հայտնի դարձավ այն, ինչը սպասելի էր դեռ ամիսներ առաջ. Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկեց Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին: Ճիշտ է, դրան հետեւեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի` ապա դրա ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի արդարացումը, թե, գիտեք ինչ, նման բան չի կարող լինել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ որեւէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից»: Ձեռքի հետ էլ մի թեթեւ արդարացան, որ «Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն»: Սական այս ամենը ոչ այլ ինչ է, քան վերջին երկու տարիներին այդքան սովորական դարձած խաբեություն:

Քննչական կոմիտեն նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին հարցաքննության կհրավիրի․ «Ժողովուրդ»

Նախ՝ «շատ երկար տարիների պատմություն» ունեցող խնդիր ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն պարզապես ունենալ չի կարող, հաշվի առնելով, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Նիկոլի իշխանության գալուց ընդամենը երկու-երեք տարի առաջ է նման ստուգումներ անցկացրել եւ Հայաստանին տվել այնպիսի գնահատական, որը քիչ երկրներ են ստանում՝ 100 բալից 80: Ներկայումս Քաղավիացիայի կոմիտեում իրոք կան խնդիրներ, որի համարել լիցենզիայից զրկել են: Սակայն դրանք ոչ թե տարիների պատմություն ունեն, այլ առաջացան հիմնականում այն պահից, երբ Նիկոլը որոշեց (ավելի ճիշտ՝ ընդամենը նշանակեց) ոմն ԼԳԲՏ-ական պաշտպանի ձեռքը տալ հայաստանյան ավիացիան: Ընդ որում, սույն անձը (համապատասխան տերմինը չօգտագործենք) ժամանակին լավ գիտեր, թե սրանից ինչ հոտ է գալիս, ու ճիշտ պահին «կանաչ լույս» վառելով Հայաստան կորոնավիրուսի մուտքի առաջ, միաժամանակ էլ «թռավ» դրսի տերերի պաշտպանության տակ: Բայց, համոզված ենք, դա չի փրկի. նա նստելու է ու շատ երկարԵրկրորդ կեղծիքը, թե մենք ինքնուրույն պետություն ենք ու լիցենզիայից չենք կարող զրկել: Իհարկե, ամեն պետություն իր սահմաններում կարող է ինչ կառույց ասես ստեղծել ու ինչ անուն ասես դնել: Ասենք, մեկը կարող է որոշել՝ իր տարածքում ՄԱԿ ստեղծել ու բացատրել, թե ինքն ինքնուրույն երկիր է: Այլ բան, որ նման կառույցներին պարզապես դրսում բանի տեղ չեն դնի, եթե միայն, ասենք, Հաագայի դատարանի կամ նման կառույցի հարց չառաջանա: Ու հիմա, մեր Քաղավիացիայի կոմիտե կոչվածը, որքան էլ իրեն համարի սուվերեն պետության կառույց, մեկ է, եթե դրսից նրան զրկում են միջազգայնորեն ճանաչված լիազորություններից, ապա այդ կառույցը պարզապես չի կարող կայացնել որեւէ որոշում, որը դրսում բանի տեղ կդնեն: Այդ թվում, չի կարող լիցենզավորել ավիաընկերությունների, որ նրանք մասնավորապես եվրոպական ուղղութամբ թռիչքներ իրականացնեն: Ճիշտ է, այլ երկրների ավիաընկերությունները կարող են նույն օրինակով Եվրոպայից դեպի Հայաստան ու հակառակը թռչել: Բայց ոչ թե մեր թույլտվությամբ, այլ՝ իրենց լիցենզավորած երկրների: Դա ակամա խոստովանում է նաեւ մեր Ավիացիայի կոմիտեն, թե՝ «Այս որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ»: Բայց հենց այստեղ է ողջ խայտառակությունը. այսուհետ ստիպված են լինելու հույսը դնել բացառապես դրսի ավիաընկերությունների բարի կամքի կամ եկամուտ ստանալու ցանկության վրաԿարճ ասած, Հայաստանը պարզապես զրկվել է սեփական ավիացիա ունենալու իրավունքից: Մինչդեռ, թե ինչ է ավիացիան մեր երկրի համար, դժվար չէ հասկանալ. ելքի սահմանափակ ուղիներ ունեցող պետությունը, որի առաջ ամեն պահ կարող է ճանապարհները փակվել, իսկ ահա այս կորոնավիրուսային իրավիճակը եկավ դա հաստատելու: Մինչդեռ սեփական ավիացիան, առանց չափազանցության, «կյանքի ճանապարհ» է, որից զրկվեցինք ոմն ԼԳԲՏ-ապաշտպանի, ավելի ճիշտ՝ նրան նշանակողների շնորհիվ: Եվ այստեղ մեկ պարզ հարց. իսկ արդյոք պատահաբա՞ր այդ  անձնավորությանը նշանակեցին հայկական ավիացիայի համակարգի ղեկավար: Թե՞ իրական նպատակը նրա միջոցով մեր երկրին ստրատեգիական առումով նման ծանրագույն վնաս պատճառելն էր:Եվ ահա այստեղ մեկ էական նկատառում. պետությանը հասցված նման ծանրագույն վնասի փաստի ի հայտ գալուն պես վարչապետը պետք է շտապեր ազատվել Քաղավիացիայի նման պետից եւ նրա բոլոր կադրերից՝ ետ կանչելով այն բոլոր մասնագետներին, որոնց հեռացրել են համակարգից: Երկրորդը. նման վնաս հասցնող կազմն այս ընթացքում հասցրել է ինքն իրեն հսկայական պարգեւատրություններ նշանակել ու լափել, թեեւ վնասից բացի բան չեն տվել երկրին: Դա էլ է ապօրինություն. օրենքը նախատեսում է պարգեւատրություններ տալ գերազաց աշխատանքի դեպքում: Այսինքն, պետք է առաջ գա նաեւ քրեական գործ՝ պետությունից մի քանի հարյուր միլիոն դրամ պարգեւավճարների անվան տակ յուրացնելու հիմքով: Բայց ոչ, երեկվա դրությամբ Փաշինյանից ձայն ու ծպտուն չկար: Իսկ այդ դեպքում նա պարզապես իր վրա է վերցնում Ռեւազյանի արածների ողջ պատասխանատվությունըՉնայած, պետք է հիշեցնել, որ չարաբաստիկ «Ryanair»-ը Հայաստան մտավ ոչ միայն Ռեւազյանի, այլ նաեւ` ՀՀ փոխվարչապետ, պարետ Ավինյանի շնորհիվ: Ռեւազյանն այդ մասին մինչեւ իսկ գրեց. «Շնորհակալություն եմ հայտնում այս հաջողությանը նպաստած բոլոր անձանց ու կառույցներին: Բայց հատկապես ցանկանում եմ առանձնացնել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դերը, առանց որի անվերապահ աջակցության հաջողության չէինք հասնի...»:

Ո՞ւմ է ծառայում ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ն եւ ովքեր են գոհ նրա աշխատանքից

Ու նաեւ չմոռանանք, թե քանի այլ ոչ պակաս կարեւոր ստրատեգիական ոլորտներ են Նիկոլի օրոք տրված նման ռեւազյանների ձեռքըԿարճ ասած՝ ուշքի եկ ժողովուրդ, արդեն իսկ շատ ուշ է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА