o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն էական կորուստներ է ունենալու. Էկոնոմիկայի նախարար

03.04.2020 15:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանն էական կորուստներ է ունենալու. Էկոնոմիկայի նախարար

Այսօր` ապրիլի 3-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը նախարարին ուղղեց հետևյալ հարցերը.

​​​​​​​Հերոս Ադամ Սահակյանի մայրն իր զորակցությունն է հայտնել 114 դպրոցի տնօրենին

1. Քանի՞ անհատ կամ ընկերություն է օգտվել կառավարության աջակցության ծրագրերից եւ դրանց անուններին եւ անվանումների ցանկին որտե՞ղ կարող ենք ծանոթանալ:


2. Արդյո՞ք նախարարությունն ունի տվյալներ մարտ ամսվա տնտեսական կորուստների մասին,ինչպես նաև գնահատական ապրիլ ամսին սպասվող կորուստների մասին:


3. Արդյո՞ք կառավարությունն ունի համապատասխան ֆինանսական ռեսուրսներ եկամուտներից իսպառ , կամ մասամբ զրկված բնակչությանը ֆինանսապես եւ բազմակի անգամ աջակցելու համար:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մեր առաջին հարցին պատասխանեց հետևյալ կերպ.


Որպեսզի հստակ լինի, ասեմ որ, մենք կազմակերպությունների և անհատների անունները և այն մանրամասները, որոնք կարող են իրենցից ներկայացնել անհատական, կամ առևտրային տվյալներ, չենք հրապարակելու, այլ խոսելու ենք դիմորդների քանակի մասին, որպեսզի դա չվնասի այն կազմակերպություններին և անհատներին, ովքեր հայտնվել են մեր աջակցության գործիքների շրջանակներում: Դեռ վաղ է, որ մենք կարողանանք ամփոփ թվերով խոսել, սակայն կարող եմ մի քանի մանրամասներ ներկայացնել:  Այս երկու օրերի ընթացքում, արդեն իսկ երրորդ միջոցառման շրջանակներում,որը փոքր և միջին բիզնեսի մեր արագ աջակցության գործիքն է, նորից հիշեցնեմ, դրանք այն կազմակերպություններն են, ովքեր 2019 թվականի ընթացքում ունեցել են 24-ից 500-միլիոն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետից դուրս վարկային պարտավորություններ, չեն ունեցել ժամկետից դուրս հարկային պարտավորություններ, այսինքն՝ այդ ընկերությունները կարող են օգտվել կառավարության աջակցությունից: Մենք այդ կազմակերպությունների մասով, անցած երկու օրերի ընթացքում արդեն ստացել ենք թվով 120-ը գերազանցող դիմում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 միլիարդ դրամը գերազանցող վարկային պահանջ: Իհարկե, այստեղ կա առանձնահատկություն այն տեսանկյունից, որ այդ դիմումները ստանալուց հետո է, որ մենք պարզում ենք, թե արդյոք այդ կազմակերպությունները ունեցել են վարկային և հարկային կարգապահություն, և ասեմ, որ մենք սկզբից ենթադրում էինք, որ այդ դիմորդները գիտեն, որ պետք է նման ստուգում իրականացվի և չեն դիմի, չծանրաբեռնելով, թե՛ իրենց ժամանակը, թե՛ մեր,եթե ակնհայտորեն նշված շրջանակի մեջ չեն: Մենք այդ ամենը ստուգում ենք, թե՛ ԱՌՔԱ համակարգով, թե՛ պետական եկամուտներում: Եթե ամբողջ ծավալով հաստատվեն, ապա արդեն երկու օրվա ընթացքում ստացած դիմումների քանակը և վարկային միջոցների պահանջը, իմ թվարկած 120-դիմորդը,1.4 միլիարդ թվերի սահմաններում են:

Նշեմ,որ երկրորդ միջոցառման շրջանակները գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության գործիքն են, և ես իմ ներածական խոսքում նշեցի, որ այս ամենը նոր չէ, կառավարության աջակցության տեսանկյունից, այլ նոր է աջակցության ծավալների տեսանկյունից, այսինքն, ուղղությունները մենք պահել ենք նույնը, հավելել ենք մի շատ կարևոր ուղղություն,այն է,որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները,ֆերմերները կարող են դիմել նաև մինչև 1-միլիոն դրամ միկրովարկավորման համար, և կարծում ենք, որ այս ամենն էապես կավելացնի այդ ծավալները:

Մենք նաև ունենք առանձնահատուկ հնարավորություն գյուղատնտեսական կոպերատիվների համար: Կարծում ենք, որ այդ հանարավորությունը դեռևս պարզաբանելու և տրամադրություններ ստեղծելու ճանապարհ պետք է անցնի, հուսով ենք, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներն արագ կօգտվեն այդ գործիքից, որովհետև այդ ամենը պարունակում է նաև նոր ֆինանսական հնարավորություններ:

Ես կարող եմ անցկացնել 2019-ը թվականի հետ որոշ համեմատականներ: 2019 թվականի ընթացքում,մենք ունեցել ենք ավելի քան 9000 շահառու, ովքեր պետական սուբսիդավորման եղանակով սուբսիդավորել են ավելի քան 53-միլիարդ դրամ վարկային և լիզինգային միջոցներով: Այդ վարկային և լիզինգային միջոցների հիմնական տոկոսագումարները վճարվել են պետության կողմից և այս տարվա ընթցքում վճարվելու են պետության կողմից ամբողջությամբ: Կարող եք վստահ պատկերացնել, որ 2020 թվականի ընթացքում, այս գումարները 1.5 անգամ ավելի մեծ կլինեն, թե՛ վարկերի, թե՛ իրենց մասով վճարվող տոկոսագումարների, և չնայած այս պահին դեռևս տվյալներ չունենք, որովհետև առևտրային բանկերը որոշակի պարբերականությամբ են մեզ տեղեկացնում կատարված գործարքների և ծավալի վերաբերյալ, բայց կարող եք վսահ լինել, որ տարվա ընթացքում այս եղանակով պետական աջակցությունից օգտված ֆերմերների քանակը կլինի առնվազն 10.000, իսկ վարկային ռեսուրսները կլինեն առնվազն 60-միլիարդ, կամ ավելի:

Ռուսաստանի առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանին տեղեկացրել է կորոնավիրուսի բուժման նոր առաջարկվող մեթոդների մասին


Մեր երկրորդ հարցին նախարարը պատասխանեց հետևյալ կերպ.


Մենք ունենք որոշակի նշաններ կապված մարտ ամսվա հետ, հարցումներ ենք ուղարկել մասնավոր հատվածում եղած, հատկապես այն կամակերպություններին, որոնք արդեն մարտի ամսվա կեսերից, կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանել էին իրենց տնտեսական գործունեության ծավալները, դրանք թվով ավելի քան 1200 կազմակերպություններ են, որոնք մասնակեցել են վերոնշյալ հարցման պատասխանին, և զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են: Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալ, որովհետև կախված է այն հանգաշանքից, թե մենք որքանով արագ կարող ենք կառավարելի դարձնել կորոնավիրուսի հետ կապված երևույթները: Մենք կարծում ենք, որ այն պահից սկսած, երբ մենք արդեն հանրության հետ կգանք այն եզրակացությանը, որ մենք աստիճանաբար հնարավորություններ ենք ստեղծենք, որ կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն կյանքին, նաև գործարկելու ենք նոր աջակցության եղանակներ կառավարության կողմից: Հուսով ենք, այդ դրական լուրը հնարավորինս շուտ տեղի կունենա: Շուտ գնահատականներ տալ տարվա կտրածքով չենք կարող, բայց մենք էական կորուստներ ենք ունենալու: Այս իրավիճակում մենք բոլորս պետք է մտահոգված լինենք նրանով, որ մեր հասարակությունը հնարավորինս քիչ առողջական վնասներ կրի: 


Երրորդ հարցի մասով, նախարարը նշեց ,որ հարցն ունի սոցիալական բնույթ և ինքը չի կարող մանրամասներ ներկայացնել, սակայն կառավարության ընդհանուր մոտեցումն այսպիսին է, քննարկել և տալ լուծումներ նման իրավիճակներում: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА