o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավորը գրառում է արել, ապա խմբագրել այն

30.03.2020 10:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․ «Իմ քայլի» պատգամավորը գրառում է արել, ապա խմբագրել այն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ կորոնավիրուսի տեստ է հանձնել, քանի որ ընդգրկված եմ Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք ընտրությունների դիտորդական խմբում եւ տեստը բացասական է: Ավելի ուշ նա խմբագրել է իր գրառումը, սակայն որոշ լրատվամիջոցներ պահպանել են նախնական գրառումը:

Կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալների արտահոսքի է եղել. նախարարությունը դիմելու է իրավապահներին

Նա մասնավորապես նշել է հետեւյալը.

«Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․․․

Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ, քանի որ ընդգրկված եմ Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք ընտրությունների ՀՀ Ազգային ժողովի դիտորդական պատվիրակությունում: Պատվիրակության բոլոր անդամները եւս հանձնել են նման տեստ: Իմ տեստի արդյունքները բացասական էին, այսինքն ինձ մոտ վարակ չի հայտնաբերվել:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ հանդիպեցի դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Կարճ զրույցից էլ պարզ դարձավ, որ իրենց դիտորդների մի զգալի մասը հրաժարվել է եւ չի գնալու Արցախ՝ ընտրությունները դիտարկելու:

Օրվա ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել նաեւ Արցախում գտնվող որոշ ծանոթների հետ: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այս պայմաններում ընտրությունների անցկացումը բացասաբար է ազդելու մասնակցության ցուցանիշների վրա:

Բնականաբար միջազգային դիտորդների մասնակցությունը այս պայմաններում եւս բացառվում է:

Կարծում եմ կհամաձայնեք, որ ստորեւ նշվածները կարեւոր են ցանկացած ընտրությունների եւ այդ ընտրությունների միջոցով ձեւավորցած իշխանությունների լեգիտիմության համար՝

ա. քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ եւ մասնակցության հետ կապված նվազագույն ռիսկեր,

բ. տեղամասերի դիտարկման հնարավորինս մեծ ծածկույթ,

գ. միջազգային դիտորդների եւ լրատամիջոցների առկայություն:

Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկրներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք):

Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք):

7 պետություններում քննարկում են հետաձգման հնարավորությունները: Կա նաեւ 3-4 դեպք, երբ ընտրությունները չեն հետաձգվել․ մարտ ամսի վերջին շաբաթվա եւ ապրիլ ամսվա ընթացքում նախատեսված ընտրություններից դեռեւս չեն հրաժարվել՝

1. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Մալին (մարտի 29), որտեղ դեռ 2018 թվականից նախատեսված այս ընտրությունները արդեն հետաձգվել են երկու անգամ, իսկ ընդդիմության առաջնորդին առեւանգել են քվեարկությունից մի քանի օր առաջ,

2. տեղական ընտրություններ անցկացնող Ավստրալիայի Քուինզլենդ նահանգը (մարտի 29), որտեղ հնարավոր է փոստային քվեարկություն եւ մոտ կես միլիոն ընտրող հենց այդ եղանակով է ընտրել,

3. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Հարավային Կորեան (ապրիլի 15), որտեղ քվեարկության կարգի ու անվտանգության հետ կապված նորամուծություններ են նախատեսել:

հ․գ․ Այդուհանդերձ, եթե Արցախի իշխանությունները որոշում կայացնեն կազմակերպել այդ ընտրությունները, ես կլինեմ այնտեղ՝ իրականացնելու իմ դիտորդական առաքելությունը:

Տվյալների աղբյուրը եւ այլ մանրամասներ International IDEA կայքում:

https://www.facebook.com/DanielyanHamazasp/posts/2512404042197783

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА