o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.03.2020 19:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, այժմ` չարաբաստիկ համավարակի պայմաններում հաճախ է հնչում հորդոր, որպեսզի մարդիկ իրենց աշխատանքը տնից կատարեն: Բայց նման է, որ ՍԴ դատավոր ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Նոստրադամուսի հատկություն ուներ, քանզի զարմանալիորեն մինչեւ համավարակն ու արտակարգ դրություն սահմանելը «տնից է աշխատում» իր ընտրվելու առաջին իսկ օրվանից` ստանալով մեծ աշխատավարձ, բենզինի կտրոններ ու ոչինչ չանելով: Դրա առնչությամբ մեր թղթակիցը կառավարությանը հարցում էր ուղարկել. «Ինչպե՞ս է վերաբերվում չաշխատող, սակայն պետական բյուջեից հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող դատավաորին վարչապետը, այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նշեց, որ ինքը անպայման կզբաղվի այդ հարցով: Արդեն մոտ երկու ամիս է, ինչ Վահե Գրիգորյանը շարունակում է աշխատանքի չհաճախել: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու վարչապետը այս անօրինականությունը վերացնելու ուղղությամբ»: Եվ հարցումը մի քանի օր «թթվացնելուց» հետո ուղարկեցին հետեւյալ զարմանալի պատասխանը. «Ի պատասխան Ձեր գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»: Այսինքն` զարմանալիորեն այդ պարզագույն հարցին պատասխանելու համար մի ամիս է պետք: Երեւի թե շատ դժվար է մոգոնել, թե ինչ ասեն...

ԶԱՐՄԱՆՔ

Մարտի 16-ին ոչ միայն ընդունվեց արտակարգ դրություն մտցնելու որոշումը, այլեւ Նիկոլի որոշմամբ ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆԸ նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Իսկ հիմա մի զարմանալի հանգամանք` մինչեւ 2020 թվականի փետրվարը վերջինս չէր կարող նման պաշտոն զբաղեցնել: Ինչպես հայտնի է, Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ: Խնդիրն այն է, որ մինչեւ այս տարվա փետրվարը գլխավոր հարկադիր կարող էր նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում: Սակայն 2019 թվականին Արդարադատության նախարարությունը հարկադիր կատարման ծառայության ոլորտում առաջարկեց փոփոխություն անել եւ հանել գնդապետից ոչ ցածր կոչումի պարտադիր լինելը

ԶԱՐՄԱՆՔ

Նույն Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ դատավոր դառնալու տարիքն է իջեցվել մինչեւ 25 տարեկան: Եվ ահա այդ պատմությունն ունեցավ զարմանալի շարունակություն` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում եւ, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները: Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը եւ առնվազն 2 օտար լեզվի փոխարեն` առնվազն մեկը: Դե ինչ, գոհ լինենք, որ դեռեւս չեն հասել Լենինի այն բանաձեւին, որ ամեն մի խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել: Չնայած, սրանք հաստատ ավելի շատ վնաս տվող են...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА