o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բժշկին ու Աստծուն հիշում են այն ժամանակ, երբ նեղն են ընկնում. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

18.03.2020 01:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Բժշկին ու Աստծուն հիշում են այն ժամանակ, երբ նեղն են ընկնում. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Հարգելի գործընկերներ, կորոնավիրուսից հետո կա կյանք: Այս մասին արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության հրավիրած նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Տենց ուվերեննի մի ասեք», - նրան շտապեց հակադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս եւ մի շարք այլ հայտարարությունների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է․ Արսեն Թորոսյան

– Պարոն Մանրիկյան, որպես բժիշկ, ո՞րն է Ձեր տեսակետը, ի վերջո, ստեղծված իրավիճակից հետո` կյանք կա՞: 

– Կարծում եմ` ցանկացած արտակարգ դրությունից հետո` կյանք կա եւ պետք չէ լինել պեսիմիստ, այլ պետք է լինել լավատես: Ցանկացած խառը իրավիճակում պետք է ընտրել այնպիսի ապրելաոճ, որը նաեւ անվտանգ կլինի շրջապատի ու միջավայրի համար եւ դու կկարողանաս լիարժեք քո օրը լցնել ուրախությամբ ու աշխատանքով: Այնպես որ, համամիտ չեմ պարոն Փաշինյանի կարծիքի հետ: Չգիտեմ` գուցե հումորային նմանատիպ պատասխան է տվել պարոն Ավինյանին, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր վիճակից հետո` կյանք կա: Այն վիրուսը, որն այսօր տարածված է համայն աշխարհով մեկ, պետք չէ պեսիմիստորեն սպասել, թե երբ կթակի մեր դուռը եւ երբ կվարակվենք, այլ պետք է շարունակել ապրել` ուղղակի, մի փոքր այլ կենսաոճով` հետեւելով այն ցուցումներին, որոնք մեզ կապահովագրի հետագա վարակի տարածումնից եւ համաճարակից:

Հ.Գ.- Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА