o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը սկսվում է մարդկանց վրա

16.03.2020 12:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը սկսվում է մարդկանց վրա

ԱՄՆ-ում կորոնավիրուսից պաշտպանվելու համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական չափաբաժին կստանա այսօր՝ մարտի 16-ին: Այս մասին հայտնում է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին։ Փորձարկման համար «Kaiser Permanente Washington Health Research Institute» հետազոտական ինստիտուտը Սիեթլում ընտրել է 45 երիտասարդ եւ առողջ կամավորներ: Նրանց վրա փորձարկվելու են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարբեր չափաբաժինները, որոնք մշակվել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների (NIH) եւ Moderna Inc ընկերության կողմից:

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացած 4 քաղաքացիներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ. ԱՆ

Հետազոտության հեղինակները նշում են, որ փորձարարները փորձի ընթացքում չեն կարող վարակվել վտանգավոր COVID-19-ով: «Գիտափորձի մասնակիցների վարակման հավանականությունը բացառվում է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում։ Փորձարկման խնդիրն է համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի բարդություններ չունեն, որից հետո հնարավոր կլինի անցնել ավելի լայն փորձարկումների»,- հայտարարել է գործակալության աղբյուրը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները հաջորդ ամիս նախատեսում են նաեւ սկսել «Inovio Pharmaceuticals» ընկերությունը: Ինչպես հայտնի է դարձել, գիտափորձը տեղի կունենա Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի փորձարարական կենտրոնում՝ մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ:

Առողջապահության ոլորտի մասնագետները կարծում են, որ մահաբեր վիրուսի դեմ փրկարարական պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կարող է հեռանալ 12-ից մինչեւ 18 ամիս: Սակայն, քանի դեռ ամերիկացի բժիշկները հայտնում են COVID-19-ի մահացու վտանգավոր դեմ պայքարում իրենց ջանքերի ակտիվացման մասին, աշխարհում ավելի ու ավելի բարձր են հնչում հայտարարություններն այն մասին, որ հենց ամերիկացի գիտնականներն առնչություն ունեն դրա ի հայտ գալու հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА