o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակել է Վենետիկը եւ Միլանը

08.03.2020 17:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակել է Վենետիկը եւ Միլանը

Իտալիայի իշխանությունները փակել են Լոմբարդիան (մարզի մայրաքաղաքը՝ Միլան), ինչպես նաեւ եւս 14 նահանգ, այդ թվում՝ Վենետիկը: Այդ շրջաններում մուտքի և ելքի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև ներսում տեղաշարժի համար՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին։ Համապատասխան որոշումը ստորագրել Է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, գրում Է ANSA գործակալությունը:

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

Թողնել այդ տարածքները կամ մուտք գործել հնարավոր կլինի միայն բացառության կարգով: Բացի այդ, կսահմանափակվի թանգարանների աշխատանքը եւ չեղյալ կհայտարարվեն բոլոր զանգվածային միջոցառումները ։

Լոմբարդիան, ինչպես նաեւ եւս 14 նահանգների մուտքը փակելու պլանների մասին ավելի վաղ հայտնել էր Bloomberg գործակալությունը, սակայն այն պահի դրությամբ այն դեռեւս չէր ստորագրվել կառավարության ղեկավարի կողմից:

Իտալիայի առողջապահության նախարարության մարտի 7-ի տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հինգ հազար դեպք: Նրանց մեծ մասը՝ Լոմբարդիայում ։ Վիրուսի զոհ է դարձել 233 մարդ ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА