o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհավոր գարնանային տոնը. Թող որ ձեր սիրելիները ձեզ հասկանան կես խոսքից ու միշտ կարողանան կարդալ ձեր նվիրական մտքերը

08.03.2020 14:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Շնորհավոր գարնանային տոնը. Թող որ ձեր սիրելիները ձեզ հասկանան կես խոսքից ու միշտ կարողանան կարդալ ձեր նվիրական մտքերը

Մի աղջիկ, մանկուց հիշում էր մի կանոն․ «վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես կցանկանայիր, որ նրանք վարվերին քո նկարմամբ»։ Նա ողջ կյանքը ջանում էր հետևել այդ կանոնին և ամեն անգամ ի պատասխան ստանում էր այն, ինչ ցանկանում էր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը շնորհավորել է կանանց և աղջիկներին

Սակայն երբ աղջիկն ամուսնացավ, այդ օրենքը սկսեց չաշխատել։ Երբ նա ցանկանում էր ամուսնուց հոգատարություն ստանալ, սկսում էր հոգ տանել նրա նկատմամբ, իսկ տղամարդը միայն ընդունում էր այն։ Երբ կնոջը ուշադրություն էր հարկ լինում, երբ ցանկանում էր կիսվել էր մտահոգություններով, սկսում էր ամուսնուց հարցնել, թե ինչպես են գործերը։ Վերջինս ուրախությամբ պատմում էր իր գործերի մասին, բայց բացարձակ չէր հետաքրքրվում կնոջ գործերից։

Եվ այդ ժամանակ կինը գնաց իր տատի մոտ։ Տատիկը լսեց նրան և ասաց․

-Թոռնիկս, այդ կանոնն ընտանիքում չի աշխատում, քանի որ տղամարդն ու կինը միանման չեն։ Նրանց առաքելությունները տարբեր են։ Տղամարդու առաքելությունն այն է, որ կատարի կնոջ ցանկությունները։ Երբ սկսում ես նրա մասին հոգ տանել, նա հասկանում է, որ հենց դա է քո ցանկությունը և դրա համար ստեղծում է բոլոր անհարժեշտ պայմանները։ Տղամարդը երբեք չի սովորի կարդալ քո մտքերը, նա միայն կատարած քայլերն է տեսնում և լսում ասված խոսքերը։ Այդ իսկ պատճառով, եթե հոգատարություն ես ուզում, ապա ասա նրան այդ մասին, իսկ երբ ուզում ես ինչ-որ բանի մասին կիսվել, ապա մի սպասիր, որ հարցեր տա, պարզապես ասա նրան։

Շնորհավոր գարնանային տոնը, քնքույշ Լեդիներ։ Թող որ ձեր սիրելիները ձեզ հասկանան կես խոսքից ու միշտ կարողանան կարդալ ձեր նվիրական մտքերը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА