o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն պատրաստվում կատարել համաձայնագրի պայմանները. NBC

07.03.2020 11:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ իշխանությունները տեղեկություններ են ստացել այն մասին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն պատրաստվում կատարել համաձայնագրի պայմանները. NBC

Ամերիկացի պաշտոնատար անձինք հետախուզական տվյալներ են ստացել, որոնք վկայում են այն մասին, որ «Թալիբան» արմատական շարժումը մտադիր չէ կատարել ԱՄՆ-ի հետ բոլորովին վերջերս կնքած խաղաղ համաձայնագրի պայմանները: Այս մասին ուրբաթ հայտնել է NBC հեռուստաալիքը

Ադրբեջանի իշխանությունները կորոնավիրուսի «միջոցով» փորձում են պայքարել նաև ընդդիմադիր գործիչների և լրագրողների դեմ

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց ստացած հետախուզական տվյալները կարել է ստույգ համարել:

«Նրանք չեն պատրաստվում կատարել համաձայնագրով սահմանված պարտականությունները»,- նշել է աղբյուրներից մեկը՝ խոսելով թալիբների մտադրությունների մասին:

Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե հատկապես ինչ նյութեր է ստացել ամերիկյան կողմը։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, թալիբներին մոտ կանգնած աղբյուրները Պակիստանում նույնպես հայտնել են, որ շարժումը չի պլանավորում կատարել իր պարտավորությունները, ավելին՝ հույս ունի հարձակվել աֆղանական իշխանությունների վրա՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

«Մենք աֆղանական ղեկավարությանը կասենք, որ եթե ԱՄՆ-ն ճանաչել է մեզ և մեր դիրքորոշումը, եկել է խաղաղ ճանապարհով երկիրը մեզ հանձնելու ժամանակը», - նյութում մեջբերվում է «Թալիբանի» կողմնակիցներից մեկի խոսքը:

NBC-ի աղբյուրների տվյալներով՝ Պենտագոնում և հետախուզական ծառայություններում ԱՄՆ-ի իշխանությունները հնարավոր են համարում թալիբների կողմից աֆղանական իշխանությունների վրա հարձակումները, սակայն մտադիր չեն դրա պատճառով հրաժարվել իրենց զորքերը երկրից դուրս բերելու պլաններից: Ամերիկացի նախկին պաշտոնյան հեռուստաալիքի լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնում գիտակցում են, որ թալիբները կարող են իշխանության գալ Աֆղանստանում:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ԱՄՆ-ն «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ համաձայնագիր էր ստորագրել: Փաստաթուղթը նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերում: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, իրենց հերթին, պետք է ձեռնպահ մնան բռնությունից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА