o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍՔԸ

16.09.2016 19:31 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՓՈԽԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍՔԸ

ԱՄՆ-ում լարվածության գագաթնակետին հասած նախագահական ընտրությունների վերջին օրերի հիմնական ինտրիգը պտտվում է նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առողջության շուրջ: Եվ նախօրեին էլ, ոչ միայն նախընտրական, այլ՝ աշխարհի մասշտաբով սենսացիա դարձավ ամերիկյան ABC7 հեռուստաընկերության լուրը, թե տիկին Քլինթոնը մահացել է:ՔԼԻՆԹՈՆԻ «ՄԱՀԸ» ՄԻԱՅՆ ԻՐԵՆ ԷՐ ՊԵՏՔ
Իհարկե՝ եղավ նաեւ պարզաբանում, թե եղել է սխալ, եւ մեղավորը հաղորդավարն է: Թե իբր նա սխալմամբ health (առողջություն) բառի փոխարեն կարդացել է death (մահ): Այդպես էլ կարող է լինել: Բայց այդ դեպքում էլ միանգամայն տարօրինակ է դառնում այս պատմությանը զուգահեռ ամերիկյան լրատվամիջոցներում մեծ թափ առած աղմուկը, թե՝ տիկին Քլինթոնի առողջական վատ վիճակի ¥նաեւ՝ մահվան¤ մեղավորը նրա մրցակից Թրամփն է, եւ, բնականաբար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թե այդ նրանք են թունավորել Քլինթոնին: Որ Պուտինին ամեն ինչի, այդ թվում՝ Քենեդու սպանության «մեղավորն» է, դա պարզ է: Հասկանալի է, Թրամփն էլ պետք է հանցակից լինի, քանի որ հանդգնել է դրական խոսել ՌԴ նախագահի մասին՝ խոստանալ` ընտրվելու դեպքում կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ: Բայց դրանով հանդերձ էլ, եթե տիկին Քլինթոնը ոչ միայն չէր մահացել, այլ նույնիսկ «մահվանից» մեկ օր անց հայտարարվեց, թե առողջ է եւ վերադառնում է իր նախընտրական պայքարին, ապա ի՞նչ իմաստ ուներ թույնի մասին այդքան կոպիտ սուտը:
Չնայած՝ իմաստ կարելի է գտնել: Բանն այն է, որ եթե երկու շաբաթ մեկ շաբաթ առաջվա ամերիկյան լրատվամիջոցների հարցումներով նախընտրական պայքարում տիկին Քլինթոնն ուներ 40 տոկոսանոց վարկանիշ եւ մոտ 5-6 տոկոսով առաջ էր Թրամփից, ապա մեկ շաբաթ առաջ 41-42 տոկոսով Թրամփն առաջ էր անցել: Իսկ վերջին հարցումներով էլ, եթե տիկին Քլինթոնին հաջողվել էր մեկ տոկոսով վարկանիշն ավելացնել՝ հասցնելով 42-ի, ապա Թրամփն արդեն 47-48 տոկոսի բնագիծն է նվաճում: Այսինքն՝ միլիարդատեր թեկնածուի գերառաջանցիկ տեմպը պահպանվում է, մինչդեռ՝ նախընտրական հանդիպման ժամանակ ուշաթափվելն ու հիվանդանոցում հայտնվելը Հիլարի Քլինթոնին վարկանիշային առումով ոչ մի լավ բան չի խոստանում: Առավել եւս, որ ամերիկյան լրատվամիջոցները հիշել են, որ տիկին Քլինթոնը պետքարտուղար աշխատելու ժամանակներում էլ առողջական խնդիրներ ուներ, դրանից հետո նույնպես հիվանդանոց ընկավ: Այսինքն՝ ո՞ւմ է պետք նման առողջական խնդիրներ ունեցող նախագահը, ինչպե՞ս է նա տարիներով երկիրը ղեկավարելու: Փրկություն կարող էր դառնալ այն մտքի ներշնչումը, թե՝ նա ոչ մի հիվանդ էլ չէ, այլ՝ Թրամփ-Պուտին «չարաղետ դաշինքն» է թույն տվել: Իսկ դրանից հետո մի փոքրիկ «մահը» ի՜նչ հորիզոններ կբացեր, թե՝ Պուտինը մեր ապագա պաշտելի նախագահին սպանեց, ուրեմն՝ կորչի Թրամփը: Բայց դա ընդամենը հուշեց, թե Քլինթոնի նախընտրական խորհրդատուները մասնագիտական առումով որքան թույլ վիճակում են, ինչ չափով են զիջում Թրամփի թիմին, հաշվի առնելով, որ անգամ ամերիկյան լրագրողներն են թույնի վարկածը համարում զավեշտ:
Իհարկե, այս պատմության մեխը ոչ թե տիկին Քլինթոնի «մահվան» այդ իրոք զվարճալի պատմությունն է, այլ այն փաստը, որ Թրամփը գնալով ընդգծված կերպով է նախընտրական ֆավորիտի տեսք ստանում: Ավելին, եթե 50 տոկոսի սահմանագծին ընդհուպ մոտեցած նրա վարկանիշը նույն տեմպերով այդ միջնագծից այն կողմ անցնի, ապա բուն ընտրությունների գաղափարն արդեն երկրորդ պլան կգնա: Իսկ դա ամերիկյան որոշակի շրջանակների, այդ թվում՝ դեռ գործող Օբամայի վարչակազմի համար վտանգավոր է նաեւ նրանով, որ եթե ամերիկացիների կեսից ավելին պատրաստ են ձայն տալ Պուտինի հետ «մութ գործարքների» մեջ մտնող կամ գոնե հրապարակավ նրա հետ հարաբերությունները բարելավել խոստացող թեկնածուին, ապա մաթեմատիկորեն կապացուցվի, որ Օբաման տարիներ շարունակ վարել է հակառուսական կոշտ քաղաքականություն այն դեպքում, երբ անգամ իր քաղաքացիների մեծամասնությունն է միան գամայն այլ բան ցանկանում: 

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՄԵԿ ՕՐՈՒՄ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ 18 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԱՄՆ-Ն ՉԷՐ ԶԻՋԻ, 
ԵԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՐ
Իհարկե, ասել, թե Թրամփի ընտրվելու դեպքում ամերիկյան քաղաքականությունը հիմքից կփոխվի, միամտություն կլիներ: Ավելին, Քլինթոնը եւս, թեեւ ընտրարշավը կառուցել է կոշտ հակառուսական տարրերի ներգրավմամբ, իր հերթին ընտրվելու դեպքում միանգամայն այլ քաղաքականությամբ է առաջնորդվելու: Կարճ ասած, ով էլ լինի նախագահի պաշտոնին, ստիպված է առաջնորդվել ոչ թե ցանկություններով, համակրանք-հակակրանքներով, այլ՝ շահերով եւ դրան հասնելու հնարավորություններով: Եվ այն, որ հենց հիմա էլ ԱՄՆ-ը գնում է զիջումների, դա հենց այդ հնարավորությունների հետ է կապված. եթե կարողանար ռուսներին Սիրիա չթողնել, հաստատ չէր թողնի եւ ոչ թե հիմա զինադադարային բանակցություններ կվարեր: Ընդ որում, նոր նախագահի օրոք այն հնարավորությունները միայն սահմանափակվելու հեռանկար են խոստանում: Օրինակ՝ վերջերս առիթ ունեցել էինք խոսել ԱՄՆ պետական պարտքը մոտ ժամանակներս 20 տրիլիոն դոլարի շեմը հատելու մեծ հավանականության մասին, եւ այս օրերին դա անգամ ամերիկյան պաշտոնական աղբյուրները շրջանառության մեջ դրեցին: Այն է, ընտրություններից անմիջապես հետո այդ պարտքի թույլատրելի վերին շեմը՝ 20.1 տրիլիոն դոլար սահմանագիծը կհաղթահարվի: Իսկ դա խնդիր է ոչ միայն այնքանով, որ նոր նախագահը պետք է օրենսդրի հետ «բազարների» մեջ մտնի նոր թույլատրելի շեմ հաստատելու համար, այլ, որ նոր ավելացումը տարբեր թելերով էլ ավելի է թուլացնելու Վաշինգտոնի ներկայիս արտաքին հնարավորությունները. դա հենց այն փակուղին է, որից Օբաման այդպես էլ չկարողացավ դուրս գալ: Մեխանիզմն էլ հասկանալի է. նման ահռելի պետական պարտքի սպասարկումը պահանջում է գերցածր վերաֆինանսավորման՝ վարկային տոկոսադրույքներ: Իսկ ներկայիս 0,25-0,5 տոկոսն այն շեմն է, որից այն կողմ զրոն է՝ անեկամտաբեր վարկավորումը: Դրան էլ կարելի է գնալ, օրինակ` Գերմանիան, ճապոնիան եւ այլն նման փորձեր ունեցան: Սակայն դա եթե մի կերպ ներքին վարկավորումը ջրի երեսին է պահում, ապա միանգամից արգելափակում է օտարերկրյա ներդրումները: Օրինակ՝ ԱՄՆ-ում տրիլիոնավոր դոլարներ ունեցող արաբ նավթարդյունահանող շեյխերն իրենց փողը այնտեղ ինչքա՞ն ժամանակ կթողնեն, եթե դրա դիմաց 0 տոկոս եկամուտ առաջարկվի: Եվ դա էլ ամենավտանգավորն է, քանի որ արտաքին ներդրումների դադարումն ու դրանից բխող ֆինանսական արտահոսքի հեռանկարը միանգամից տնտեսական զարգացման հիմքերին է հարվածում: Իսկ արտաքին պարտքի հետագա աճի սահմանափակման համար ԱՄՆ-ը ստիպված է լինելու համարժեք չափով ծախսերը կրճատել: Իսկ այդ դեպքում, եթե ասենք արտաքին «հեղափոխությունները» չֆինանսավորվեն, ինչպե՞ս են կանգնեցնելու աշխարհում դոլարի հեղինակազրկումը:
Մի խոսքով, հենց այս հիմնախնդրին է բախվելու ապագա նախագահը՝ ով էլ նա լինի: Բայց, նաեւ հաշվի առնելով, որ միաժամանակ ստիպված է գոնե եղած դիրքերը պահել մի կողմից՝ տնտեսական հզորությամբ առաջ անցնող Չինաստանից, մյուս կողմից՝ ռազմական իր երբեմնի զորությունը վերականգնել սպառնացող ՌԴ-ից: Ու ավելի վատ, երբ այս երկու ուժերը հայտարարում են արդեն ոչ թե միայն տնտեսական, այլ նաեւ՝ ռազմական դաշինքի գնալու մասին: Այսպիսով, երբ Թրամփը նման ջերմեռանդությամբ է սկսել խոսել ռուսների մասին, ամենեւին էլ չի նշանակում, որ տվյալ միլիարդատերը, այսինքն՝ ամերիկյան քաղաքականության պտուղներից առավել քան օգտված անձնավորությունը հանկարծ ջերմ ռուսասեր դարձավ: Պարզապես՝ հիմնական մրցակիցը, հակառակորդը տնտեսապես առաջ անցնող Չինաստանն է եւ նրա հետ պայմանավորվելու տարբերակ չկա: Իսկ ռուսների հետ նույն տնտեսությունը համագործակցության լայն հարթակ է, պարզապես պետք է որոշակի աշխարհաքաղաքական զիջումների գնալ:
Այլ հարց, թե ռուսները կսպասե՞ն զիջողության, թե՞ կցանկանան սեփական ձեռքով իրենցը վերցնել: Կամ՝ հանուն նման զիջումների` կգնա՞ն չինացիների հետ հարաբերությունների թուլացման, թերեւս հստակ հասկանալով, որ Պեկինի հարցերը լուծելով, Վաշինգտոնը միանգամից կանցնի Մոսկվային:
Ամեն դեպքում, մեկ բան արդեն հաստատ է. ինչ ելք էլ ունենա ամերիկյան ընտրարշավը, դա աշխարհը տանելու է գլոբալ փոփոխությունների: Պարզապես Թրամփ թե Քլինթոն հարցից կախված է, թե այդ փոփոխությունները որ ուղղությամբ կընթանան:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА