o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խելքի եկեք, հայե´ր

26.02.2020 13:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խելքի եկեք, հայե´ր

Նամակով մեզ է դիմել, իր ներկայացմամբ` «Արեւմտյան Հյաաստաում թուրքի յաթաղանից  մազապուրծ եղած  գաղթականի թոռնուհի, Երեւան քաղաքի բնակչուհի: 85-ամյա մամիկը` Ս.Մ-ն»: Նա խնդրել է «որպես հասարակություն մի անհատի ձայն», հրապարակել իր նամակը, ինչը եւ կատարում ենք::

«Ուշքի եկեք, ոչ մի Կորոնավիրուս վախենալու չի, Ձեր իմունիտետը կարգի բերեք». Սրբուհի Ստամբոլցյան

- Ձեր թերթի հավատարիմ ընթերցողն եմ ստղեծման օրից առ այսօր: Ձեր մտքերի եւ գաղափարնրի ջատագովը: Մեր երկրի քաոսային վիճակը անհանգստացնող է, եւ այս տողերը իմ հոգու ճիչն է, որ հղում եմ կյուր, փակ ականջնեովր, կուրորեն իշխանությանը գովերգող հասարակությանը: Հայոց աշխարհի, հայասփյուռ հայ մայրերի արգանդը Աստված բեղուն է ստեղծել: Ինչպե՞ս եղավ, որ չորացած արգանդներից լույս աշխարհ եկան օտարի գաղափարը լիզող, 30 արծաթով հայրենիքը նենգորեն ծախող հուդաներ` լարիսնաեր, ստյոպիկ սաֆարյաններ, իոնիսյաններ, անունց, մակունց եւ այլ թափթփուկներ, որոնց անունները մեծատառով գրելու իրավունքը չունեմ: Նրանք ապրելով մեր չքնաղ հողի վրա, այդ հողը, հայի պատիվը, հայոց գենը պղծել եւ օտարի նժարին են դրել հայ քաջերի արյունով ազատագրված հայրենին, հայոց լեզուն, հայ կրոնը, որը դարերով մեզ հայ է պահել եւ մեր սուրբ հողը: Այս բոլորին հակակշիռ են դրել իրենց իշխանատենչ, ագահ, որկրամոլ  տկճորը:

Մեր բարձրաբերձ լեռներում ծակող սեւասիրտ կակաչնրը մեր քաջերի արյունից են ծնունդ առել: Նրանցից յուրաքանչհյւրը մի տան ճրագ է եղել, ինչպե՞ս կարող է թշնամու պիղծ ոտքը ոտնակոխել մեր սուրվ հողը եւ նահատակների նվիրյալների թափած արյունը: Հայոց աշխարհի հայրենասեր հայեր, միավորվեք եւ ձեր շրջապատից դուրս նետեք այդ չարորակ ուռուցքներին, որոնց մետաստազները դանդաղորեն տարածվում են մեր երկրում, մի թողեք, որ նա տարածքվելով հասնի Արցախ եւ քանդուքար անի, թշնամուն վաճառի Հայոց աշխարհի ամուր դարպասները:

Մեր հինավուրց ազգի այդպիսի դավաճանների շնորհիվ մի բուռ ենք մնացել, սեւ ու սպիտակ չենք, մենք մի ազգ ենք, որին համախմբում է պետք:

Չեմ ցանկանում, որ «դուխովի» փոխարեն ճակատներիս դաջվի «գաղթական» բառը: Սերունդները ձեզ չեն ների:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА