o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սորոսականների կարմիր գիծը

25.02.2020 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սորոսականների կարմիր գիծը

«Առավոտ» թերթը տեղեկացրել էր, որ հայտնի սորոսական կազմակերպություններից մեկը` «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունը, անհասկանալի պայմաններում եւ անհասկանալի վայրերում անցկացրել է հարցումներ 1500 հոգու շրջանակում եւ պարզել, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում», ընդ որում՝ հարցման պատասխանատուները պնդում են, որ եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ նախագահն ու իր աշխատակազմը եւ մի շարք այլ մարմիններ:

Կորսված կորոնագարունից մինչեւ տերպետրոսյանական ակնարկներ. այլընտրանքային լուրեր 08․04․2020

Այս աբսուրդը համացանցում մեծ քննարկումների առիթ է դարձել եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներն արդարացիորեն իրենց վրդովվմունքն են հայտնել կասկածելի գործունեությամբ աչքի ընկնող կառույցի, մեղմ ասած, զավեշտալի հայտարարությունների առնչությամբ: Թերեւս ավելորդ չենք համարում հիշեցնել, որ բազմաթիվ զգուշացումներ են հնչել, որ Հայ Եկեղեցին այս օրերին գտնվում է սորոսական կառույցների ուղիղ թիրախում եւ նման հայտարարությունները ցցուն կերպով ապացուցում են, որ այս կառույցները անցել են  գործի եւ եթե առաջ դա կատարում էին խիստ քողարկված կերպով, այսօր նրանք ավելի ու ավելի ընդգծված եւ բացահայտ են արտահայտում իրենց վերաբերմունքը: Ուշագրավ է հետեւյալ հանգամանքը, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել զբաղվելու կոռուպցիոն բացահայտումներով, դա ենթադրում է, որ այս կառույցում աշխատող մարդիկ մի փոքր պետք է տեղեկացված լինեն, թե ինչ է նշանակում կոռուպցիան, որպեսզի կարողանան պայքարել, իսկ այս դեպքում բացահայտվում է ակնհայտ դիլետանտ մոտեցում սեփական սկզբունքների հարցում:

Ի վերջո, Հայ Եկեղեցին պետական կառույց չէ, եւ նրանում փնտրել կոռուպցիա, նշանակում է ձմռանը դաշտերում հավաքել ծաղիկներ, մյուս կողմից, այս մոտեցումը ակնհայտ վիրավորում է ազնիվ մարդկանց, ովքեր իրենց նվիրատվություններն են կատարում եկեղեցուն եւ չեն ցանկանում դրա մասին ի լուր աշխարհի հայտարարել, սրանում, անշուշտ, հանցագործություն չկա, որովհետեւ նվիրատվությունը հարկ չէ, որ ունի պարտադրանքի դրսեւորում, այլ` սեփական կամքի արտահայտում է, օրինակ, եթե դու, որեւէ ընտանիքի դրամական աջակցություն ես հայտնում, չես կարող դրա համար ՀԴՄ խփել, կամ եթե քո նպատակն է աջակցելու սեփական եկեղեցու ծրագրերին եւ կամավորաբար հանձն առնելու որեւէ տեղ աշխատելու, ապա քեզ չեն կարող մեղադրել նրանում, որ դու գրանցված աշխատող չես: Եթե կարճ ասենք, ապա «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունը խիստ զոռ է տվել երեւակայությանը եւ առնչություն չունենալով եկեղեցական կյանքի հետ՝ քիթը մտցրել մի վայր, որտեղ կոռուպցիա բառը միայն կարող է ծիծաղ առաջացնել:

Անդրադառնանք նաեւ այս կառույցի լուրջ ապազգային հետագծին, մասնավորապես հիշեցնելով, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլը»  տարբեր դեպքերում աջակցություններ է դրսեւորել ԼԳԲՏ անձանց: Օրինակ, նույն կազմակերպությունը 2012թ. ստորագրել է մի հայտարարության տակ, որտեղ իրենց աջակցություն են հայտնել «Պառադա» ֆիլմին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արդեն իսկ երրորդ վայրը եւս` «Կոնգրես» հյուրանոցը, հանրությանը անհայտ ճնշումների արդյունքում պաշտոնապես հրաժարվեց հյուրընկալել «Պառադա» ֆիլմի ցուցադրությունը, որը վերաբերում է Սերբիայում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների հիմնախնդիրներին»: Առաջադեմ ներկայացող այս կառույցը նաեւ իր աջակցությունն է հայտնել վերջերս ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջը եւ սույն կազմակերպությունը հաթաթա էր տվել գործող իշխանությանը, որ այս հարցը արագ լուծեն:

Անշուշտ, օրինակները շատ են, սակայն մենք թվեցինք ընդամենը մի քանիսը, որպեսզի մեր ընթերցողների համար պարզ լինի, թե ինչու պետք է այս կազմակերպությունը նման հակակրանք տածի եկեղեցու հանդեպ: Չմոռանանք, որ Հայ Եկեղեցին իր վրա մեծ հարված ընդունելով՝ դեռեւս 2018թ, Հայոց Կաթողիկոսի կոչով դիմեց հանրությանը` խստորեն մերժելով ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հրահրումների քայլերը եւ համասեռամոլության գովազդումը: Բացի դրանից, եկեղեցին լուրջ հանրային աջակցություն է վայելում եւ, այսպես կոչված, այլասերում առաջացնող օրինագծերը, ինչպես ասենք, Ստամբուլյան կոնվենցիան ընդունելու լուրջ խոչընդոտ հանդիսանում:

Այս վերլուծությունները մեզ գալիս են համոզելու, որ սույն կառույցի հայտարարությունները չեն բխում մեր պետության եւ հասարակության շահերից, այլ սպասարկում են այլ երկրների գործակալների «փայլուն» գործունեություն ապահովելու հնարավորությանը: Այնպես, որ մնում է հորդորել մեր հասարակությանը ուշադիր լինել եւ եկեղեցու դեմ տարվող քարոզչությանը տալ սեփական պատասխանը:

Ավելի լավ է լուռ մնաս, քո խոսքն առոչինչ է. Արթուր Գեւորգյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА