o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանի դահլիճում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով (Տեսանյութ)

25.02.2020 16:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատարանի դահլիճում Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով (Տեսանյութ)

Այսօր դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, մեղադրյալ Սերգո Կարապետյանին դիմավորեցին «ամոթ» վանկարկումներով:

Հիշեցնենք՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը:

Սիրիայում ամերիկյան ռազմաբազային հարված է հասցվել (տեսանյութ)

Հիշեցնենք՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար`

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

 Սերժ Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

 Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

 Սամվել Գալստյանին և Գևորգ Հարությունյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА