o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

23.02.2020 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: 

Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձել է 55 743

Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի:

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորել էր ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА