o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Փաշինյանը գնաց խայտառակության ճանապարհով

17.02.2020 12:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ Փաշինյանը գնաց  խայտառակության ճանապարհով

Ակնհայտ է, որ բեռլինյան շոուն, երբ թոքշոուի ֆորմատով  քննարկվում էր լրջագույն  հարցը` Արցախի ճակատագիրը, այդ հարցի իրական լուծման մեջ ոչինչ չավելացվեց: Հասկանալի է նաեւ, որ ցանկացած լուրջ մարդու մոտ Նիկոլը ծիծաղ ու խղճահարություն էր առաջացնում: Իսկ հայերի մոտ նաեւ ամոթի ու իր երկրի դեմքի համար ցավի զգացողություն: Նիկոլի կեցվածքը, շարժուձեւերը, ձեռքով քիթ սրբելը ( մեկը չկա նրան թաշկինակ նվիրի), անհանգիստ ճոճվելը աթոռի վրա, դեմքի ծամածռությունները, անառողջ հայացքը, էլ չենք խոսում անգրագետ անգլերենի  եւ  բուն քաղաքական մտքերի մասին: Այդ ամենը  Նիկոլին փոքրացնում, ճզմում եւ ոչնչացնում էր` հանգիստ,ինքնավստահ եւ ինքնագոհ Ալիեւի առաջ:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթուրում պատասխանում է քաղաքացիների հարցերին

Անկասկած, Նիկոլը հասկանում էր, որ դուրս գալ «ռինգ» իրեն բոլոր առումներով գերազանցող Ալիեւի դեմ (տե՛ս աղյուսյակը), նշանակում է հարյուր տոկոսանոց պարտություն, ինչպես, օրինակ` պրոֆեսիոնալ ու բարձրակարգ բռնցքամարտիկի դեմ հանես սիրողական բոքսով նոր զբաղվող մեկին : Սակայն նա գնաց  այդ քայլին, մնում է հասկանալ` ինչո՞ւ: Հավանաբար, Նիկոլին  այս ճակատագրական իր համար ժամանակահատվածում պետք էր ցույց տալ, որ նա Ալիեւի հետ ոչ թե համակարծիք է, այլ փորձում է «քյալլա» տալ, որ նա ոչ թե դավաճանաբար վաճառում է Ղարաբաղը, ինչի մեջ նրան մեղադրողների պակաս չկա, այլ փորձում է պաշտպանել Արցախը : Այս պրիմիտիվ  հաշվարկը  նպատակաուղղված էր պողոսիկների վրա, որոնց պետք է ոգեւորել եւ ձեռքները  «այո» քվեաթերթիկները տալով` շարան-շարան ուղարկել հանրաքվեի տեղամասեր: Այսինքն` Նիկոլին  այս խայտառակությունը  պետք էր, որպեսզի պողոսիկները հանկարծ չնչին անգամ չկասկածեն Նիկոլին ազգային դավաճանության մեջ: Ավելին,  կան պողոսիկներ նաեւ, որոնք  պարզապես  հրճվանքներից  տակները թրջում էին, թե տեսեք` Նիկոլը անգլերեն կարողանում է նախադասություններ կազմել: Կային նաեւ նրանք, ովքեր երջանկացան, որ Նիկոլը մեջբերեց Տիգրան Մեծին, Բագրատունիներին ու Արշակունիներին: Այսինքն`  այս թոքշոուի արդյունքում Նիկոլը ստացավ գոնե մասամբ այն, ինչ իրեն պետք էր: Այլ հարց է, որ հայաստանցիների մտածող մասը եւս մեկ անգամ համոզվեց, որ  վարչապետ կոչեցյալը հայ ժողովրդի խայտառակությունն է, ինչպես նաեւ վտանգ է ներկայացնում թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես հայոց պետականության համար: Բայց այս առումով Նիկոլը ոչինչ չկորցրեց, որովհետեւ հայ ժողովրդի մտածող մասը այդ ամենը մտածում էր նաեւ մինչեւ Նիկոլ-Ալիեւ «Կիսաբաց լուսամուտներում» հանդիպելը: Իսկ ահա պողոսիկներին նոր լիցք էր պետք: Այն, որ այդ ամենը արվում է Արցախի հաշվին, կարծես թե նրանց չի էլ մտահոգում:

Այլ հարց է, թե ինչի է դա պետք Ալիեւին: Չէ՞ որ վերջինս խնդիր չունի ներքաղաքական ասպարեզում, առավել եւս`  օրերս վերընտրված խորհրդարանի  կազմից հետո: Իր երկրում Ալիեւին ոչ ոք  ոչ մի դավաճանության մեջ չի էլ մեղադրում, այլ ներքաղաքական խնդիրներ նա չունի: Հետեւաբար, ստացվում է, որ Ալիեւը  եկել էր «Կիսաբաց լուսամուտներ» Նիկոլի խաթր: Այստեղ արդեն հերթական հարցն է առաջ գալիս` իսկ ինչո՞ւ էր Ալիեւին պետք, որ Նիկոլը ոգեւորի իր պողոսիկներին  ու  իր ուզածով անցկացնի  ապրիլյան հանրաքվեն: Այ, սա արդեն շատ ավելի լուրջ հարց է, որի պատասխանը պետք է փնտրել Արցախի շուրջ վարվող գաղտնի բանակցությունների ծալքերում:

Ա. Հովհաննիսյան

  Փաշինյան                                                  

1.  Տարիքը , կենսափորձը`  45 տարեկան                                            

2. Պետական ղեկավար պաշտոններում աշխատանքի փորձ` 8 տարի                                                    

3. Երկրի ղեկավարի ստաժ `  1 տ. 9 ամիս                                               

4. Կրթությունը`  թերի բարձրագույն, ԵՊՀ

5. Ծագումը` հայրը` Վովա Փաշինյան, Իջեւանի դպրոցի դասատու           

Ալիեւ                     

1.  Տարիքը , կենսափորձը`  59 տարեկան                                            

Ինչու՞ Փաշինյանը չի հրավիրվել հանձնաժողով` բացատրելու Քառօրյա պատերազմի հրահրման` Ռուսաստանի հասցեին նախկինում իր արած հայտարարությունները. Արմեն Աշոտյան

2. Պետական ղեկավար պաշտոններում աշխատանքի փորձ`   26տարի                                               

3. Երկրի ղեկավարի ստաժ `  16տ, 5 ամիս                                             

4. Կրթությունը`  Մոսկվայի միջազգային հարաբերությունների  համալսարան, նույն համալսարանի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածու

5. Ծագումը` հայրը` Հեյդար Ալիեւ, Ադրբեջանի Կենտկոնմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ փոխվարչապետ, ԽՍՀՄ Պալիտբյուրոյի անդամ, Ադրբեջանի նախագահ, մայրը` բժիշկ, Ազգային ակադեմիայի ակադեմիկոս:

                                         

                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                 

                                                                                                                                                                                  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА