o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արյան գնով ազատագրված կենսատարածքը հիմա «խաղաղության բորսայում» աճուրդի է հանված, մնացածը՝ անհոդաբաշխ լոլոներ են. Վահագն Վարագյան

16.02.2020 22:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Արյան գնով ազատագրված կենսատարածքը հիմա «խաղաղության բորսայում» աճուրդի է հանված, մնացածը՝ անհոդաբաշխ լոլոներ են. Վահագն Վարագյան

Ձեր մոտ հարց չի առաջացե՞լ, թե ո՞նց եղավ, որ 1993-1994 թվականներին Արցախի հյուսիսում թողնելով օկուպացված Շահումյանի շրջանը՝ հայկական ուժերը շարժվեցին դեպի հարավ ու դուրս եկան Արաքսի ափ: Ինչու՞ այդպես եղավ, որովհետև ազատագրվեցին շրջաններ, որտեղ կարելի է շուրջ մեկ միլիոն մարդ ապրեցնել: Այլ կերպ ասած՝ ոչ թե պատմական կամ աշխարհագրական, այլ կենսատարածքի հարց լուծվեց:

Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

Ու հիմա, երբ վարչապետ Փաշինյանը մի քանի օրվա մեջ երկու անգամ կրկնում է, թե «չկան տարածքներ, կա անվտանգություն», ի՞նչ է ակնարկում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ հակամարտության կարգավորման «տարածքներ անկախության դիմաց» մոդելը չեղարկվել է և գործի է դրված «տարածքներ անվտանգության դիմաց» կամ ինչպես ավելի ընդունված է ասել՝ «տարածքներ խաղաղության դիմաց մոդելը»: Դիցուկ, եթե միջազգային ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ են տրվում, ընդհուպ՝ խաղապահ կոնտինգենտ է տեղակայվում հակամարտության գոտում, այլ կերպ ասած՝ լուծվում է անվտանգության հարցը, ապա կարելի է այդ տարածքները զիջե՞լ:

Ի դեպ, սա հենց այն մոդելն էր, ինչից նախորդ իշխանությունը հրաժարվել էր՝ արդյունքում ստանալով ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում, իսկ վերջում՝ պետական հեղաշրջում: Իսկ միգուցե հենց դրանո՞վ է պայմանավորված, որ վարչապետ Փաշինյանը Ալիևի հետ դեբատի ժամանակ համառորեն չցանկացավ պատասխանել ռուսական առաջարկությունների («Լավրովյան պլան) մասին հարցին: Փաստացի, արյան գնով ազատագրված կենսատարածքը հիմա «խաղաղության բորսայում» աճուրդի է հանված, մնացածը՝ անհոդաբաշխ լոլոներ են: 
#Անվտագություն_չեն_մուրում
#Անվտանգություն_վաստակում_են

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА